Тёмный

«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Մհեր Բաղդասարյան / 2023 թողարկում 4 

Nazeni Hovhannisyan
Подписаться 55 тыс.
Просмотров 221 тыс.
50% 1

Опубликовано:

 

26 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 492   
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial Год назад
Մանկությունից մինչև այսօր. ի՞նչերի միջով է անցել, Մոր անպատմելի կարոտը, ինչպիսին էր Երևանն 9 տարի անց ու ինչպիսին է Մհերի կյանքն այսօր՝ Կալիֆոռնիայում... Ի վերջո խոսել ենք յուրահատուկ հարաբերությունների մասին Անի Երանյանի հետ).... Ի դեպ Մհերի կյանքում կարևոր օր է այսօր. ստանալու է իր կյանքի շատ արժեքավոր մրցանակներից մեկը: Հաջողություն մաղթենք ու չմոռանանք ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ իմ յութուբյան էջին, նայել «Կամուրջները», ակտիվ քոմենթել ու առաջարկել հետաքրքրիր թեմաներ կամ հյուրերի))) ⭐️ Բարի դիտում բոլորիս ♥️♥️♥️
@КРИСТИНААРЗУМАНЯН-ь4ы
Шноракал ем 👍👍👍🙏🙏🙏
@isoshinbuiyan3722
@isoshinbuiyan3722 Год назад
Նազենի ջան նկատեցի որ Մհերը լավ չի քայլում, ինչ է եղել՞
@bokaghaloyan10
@bokaghaloyan10 Год назад
Հաճելի զրույց ու ուսուցանող։ Շնորհակալ ենք
@jannajanna5629
@jannajanna5629 Год назад
Նազենի ջան կցանկանաինք որ ձեր հաղորդման հյուր լինի նաև Սիրուշոն,
@anush750
@anush750 Год назад
Մյուս անգամ Սոնա Ռուբենյանին կանչեք էլի❤️
@varduhisimonyan2791
@varduhisimonyan2791 Год назад
Ձեր թույլտվությամբ հայտնեմ իմ կարծիքը շատ կուզենայի տեսնել Խորեն Լևոնյանին Ձեր հաղորդմանը։
@АниОвсепян-ф5р
@АниОвсепян-ф5р Год назад
Հայաստանում, կին լրագրողները, այսքան գեղեցիկ չեն խոսում, ինչպես Նազենին։ Կապ չունի թեման, այնքան բավականություն է մարդ ստանում Նազենիի խոսքից, հայոց լեզուն այսքան գեղեցիկ մատուցելու ձևից։ Ու երբ նրա մասին ինչ որ անբարո մեկնաբանություն եմ կարդում, զարմանում եմ։ Այսքան կիրթ, զուսպ, գեղեցիկ ու ճաշակով հագնված, զրո վուլգառություն, էլեգանտ ու գեղեցիկ։ ❤❤❤Երևի նման մարդիկ խնդիր ունեն ու այդ խնդիրն հենց իրենց մեջ է։🤷‍♀️
@anahitarutyunyan8259
@anahitarutyunyan8259 Год назад
Մեր հրաշք Նազենի,մեր կիրթ հայուհի,հաճելի է քեզ լսել ինչպես միշտ🌸🌸🌸🌸🌸
@lianahakobyan4694
@lianahakobyan4694 Год назад
Հրաշալի հաղորդում է , սիրելի Նազենի, Ձեր գրագետ խոսքը, ազնվական կեցվածքը, հյուրի հետ այդքան անկեղծ զրույցը ... Ամեն բան անթերի էր ։ Շատ շնորհակալ ենք նման որակի հաղորդման համար ։
@astghikgeghamyan5157
@astghikgeghamyan5157 Год назад
Նազենի, Ձեզ նման պրոֆեսիոնալ, գրագետ հաղորդավարի կարիք միշտ կա ու լինելու է 💜
@arminesargsyan3423
@arminesargsyan3423 Год назад
Վաախ Աստված իմ ,ինչ լավ տղա է Մհերը👍👍👍
@arpinehovhannisyan563
@arpinehovhannisyan563 Год назад
Մհերին կարելի է անվերջ լսել։ Կարծում եմ, նրա հաջողության գրավականը դա նրա անկեղծությունն է։ Կցանկանամ, որ կյանքում լինի երջանիկ, անկախ նրանից ում հետ և որտեղ։
@arevikkirakosyan91
@arevikkirakosyan91 Год назад
Չեմ դադարի ասել Շնորհակալություն, սիրելի Նազենի, նման հաճելի, գրագետ, անկեղծ, տեղին համով-հոտով հումորով հաղորդաերթ սկսելու ու մեզ մատուցելու համար....եղեք միշտ 🙏
@varduhimkrtchyan3697
@varduhimkrtchyan3697 Год назад
