Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Բախշյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, ծառայել է Մատաղիսում, ապա տեղափոխվել է Թալիշի Կայծակներ կոչվող տեղամաս։
«Մեծ սիրով էր գնում ծառայության, մանկուց երազում էր ծառայել, անընդհատ ասում էր, որ պետք է գնա բանակ ծառայի։ Ասում էր՝ ընկնելու եմ Եղնիկներ, կռիվ է լինելու ու զոհվեմ, իր ասածը եղավ»,-պատմում է եղբայրը՝ Սերգեյ Բախշյանը։
Ալբերտը ծանր վիրավորում է ստացել հոկտեմբերի 21-ին, 18 օր պայքարել է կյանքի համար։ «Ականն ընկել է անմիջապես իր վրա, ուշագնաց է եղել, երբ ուշքի է եկել, ասել է՝ տղերք ես մեռա, հետ եկա, ու հոսպիտալի ճանապարհին՝ դեպի Ստեփանակերտ, տղաները ուղեկցել են, անընդհատ հարցրել է՝ ձեզ հո բան չի եղել»,-ասում է հայրը։
Ալբերտ Բախշյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 20-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։
©2021 ԻՐԱՎԱԲԱՆ.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը IRAVABAN.NET-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի և ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց IRAVABAN.NET-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
▶Փնտրեք և հետևեք մեզ`
Facebook՝ / iravabannet
Instagram՝ iravaban.ne...
Telegram` t.me/iravabannet1
▶ Բաժանորդագրվեք iravaban.net-ի youtube-յան ալիքին, սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսանյութերը:
▶ Հարցերի դեպքում գրեք մեզ
info@iravaban.net
20 фев 2021