2001 թվականի դեկտեմբերի 17-ին Հրանտ Մովսիսյանի առաջարկությամբ ստեղծվեց «Բաց դռների օր» ծրագիրը: Դավիթ Վարդանյանը և տեսախցիկը այցելում էին պատահական երևանցիների բննակարաններ: Հայկական հեռուստատեսությունում նախադեպը չունեցող ծրագիր, որի ընթացքում հեռուստաեթերում բացահայտվում էին սովորական քաղաքացիների տները: Յուրաքանչյուր կիրակի օր Դավիթը այցելում էր մինչև 10 բնակարան և ծանոթանում քաղաքացիների տան անդամների հետ, նիստուկացին, խնդիրներին: Սակայն այդ ամենը շատ դժվար էր իրականացնել միայնակ և օգնության եկավ հաղորդավար Ստեփան Ղամբարյանը: Երկու ամիս անց՝ 2002 թվականի մարտի 1-ին, Ստեփան Ղամբարյանին եկավ փոխարինելու Սուրեն Շահվերդյանը: Հաղորդումը վերանվանվեց «Նրանք մեզ չէին սպասում», իսկ հետագայում` «Չէին սպասում»:
2010 թվականի հունվար ամսին, երբ «Չէին սպասում» հաղորդումը հյուրընկալվել էր Էդգար Ռոստոմյանին, Սուրեն Շանհվերդյանի մոտ միտք առաջացավ ստեղծել նոր հաղորդում «Քաղցած սպասում են» խորագրով: Կարելի է ասել, «Քաղցած սպասում են»-ը դարձավ «Չէին սպասում» հաղորդման տրամաբանական շարունակությունը:
Կարդացի բոլոր մեկնաբանությունները,,, բոլորը հարգանքով ու սիրով էին,,,,!! Հիանալի մարդ,,, հզոր ձսյն,,,, գեղեցիկ ընտանիք,,,, ամեն ինչ չափի մեջ էր և համահունչ,,,
Իմ շունիկները աբողջ օրը ազատ են, որ հարևաններիս հարցնեք ձեզ կփաստեն: Դա ընդամենը նկարահանման ժամանակ են եղել փակի տակ: Նրանք օր ու գիշեր հսկում են տարացքը 😊✊🏻
Պարոն Խուբլարյան ջան շատ եմ խնդրում այստեղ մեկնաբանություններում գրեք ձեր կնոջ էջը շատ մեծ սիրով կհետևեմ նրան Նա յութուբյան էջ ունի՞ Թե Ինստագրամում է նա ակտիվ😊