Тёмный
Arayik Sargsyan
Arayik Sargsyan
Arayik Sargsyan
Подписаться
Sargsyan Arayik.
1.Full member of the International Academy of spiritual unity of people of the world (2003).
2. The academician of the Russian Academy of Natural Sciences (since 2003).
3.The academician of the Armenian Academy of Engineering (since 2017).
4. The full member of the Academy of Geopolitical Problems (since 2000).
5.Since March, 2012 to December of 2017 from the Government of Macedonia it was appointed as the Honorary Consul of Macedonia in Armenia.
6. With 2001 the representative of AIC in Near East.


Саргсян Араик Паргевович

1.Действительный член Международной Академии духовного единства народов мира (2003)
2.Академик РАЕН (с 2003)
3.Доктор экономических наук.
Краткая информация:
Академик РАЕН. Представитель Ассоциации Международного Сотрудничества в странах Блж Востока.
Автор разработки правительственной экономической программы социально-экономического развития Армении на 2000-2003г.г. (Программа ”500 дней для обеспечения экономической самостоятельности Армении”).
Комментарии
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 Час назад
Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել 00:08, 16.05.2024/ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հարց - Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխան - Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված: Հարց - Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Պատասխան - Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: Հարց - Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները: Պատասխան - Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Հարց - Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է: Պատասխան - Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ: Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։ Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա: Հարց - Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա: Պատասխան - Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: Հարց - Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար: Պատասխան - Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 14 часов назад
Ներդրումների խոստումներ Տավուշի գյուղերը ազերբայդժանին հանձնելու դիմաց, Անգլոսաքսերը գրոհում են/ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2014 թվականին մտադիր է աննախադեպ ներդրումներ՝ մինչև 500 միլիոն եվրո անել Հայաստանում։ Սա պատմական ցուցանիշ կլինի Բանկի համար այս երկրում ներդրումների առումով։ Դրա մասին մայիսի 15-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։ Նա հիշեցրել է, որ մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 210 նախագծերում։ Վերջին հինգ տարում ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է 640 միլիոն եվրո, որի 80%-ը հատկացվել է մասնավոր հատվածի զարգացմանը։ Օդիլ Ռենո-Բասոն պարզաբանել է, որ Բանկի գործունեությունը հիմնված է 5 բաղադրիչի վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական համակարգի կայունություն, բիզնես միջավայրի զարգացում, կանաչ օրակարգ և տարածաշրջանային փոխկապակցություն: «Հայաստանում ՏՏ ոլորտում ձևավորվել է լուրջ փորձագիտական ​​ներուժ, երկիրը ներգրավում է արտասահմանյան ընկերություններ, և Բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ոլորտում։ Երևանում տրանսպորտի ոլորտում «կանաչ օրակարգի» իրականացումը հանգեցրել է արտանետումների 210 հազար տոննայով կրճատմանը։ Սա նույնն է, որ 500 հազար մեքենա տեսականորեն անհետանար ճանապարհներից։ Մենք պատրաստ ենք ավելին անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում»,- նշել է Բանկի նախագահը։
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 15 часов назад
Հնդկաստանը տեղյակ է Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Իրանի հետ պայմանավորվածության պատճառով պատժամիջոցների պոտենցիալ ռիսկի մասին ԱՄՆ-ի հայտարարություններին և կարծում է, որ Վաշինգտոնը չպետք է նեղմիտ մոտեցում ցուցաբերի այս հարցում։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, թե Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման վերաբերյալ Նյու Դելիի և Թեհրանի համաձայնագիրը չի ազատում ԱՄՆ պատժամիջոցներից։
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 15 часов назад