Մհերի մայրը միանգամից ինձ դուր եկավ։Այսպիսի մայրերն են,որ լավ մարդկանց են մեծացնում։Մհերի մասին խոսք չկա։Շատ խելացի և կոռեկտ երիտասարդ է։
@ОвикКазарян-ь3п
Մեկ շնչով դիտվող հաղորդում։ Շնորհակալություն սիրելի Նազենի ,Ձեզ կատարած որակյալ աշխատանքի համար
@aidagrigoryan4164
@aidagrigoryan4164 Год назад
Назен инк ирен дастираки
@susannakarapetyan694
@susannakarapetyan694 Год назад
Vay voncem dzez sirum 🥰🥰🥰🥰🥰
@arevsahradyan9629
@arevsahradyan9629 Год назад
Երկուսին էլ շատ-շատ սիրում եմ, հետևում եմ երկուսի աշխատանքին և գործունեությանը։ Մհերին՝ որպես շատ պրոֆեսիոնալի ու իր գործին գիտակի, շատ հարգում եմ և անընդհատ հիանում եմ իր արած աշխատանքով, իսկ այս հարցազրույցից հետո շատ սիրեցի նաև իր մարդ տեսակը։ Հարուստ ենք, որ մեր հասարակությունում դեռ կան նման բանիմաց և լավ մարդիկ։ Իսկ Դուք, Նազենի ջան, ինչպես միշտ Ձեր բարձունքում եք, ամեն անգամ հիանում եմ Ձեզնով։ Ու Մհերը միանշանակ ճիշտ նշեց, մենք իրավունք չունենք Ձեզ եթերում չտեսնելու❤
@gayanartv
@gayanartv Год назад
Մհեր ես հպարտանում եմ քեզանով, դու ուղղակի յուրօրինակ տղա էս, կուզեի դու յուրօրինակ չլինեիր, այլ քո օրինակից շատ լիներ, մեր Հայրենիքին շատ է պետք քո տեսակ մարդիկ, իսկ քեզ ու Անիին անսահման սեր և երջանկություն 😘
@nairadavtyn8221
@nairadavtyn8221 Год назад
Գրագետ և որակյալ հաղորդում 👍👏
@anaidaghochikyan7400
@anaidaghochikyan7400 Год назад
Մի շնչով նայել եմ ու հիացելԵրեք բարեկիրթ երիտասարդներ,երեքն էլ՝անկեղծ։Հիացած եմ ոսկեղենիկ մայրենիի գրագետ մատուցման համար։Անսահման սեր ու երջանկություն Ձեզ❤️❤️❤️
@Marin781
@Marin781 Год назад
Սիրելի Նազենի շատ հաճելի կլինի որ Նելլի Խերանյանը և Տիգրան Ներսիսյանը լինեն այս գեղեցիկ հաղորդման հաջորդ հյուրերը❤❤❤
@НаинаНана-щ5й
@НаинаНана-щ5й Год назад
Գաղթնիկ չի որ Մհերը մի ուրիշ հարգանք ա տածում Նազենի Հովհաննիսյանի հանդեպ։ Դե Նազենին ինքնին խելացի,գրագեդ,գեղեցիկ կին ա,մեր ՀՀ լավագույն դեմքերից ա,հեռուստատեսության համար ա ծնվել ինքը։Մհեր ջան ինչքան լսում եմ ձեզ,էնքան խորապես համոզվում եմ որ լավ մարդ եք,բավականին բարդ ճանապարհ եք անցել ու ամուր կանգնած եք հողի վրա։Նազենի Հովհանիսյան🥰 Մհեր ջան ուզում եմ հասնես սիրուդ🥰🥰
@annagasparyan4722
@annagasparyan4722 Год назад
Շատ դաստիարակչական հաղորդում է Նազենի ջան ,շնորհակալություն ձեզ և Մհերին գեղեցիկ ձևով մատուցելու համար
@kristinedanielyan333
@kristinedanielyan333 Год назад
Հերթական գեղեցիկ, անկեղծ «Կամուրջները».Շնորհակալություն ուղղակի..
@АнаитХачатрян-е8к
Դուք երկուսդ էլ շատ լավն եք ու գրագետ։Մեզանում չկան Ձեր նման անկեղծ ու սրտացավ հանրային դեմքեր։Մենք հիմա շատ վատ ժամանակաշրջան ենք ապրում։Այո,ցավոք վատը շատ է։Ձեր անկեղծ, բարի, հայրենանվեր հաղորդումները երիտասարդ սերնդին շատ է պետք,թեկուզ հայրենիքից հեռու։։Սիրում եմ Ձեզ։
@sonayan6322
@sonayan6322 Год назад
Ինչքան կարեւոր է այսօր կոմունիկացիան՝ մարդկային խոսքը, շփումը , ձեռք սեղմումը, գրկախառնվելը,ժպտալը, միմյանց դրության մեջ մտնելը, հին ու նոր պատմությունները վերհիշելը, այսինքն հենց այս կամուրջներն են անցյալն ու ներկան կապող գեղեցիկ մարդկային հիշողությունները։ ❤
@RM-vx1kc
@RM-vx1kc Год назад
Communication misht e karevor yexel. Hamadzayn em
