Тёмный

«Երկրորդ շնչառություն»․ Թոշակի անցնելուց հետո՝ նոր ուղղություն, նոր լեզու և բարձունքներ 14.01.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 1,9 тыс.
50% 1

Թոշակի անցնելուց հետո՝ նոր ուղղություն, նոր լեզու և բարձունքներ: Տիկին Լուիզա Օհանյանը հասկացել է, որ իսկական ժամանակն է նոր ուղղություն ընտրել և նոր գործ սկսել, իմացել է պարսկերեն լեզվի դասընթացների մասին ու դիմել դեսպանատուն՝ սովորելու:
«Ամուսինս ասաց՝ այ կին, դու հո չես գժվել, այս տարիքում դու ուզում ես նոր լեզու սովորե՞լ: Իսկ ես որոշեցի ու դիմեցի»,- հիշում է տիկին Լուիզան:
Դեսպանատանը բացատրել են, որ պարսկերենը հեշտ լեզու չէ, 40-ից հետո էլ մարդու ուղեղը նույն հեշտությամբ չի ընկալում, բայց տիկին Լուիզան համառել է և վստահ իր ուժերի վրա պարոն դեսպանին հրավիրել է անձամբ ներկա լինել իր ավարտական քննությանը:
«Երբ ես տվեցի քննությունս նա կանգնեց ոտքի և ասաց՝ Լուիզա խանում, գերազանց է»,- հիշում է զրուցակիցս ու ավելացնում, որ այդ ժամանակ 70 տարեկան էր, բայց չի բավարարվել գրական պարսկերենով, Հայաստած այցելած իրանցիների հետ է շփվել, նրանցից սովորել է նաև խոսակցական լեզուն և խնդրել ուղղել իր սխալները: Պարսկերենի իմացությունը թույլ է տվել որպես գիդ ու թարգմանիչ աշխատել և բավականին շատ գումար վաստակել:
Տիկին Լուիզան պատմում է, որ կյանքում շատ դժվարություններ է տեսել, բայց չի կոտրվել, փորձել ու կարողացել է դիմակայել բոլոր դժվարություններին: Հայ կանանց խորհուրդ է տալիս մի քիչ էլ իրենց համար ապրել և հասկանալ, որ իրենց մեծացրած տղայի համար առաջին տեղում պետք է ընտրած կինը լինի, այլ ոչ թե մայրը:
«Մարդը երբեք չպիտի հուսահատվի, ընկճվի, որովհետև դժբախտությունները, դժվարությունները մարդու համար են, բայց երբ մարդը ոգով ընկճվում է, դա արդեն լավ չէ: Եթե մեր զոհված տղաների մայրերն ուժ են գտնում ապրելու և արարելու, ուրեմն բոլորն էլ կարող են»,- ասում է նա՝ խորհուրդ տալով 60-ից հետո նոր թափ հավաքել, պրպտել ու գտնել մի զբաղմունք, որ հոգեհարազատ է:
«Ես ծերության փուլում եմ ապրում, բայց ինձ ծեր չեմ համարում, միայն ոտքերս են մի փոքր խնդիր հարուցում, երբեք չկարծեք, թե ես ինձ զգում եմ 83 տարեկան, ես երբեմն ինձ քսան եմ զգում, բայց ցավալի է, որ հայելին դա ցույց չի տալիս»,- անկեղծանում է տիկին Լուիզան:

Опубликовано:

 

11 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 9   
@annastepanyan4914
@annastepanyan4914 22 дня назад
Ինչ լավ կին է անկեղծ առողջ լինեք եվ միշտ այդպես գեղեցիկ ❤❤❤❤❤
@user-vh4pk5sg4p
@user-vh4pk5sg4p 4 месяца назад
Ցանկանում եմ քեզ քաջ առողջություն,երանի քեզ նման խորհրդատուներ շատ լինեն,շնորհակալություն լավ խրատներիդ համար։❤❤❤
@ruzannaxurshudyan5636
@ruzannaxurshudyan5636 8 месяцев назад
Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։Առողջ եղեք։
@ruzannaabrahamyan4731
@ruzannaabrahamyan4731 7 месяцев назад
Շատ հետաքրքիր և հաճելի զրույց էր, շնորհակալություն🌷🌷🌷😘😘😘
@user-ug9zx7co5p
@user-ug9zx7co5p 7 месяцев назад
Հետաքրքիր կին է:
@ruzannaohanyan8114
@ruzannaohanyan8114 8 месяцев назад
🎉🎉
@noramaryan4715
@noramaryan4715 7 месяцев назад
Տիկին Լուիզան կենդանի օրինակն է այն բանի, թե ճիշտ մտածելակերպն ինչպես է դրական ազդում արտաքինի, պայծառ մտքի, հիշողության վրա
@lusneakk
@lusneakk 7 месяцев назад
inch acheli kiner anchap aroxjutyun😘🥰🥰
@aznivabrahamyan7088
@aznivabrahamyan7088 6 месяцев назад
Ինչպես կապվել ձեզ հետ։
Далее
Միջանցք՝ ոչ մի բանի դիմա՞ց
36:22
Новый уровень твоей сосиски
00:33