Սեպտեմբերյան իրադարձությունները անհիմն տեղի չեն ունեցել: Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել։ Այդ ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։ Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և դա ուղղակիորեն ազդեց խաղաղապահների գործունեության վրա», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն իր հարցազրույցում: Գալուզինի հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի՝ Պրահայի վերաբերյալ Հայաստանի իշխանության հասցեին ավանդական դիտողություն, եւ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած ագրեսիա եւ էթնիկ զտում: Գալուզինը փաստորեն փորձում է մատուցել, որ սեպտեմբերի էթնիկ զտման «հիմքը» 2022 թվականի հոկտեմբերի Պրահան էր: Էքզիստենցիալ առումով, Արցախի շուրջ իրադարձությունների զարգացման տրամաբանության այդօրինակ հիմնավորումը ենթակա է քննարկման: Բայց, կոնկրետ էթնիկ զտման, սեպտեմբերյան ագրեսիայի եւ Արցախի բռնի հայաթափման «հիմնավորման» առումով Գալուզինը պարզապես արտահայտում է կեղծիք, դրսեւորում երեսպաշտություն, այնպես, ինչպես իհարկե միջազգային բոլոր դերակատարները աառ այսօր: Եթե անգամ Պրահայի համաձայնությամբ Երեւանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս, դա որեւէ կերպ հիմք չէր, որպեսզի Ադրբեջանը զինված հարձակման նոր փուլ սկսի Արցախի հայության հանդեպ եւ ռազմական շանտաժով պարտադրի կամ ամբողջական ենթարկեցում Ադրբեջանի պահանջներին՝ կամ հայաթափում: Ընդ որում, սա բոլորովին այն մասին չէ՝ արդարացվա՞ծ էր Պրահայի համաձայնությանը գնալու Երեւանի քայլը, թե՞ ոչ: Երեւանն էլ այստեղ ունի այն բացատրությունը, թե Ադրբեջանը սպառնում էր թե Արցախին, թե Հայաստանին, եւ պատերազմից հետո ռազմական աղետալի դիսբալանսի պայմաններում չստանալով անհրաժեշտ աջակցություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, Երեւանը ստիպված էր գոնե Հայաստանի սահմանի կայունության համար գնալ այդպիսի համաձայնությունների: Սա ընդունելի բացատրություն է, թե ոչ, պետք է որոշի հայ հանրությունը, այլ ոչ թե Գալուզինը, քանի որ առնվազն պակաս տրամաբանական ու հիմնավոր չէ, քան նույն Ռուսաստանի «արդարացումները» Պրահայով: Բայց, այդ ամենով հանդերձ, թե Ռուսաստանը, թե որեւէ մեկը որեւէ հիմք չունեն արդարացնելու Արցախի հանդեպ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն 2023-ի սեպտեմբերին, քանի որ Արցախի դեմ «հիմնարար», բայց բացարձակապես անհիմն ագրեսիան Բաքուն սկսել է 2020 թվականի սեպտեմբերից:
@anahitmkhitarian80
@anahitmkhitarian80 18 часов назад
Անգլիայի դրածոն ով է՞
@ArmanTarverdyan
@ArmanTarverdyan 19 часов назад
Господин Араик Саргсян подарить авто грабителем не логично подарите строителя 👷 я человек полезный могу пригодиться вас
@Armanum
@Armanum 21 час назад
Ի ինչքան Հայաստանը կշահեր եթե Պարոն Սարգսյանը ղեկավարեր արտաքին հետախուզությունը որը հաճելի չէթշնամուն ներքին
@satenikgevorgyan993
@satenikgevorgyan993 22 часа назад
Brawo
@SusannaManukyan-he5qu
@SusannaManukyan-he5qu 22 часа назад
👍👍❤️❤️❤️💪🏽💪🏽🙏🙏🌈🌈
@user-gx8mo6to6e
@user-gx8mo6to6e 23 часа назад
Ֆրանսիայի Նանտ քաղաքից բարեվներ
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։ Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։ Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։ Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը և Միկաելա Մելգարը: Պատգամավորներ Պեդրո Ջիսդոնյանը, Կառլոս Վարելան, Ռաֆայել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Այտան և Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավեճին՝ հօգուտ նախագծի։ Իրենց ելույթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Ըստ աղբյուրի՝ երկու պալատների կողմից հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Քիչ առաջ բժիշկ Դանիելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում»,- Facebook-ում գրել է Թամամյանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի քիչ ուշ։ «Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանիելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»,- նշել է բժիշկ Թամամյանը։
@gayaneghazaryan3218
@gayaneghazaryan3218 День назад
Այսօր ընտանիքի օրն է։։ Խաղաղություն բոլորիս ընտանիքներին։ Ձեզ պարոն Սարգսյան շաաատ առողջություն, անպակաս ձեր ընտանիքից, իմաստություն ի շահ մեր երկրի։։Իսկ թոռնիկներին.... միշտ սիրելի պապիկի պաչիկներ։ Էս քաղաքականությունը շատերիս հեռացրել է մարդկային ամենապարզ հարաբերություններից։
@martenmirgiyan4482
@martenmirgiyan4482 День назад
Իսկ դուք գիտե՞ք,որ Տիգրան Ավինյանը ՄԻ-6 գործակալ է!սա իհարկե կողքի խոսակցություն է!
