Тёмный

«Ամբոխները խելագարված». Audiobook 

Alpha News Armenian news network
Подписаться 64 тыс.
Просмотров 100
50% 1

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը:
Այն մինչ այսօր հայ ժողովրդի սիրված գործերից է ու դպրոցական դասածրագրերի անբաժան մասը: Պոեմը սկսվում է ողջույն-դիմումով՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գնալ ինքնազոհության՝ հանուն ազատության։ Չարենցը վստահ էր, որ մարդկության ամբողջ պատմությունը եղել է միայն ճնշման պատմություն։ Հեղափոխական զանգվածները վրեժ էին լուծում այդ պատմության համար։ Իսկ կայարանում և քաղաքում գտնվում է ժողովրդի թշնամին։ Ամբոխների միասնական կամքով և հերոսական ոգեշնչումով ծավալվում է ճակատամարտը երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար, որի նկարագրությանն են նվիրված պոեմի 4-16-րդ գլուխները։
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված». Հենց այս տողով էլ ավարտվում է Չարենցի գլուխգործոցը:
Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։
Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։
«Մատյան ողբերգության». Audiobook
Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:
Այն հայ միջնադարյան գրականության մտքի գլուխգործոցն է: Պոեմը բաղկացած է իննսունհինգ գլխից: Ժանրային առումով այն քնարական-հոգևոր է: Պոեմը հայտնի է նաև «Նարեկ» անունով:
Նարեկացին պոեմում փորձում է մարդկանց բոլոր մեղքերը վերցնել իր վրա: Այստեղ վառ արտահայտվում է բանաստեղծի ողբերգական ապրումները: Նա տարակուսում է՝ կարող է արդյոք հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը: Նարեկացին գտնում է, որ Աստծուն հասնելու համար մարդ պետք է մաքուր լինի ամեն տեսակ թերություններց: Կատարյալին հասնելու համար մարդ պետք է խոստովանի և դատապարտի իր վատ արարքները, մեղքերը:
«Մատյան ողբերգության» պոեմը հայ ժողովրդի սիրելի գործերից է: Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։
Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

Опубликовано:

 

5 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 5   
@user-lx1eq9jw1s
@user-lx1eq9jw1s 3 дня назад
Հիասքանչ բանաստեղծ Եղիշե Չարենց ♥️🇦🇲🙏 Խեղճ իմ ժողովուրդ, բազմաչարչար ու պայքարող🇦🇲🙏♥️ Այսօր կա գեթ մեկ բանաստեղծ ,որ գրի այսքան գեղեցիկ ու իրական։Ինչպիսի հայրենասեր ու պայքարող պոետներ ու գրողներ ունեինք,ինչպիսի մտավորականներ,♥️։
@user-kl5py1kx4u
@user-kl5py1kx4u 3 дня назад
Շնորհակալություն Մեծն Բանաստեծի պոեմի վերծանման համար,որը շատ արդիական է.... Տեր Ամենազոր կգա՞ ժամանակը ազգիս համար🤲որ այս խորիմաստ ստեղծագործությունը մնա արխիվում...
@ruslanborn2866
@ruslanborn2866 3 дня назад
Ձեր ասմունքը շատ համոզիչ է։Շնորհակալություն
@davidaleksanyan1935
@davidaleksanyan1935 5 дней назад
🔥
@zxcvbnm68948
@zxcvbnm68948 4 дня назад
ГОСПОДИ КАК АКТУАЛЬНО ЭТО. СЕЙЧАС 2024 ГОДУ НЕУЖЕЛИ ПРОРОЧЕСТВО ГЕНИЯ АРМЯНСКОГО НАРОДА
Далее
Телеграмм-Колян Карелия
00:14
Просмотров 184 тыс.
TAMZARA   «ԹԱՄԶԱՐԱ»
1:03:56
Просмотров 591 тыс.