1. Ղովտի նման այսօր ես էլ նեղվում եմ, հուզվում, Ծով արցունքիս կոհակներում լողում եմ, սուզվում: Անհույս մարդկանց բազմություն է շուրջս ամենուր, Ասա՛, Հիսուս, ե՞րբ ես գալու, Դու տո՛ւր ինձ մի լուր: Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում, Սիրտս հալվեց, հոգիս մաշվեց, տես` ինչ եմ լինում: Արի՜, Հիսո՛ւս, քաղցր իմ Տեր, չեմ դիմանում, Սիրտս հալվեց, մաշվեց, տես` ինչ եմ լինում: 2. Աղաչում եմ, օրհնյալ Տերս, դարձի՛ բեր նրանց Եվ Հոգովդ կենդանացրո՛ւ, չմնան մեռած, Հանի՛ր նրանց այդ վիճակից՝ ապրեն սրբությամբ Ու քեզ պաշտեն հոգով, սրտով և ճշմարտությամբ: