Ալիևի հայտարարություններին և դրանց վարչապետ Փաշինյանի արձագանքին հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած», - Փաշինյանին հարցրեց Քոչարյանը։
Քոչարյանի հարցադրումը կրքերը թեժացրեց խորհրդարանի դահլիճում։ Փաշինյանն մոտեցավ ամբիոնին, բայց առարկայական պատասխան չտվեց ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Հույս ունեմ, այս հորդորը կրկնելու առիթ չեք տա», - արձագանքեց վարչապետը։
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ tv.azatutyun.am
Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
#ազատություն #լուրեր
🔶 Facebook - bit.ly/3cauM2T
🔶 RU-vid - bit.ly/2UNf47I
🔶 Instagram - bit.ly/3c3eiJt
🔶 Twitter - bit.ly/2yF0OW1
🔶 Telegram - bit.ly/2yzVAL8
16 янв 2024