Тёмный

«Երկրորդ շնչառություն»․ Մեդիագրագիտություն՝ 60 և ավելի բարձր տարիք ունեցողների համար 19.05.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 154
50% 1

Մեդիագրագիտությունը հատկապես կարևոր է անչափահասների, տարեցների համար, քանի որ տեղեկատվական հոսքերի արդի պայմաններում նրանք առավել խոցելի են: Համեմատաբար ավելի շատ ազատ ժամանակ ունեցող և ինտերնետում ակտիվ 60 և ավելի տարեկան անձինք պարտադիր պետք է սերտեն որոշ պարզ կանոններ համացանցում անվտանգ լինելու և այդ հնարավորությունն ի շահ իրենց օգտագործելու համար:
«Հանուն հայկականի» ՖԲ-յան նախաձեռնության հեղինակ, Մեդիագրագիտության դասընթացավար Ֆլորա Վարդանյանը բացատրում է, որ տարիքն այս հարցում էլ է պայմանական, քանի որ կան տարեց մարդիկ, որ շատ հմուտ ու զգուշավոր են ինտերնետում, այնինչ մյուսները կարող են չափազանց խոցելի լինել և աջակցության կարիք ունեն:
«Անհրաժեշտ է որոշել օրվա մեդիա սննդակարգը: Մեդիան նույնպես ունի օգտագործման չափաբաժին, և դրանով չարժե շատ տարվել»,- բացատրում է մասնագետը:
Նրա խոսքերով, ցանկացած նյութի պարագայում պետք է ստուգել դրա վաղեմությունը, հեղինակի առկայությունը, որ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում այդ բովանդակության համար:
Խոսելով «շտապ տարածեք», «դիտեք քանի չեն ջնջել» վերնագրերով նյութերի մասին՝ մասնագետը բացատրում է, որ ոչ միայն պետք չէ տարածել, այլ բացել ու կարդալ, կարելի է նույնպես բողոքարկել այն: Այս հարցում տարեց անձինք ունեն իրենց հարազատների՝ զավակների և թոռների աջակցության կարիքը: Վերջինները կարող են իրենց տատիկ-պապիկների հեռախոսի վրա միացնել այնպիսի էջեր և հարթակներ, որ պարունակում են տարեցների համար հետաքրքիր և օգտակար բովանդակություն:
Ինտերնետում տարածվող հրաշք դեղամիջոցների ու բնական մեթոդներին էլ հարկավոր է քննադատաբար մոտենալ: «Օգնե՛ք ձեր տարեց ազգականին փակ պահել իր դուռը՝ հեռախոսի մուտքը դարձնելով կամ մատնահետքով կամ էլ դեմքի ճանաչումով»,- խորհուրդ է տալիս դասընթացավարը:
Անդրադառնալով համացանցում շարունակ անիծող տարեց կանանց և հայհոյող տղամարդկանց՝ Ֆ.Վարդանյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ եթե անգամ այդ ամենն արվում է կեղծ էջերից, դրանց հետևում միևնույն է իրական մարդիկ են, մտքեր, և բացասական այդ երևույթների սպառող կարող են դառնալ այդ նույն մարդկանց թոռներն ու զավակները, և, առաջին հերթին, հենց իրենց կյանքն ու շրջապատն են լցնում այդ բացասական էներգիայով, որը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել:

Кино

Опубликовано:

 

16 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Coca-Cola 😂🫲
00:20
Просмотров 2,1 млн
Թույլ օղակ. 12-րդ թողարկում
43:41
Women's Club 224 - 11 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ
14:12
Ներսի Ու Դրսի Հայեր / ԲԱՑ ԹԵՄԱ
47:33
Панда 🐼🤣❤️
0:58
Просмотров 3,2 млн