Երգի բառերը՝ Գտել է ինձ իմ սերը Դառել է սրտիս տերը Ամենամեծ նվերն է նա Իմ հոգու: Գտել եմ ես իմ փայլը, Արել եմ ես իմ քայլը Ընտրել եմ քեզ Ու չեմ մերժել սերը քո: Եվ ուրեմն սիրելիս Անբաժան ենք իրարից… ԿՐԿՆԵՐԳ Ինձ գրկիր որ հալվեմ քո գրկում Սավառնեմ յոթերորդ երկնքում Հա՛մ շոյիր, հա՛մ ասա շարունակ Սիրունս, Համովս… Ինձ գրկիր աշխարհից վերանամ Քո գրկում աշխարհին մոռանամ Հա՛մ շոյիր, Հա՛մ ասա անընդհատ Սիրունս, Անուշս… Սիրում եմ քո խոսելը Ամեն մի շարժ ու ձևը Հայացըդ, որ հոգիս Հանում է ինձնից… Ես եմ սրտիդ թույլ կողմը Անգամ քամին ու հողմը Անզոր եմ ինձ վանել Տանել քեզանից Եվ ուրեմն սիրելիս Անբաժան ենք իրարից… ԿՐԿՆԵՐԳ Ինձ գրկիր որ հալվեմ քո գրկում Սավառնեմ յոթերորդ երկնքում Հա՛մ շոյիր, հա՛մ ասա շարունակ Սիրունս, Համովս… Ինձ գրկիր աշխարհից վերանամ Քո գրկում աշխարհին մոռանամ Հա՛մ շոյիր, Հա՛մ ասա անընդհատ Սիրունս…. Սիրունս, Համովս… Ինձ գրկիր աշխարհից վերանամ Քո գրկում աշխարհին մոռանամ Հա՛մ շոյիր, Հա՛մ ասա անընդհատ Սիրունս, Անուշս….