@PrincesseMecHayqi
@PrincesseMecHayqi День назад
Ողջյուններս Պարոն Սարգսյան։Հետաքրքիր է,որ ոչ մի անգամ չեք պատասխանում իմ գրածին։Ռոստովում ,Նովոչերկասկում շատ բարեկամներ ունեմ,եթե կարող եք ավելի մանրամասն խոսել այդ տարածքների մասին,ինչ է սպասվում՞։Եվ չեմ կարողանում Ձեր հեռախոսի համարը գտնել,և խոսել Մեծ Հայքի Թագավորության վերականգնման մասին։Ձեզ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան Ձեզ, և իմ հայ ազգիս։Հարգանքներս
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
«Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչեւ մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը։ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կստորագրվի մինչեւ 2024թ. մայիսի 15-ը»,- նշված է սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ։ Տավուշում սահմանազատման գործընթացը սառեցվեց նախորդ շաբաթ, երբ շարժումը Երեւան տեղափոխելու որոշում կայացվեց, այս օրերին վերսկսվել է։ Իշխանությունը «զադնի դրեց» ժամանակավորապես՝ հուսալով, որ կկասեցնեն շարժումը։ Միայն Կիրանցի դաշտավայրային մասերում սահմանային սյուներ դրեցին, մինչդեռ Փաշինյանը կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ գյուղը կիսվելու է, կամուրջն անցնելու է ադրբեջանցիներին։ Կիրանցից մեզ ասացին, որ մնացել է 3 սյուն տեղադրել: Այսօր պարզ կդառնա՝ իշխանություններն ինչ են որոշել` ստորագրո՞ւմ են արձանագրությունը` առանց գյուղը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում՝ կամրջից սկսած՝ կիսելով գյուղը»:
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է եւ հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից: Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջեւանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել: ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները եւս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին»:
@satenikavdalyan1730
@satenikavdalyan1730 День назад
Այո,Դուք շատ ճիշտ եք մեկնաբանում իրականությունը։
@user-ip1ix6gk6j
@user-ip1ix6gk6j День назад
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍
@user-vb6ge3ki7x
@user-vb6ge3ki7x День назад
Առողջություն Քեզ պարոն Սարգսյան
@karinekaburyan8209
@karinekaburyan8209 День назад
Թե չէ Նիկոլի ժամանակ Հայաստանն ավելի դատարկվեց 40%մեկսիկաից Ամերիկա փախավ
@user-rn4xr3gt6e
@user-rn4xr3gt6e День назад
Ջան 30տ արտագաղթ է, ապրել և տեսել եմ այդ դաժան տարիները
@nunekhachatryan4402
@nunekhachatryan4402 День назад
👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲
@nellymesropyan4816
@nellymesropyan4816 День назад
Բարև Ձեզ հարգելի պարոն Սարգսյան ջան,շատ հաճելի է լսել Ձեր ճիշտ և տեղին մեկնաբանությունները,իմ շատ խորին շնորհակալությունը Ձեզ Ձեր այսչափ նվիրյալ և հայրենանվեր աշխատանքի համար։Ես իսկապես հպարտանում եմ Ձեզանով,Դուք այն եզակի մարդկանցից եք,ով միշտ մտահոգ է,և մեր կողքին է,ես շատ կցանկանայի որ հենց Ձեր նման ղեկավարներ ունենալով ունենայինք նոր ազգային,նվիրյալ, հայրենասեր ուժեր, աստված պահապան լինի իմ հայ ժողովրդին։
@simadavtyan6844
@simadavtyan6844 День назад
Հարգելի Սարգսյան լավ կլիներ ձեր պես մարդիկ մնային Հայաստանում և շենացնեին մեր երգիրը
@DepiMecHayq
@DepiMecHayq День назад
Ո՞րն է ձեր տելեգրամ կանալը
@shoghigsemerjian8357
@shoghigsemerjian8357 День назад
Mother’s day in Lebanon too! 🇱🇧🇦🇲
@DepiMecHayq
@DepiMecHayq День назад
Փաշինյանը ումից պետք է ձերբազատվի, եթե առաջին հերթին իրենից պետք է ազատվել։
@hrayrmirzakhanyan
@hrayrmirzakhanyan День назад
Հարգանքներս🍀
@user-oj5df1rm2b
@user-oj5df1rm2b День назад
Паронсаргсян Дербент бацвелу Москва Ереван гнацкы шноракалутюн
@559gevo
@559gevo День назад
Who is Englands choice?
@narinekarapetyan393
@narinekarapetyan393 День назад
Շնորհակալ ենք
@sedaghazaryan223
@sedaghazaryan223 День назад
Բարի երեկո Պ. Սարգսյան լավ նորություն ենք սպասում
@rozahovakimyan2186
@rozahovakimyan2186 День назад
Ի դեպ այդ Լորես Արաբացին ազգությամբ եվրո է ' ջհուդ
@mihailmihfrankFrank
@mihailmihfrankFrank День назад
Потом Кудрин.
@mihailmihfrankFrank
@mihailmihfrankFrank День назад
Председатель счётного палата , Степашин.
@ervandminasyan4713
@ervandminasyan4713 День назад
Բարև հարգելի Սարգսյան
@user-tm3si7iz1k
@user-tm3si7iz1k День назад
Բարև հազար բարի
@mishawamisha
@mishawamisha День назад
Լեմկինը եվրե է, կազմակերպությունն էլ եվրեական է:Եվրե ների հայակործան պլանները բոլորիս հայտնի է բացի եվրեաստեղծ ԱԺԲ-ից:
@user-rd5lr5qf1k
@user-rd5lr5qf1k День назад
Հարգելի պարոն Սարգսյան, կարող ենք ասել, որ մասոնական օթյակի որոշման արդյունքում է
@heriqnazharutyunyan4821
@heriqnazharutyunyan4821 День назад
Աստված Ձեզ առողջություն տա պարոն Սարգսյան
@anahitmanukyan2796
@anahitmanukyan2796 День назад
ԱնահիտՄԱՆՈՒԿՅԱՆ. ՎԱՆԱՁՈՐ
@baginyan
@baginyan День назад
Снова театр и снова народ верит! Бедный наш народ! В одну реку дважды не входят !
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կմեկնարկեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարներին։ «Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա մենք ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարեցի, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և կազմակերպության հարաբերությունների խնդիրն ու ճգնաժամը ծագել էր այն պահից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստան, և ՀԱՊԿ կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ անդամ երկրները պետք է աջակցեին և օգնեին Հայաստանին այս իրավիճակում: «Բայց նույնիսկ պաշտոնական խնդրանքներից հետո ՀԱՊԿ-ը հրաժարվեց կոնկրետ քայլեր անել, և իրականում դա է հիմնական պատճառը, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին բոլոր մակարդակներում»,- հայտնեց վարչապետը։ Անդրադառնալով մոդերատորի այն հարցին, թե այդ իրադարձությունների լույսի ներքո ակնկալո՞ւմ է արդյոք Երևանը, որ Արևմուտքը կապահովի Հայաստանի անվտանգությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է․ «Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք անվտանգության ոլորտում որոշակի համագործակցություն ենք ստեղծում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ, և այժմ մենք ինչ-որ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք ուրախ ենք Ադրբեջանի հետ մեր սահմանին եվրոպական մոնիտորինգի, քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ»: Փաշինյանը հավելել է, որ դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից դա մի տեսակ նոր գործոն է տարածաշրջանի անվտանգության համար, և առաջին անգամն է, որ Եվրամիությունը ինչ-որ կերպ ներգրավված է ՀՀ անվտանգության օրակարգում։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։ «Հույս ունենք, որ կսկսենք վիզաների ազատականացման բանակցությունները: Իսկ անցյալ տարի Եվրախորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան դա հնարավոր է համարում Եվրամիությունը»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ դա Հայաստանի դիրքորոշումն է, որը եղել է և հիմա էլ կա:ru-vid.com/video/%D0%B2%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BE-2Kl2vOlTGlg.html
@user-on1zw2uy8j
@user-on1zw2uy8j День назад
Не стоит разделить Никола от прошлых они из обшой семьи
@user-mt6oe5dq1p
@user-mt6oe5dq1p День назад
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 День назад
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկություններին: «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է հայտարարության մեջ:
@lilyapetrosyan487
@lilyapetrosyan487 День назад
Հարգանքներս Պ,Սարգսյան,շնորհակալություն Ձեր աշխատանքի համար❤,Ինձ մի հարց է տանջում,ինչու Էջմիածնի Մայր Տաճարը չի բացում իր դռները ժողովրդի առջև,այդ ինչ վերանորոգում է,որ չի վերջանում,,,
@ardar2033
@ardar2033 2 дня назад
Այո, Ձեր տեսանյութերը շատ օգտակար են։ Շնորհակալություն։
@arayiksargsyan1785
@arayiksargsyan1785 2 дня назад
ԱՄՆ Պետքարտուղարություն.. 23:58, 13.05.2024. ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Նա նշել է որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է ակտիվորեն ներգրավվել դրանում։ Պատելը պարզաբանել է, որ որևէ տեղեկություն չունի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների մասին։ Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել այս գործընթացին, ընդգծել է Պատելը։
@albertmuradyan-zh9jr
@albertmuradyan-zh9jr 2 дня назад
Ապրես. Ապրես. Շատ. Շատ.