@tatevaloyan616
@tatevaloyan616 Год назад
Մհեր ջան իմ օրս սկսվում է Ձեզ հետևելով,այսօր օձի լեզուն,հիմա էլ կամուրջներ❤️Դուք իմ կյանքի մի մասն եք դառել,շատ հաճելի,խելացի և դրական երիտասարդ🥰
@garikstepanyan9895
@garikstepanyan9895 Год назад
Մե աշխարհ ,մե սիրունություն ՝ճաշակ ու որակ մե հատիկ Նաաազ 💫🫶😌
@anaitgrigorian5137
@anaitgrigorian5137 Год назад
Ամեն ինչ գեղեցիկ, չափված, ձեվված։ Հիանում եմ։ Կիրթ ու տաղանդավոր մարդիկ։
@ՏիգրանՄանվելյան
Կամուրջների ոչ մի հարցազրույց չէի լսել,սա առաջինն էր...վա՜յ Նազենի,ոնց եմ ես Ձեզ սիրում ու չեմ դադարում ամեն վայրկյան հիանալ Ձեզնով...
@goharpoghosyan6148
@goharpoghosyan6148 Год назад
ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՋԱՆ֊ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
@aniharutyunyan3278
@aniharutyunyan3278 Год назад
Երկու կիրթ, գրագետ լրագրողների հարցազրույց, հաճելի էր և մեկ շնչով դիտվող: Սիրում եմ երկուսիդ էլ շաաատ❤❤❤❤
@donara8327
@donara8327 Год назад
Ես էլ եմ ավարտել թիվ 33 միջնակարգ դպրոցը։Ես շատ գոհ եմ և հպարտ որ սովորել եմ այդ դպրոցում որտեղ ստացել եմ իմ հիմնական կրթությունը և դաստիրակությունը։
@tatevgrigoryan1398
@tatevgrigoryan1398 Год назад
Բարև ձեզ Իրոք շա՜ տ ազնիվ հաղորդում է ստացվել, կիրթ, ուսանելի, ինֆորմատիվ։ Մհերը շատ զգայուն, նուրբ, կիրթ և հաճելի…. անհատականություն է, կարողանում է գնահատել իր ապրածը։ Ինձ հաճելի էր, շնորհակալ եմ։ Եվ, իսկապես , Նազենի ջան, ձեզ նման գրագետ, գիտակ, կարդացած, ականջալուր ձայնով և խոսքով հաղորդավարուհի, դերասանուհի, մասնագետ քիչ ունենք։ Բայց անձամբ դուք եզակի եք։ Ձեր կարիքը կա, շա՜տ կա։
@ArmYan-pf4cw
@ArmYan-pf4cw Год назад
Իմ մանկության Նազենի, ճիշտն ասած, առաջին անգամ եմ էս ծրագիրը նայում (շնորհիվ Մհերի), բայց Ձեր անցած ճանապարհին փոքրիշատե ծանոթ եմ, դեռ " Հ1-ի ժամանակաշրջանից"։ Ուզում եմ իմանաք, որ դուք ինձ համար ,դեռ մանկուց , եղել եք իդեալ, Ձեր խոսքը, արտահայտած մտքերի ձևակերպումները, բարեկրթությունը միշտ ինձ ոգեշնչում էին։ Ու մտածում էի. "կգա՞ ժամանակ, երբ ես էլ Նազենիի նման կարողանամ գեղեցիկ խոսել իմանամ"։ Ու գրադարան էի գնում մտածելով, որ գիրքը վերցնեմ, որ խոսքս զարգացնի😃 (երեխա ու երեխա)։ Մի խոսքով Ձեզ շաատ եմ սիրում, Ձեր յուրօրինակ կերպարը թող միշտ փայլի ու հարատևի։
@gayanesargsyan3187
@gayanesargsyan3187 Год назад
Հիացած եմ Մհերի գեղեցիկ , գրագետ ու բառերի ահավոր մեծ պաշարի ճիշտ օգտագործման ունակությամբ։💯💯👍🏽👍🏽👍🏽
@yasminbrasil777
@yasminbrasil777 Год назад
Լավ ասեց Նաղաշ Մարտիրոսյանը ,, Մեր բոլոր դժբախտությունները գալիս են կամուրջների բացակայությունից ,, 51:36
@hardyt6041
@hardyt6041 Год назад
Մեծ բավականություն ստացա։Շնորհակալություն գեղեցիկ հաղորդման համար😘
@viktoriagrigoryan4618
@viktoriagrigoryan4618 Год назад
Անհամբեր էի սպասում, մեզ հաճելի դիտում ☺
@animanukyan9214
@animanukyan9214 Год назад
Спасибо Наз Джан слова сказанные в классе были в точку! Я надеюсь эти дети не сидели просто любовались тобой а слушали твои мудрые мысли которые я уверена что ты с чистой душой им эти слова хотела донести до них! Хорошо что ты есть! Пусть твое слово режет как самурайский меч и решает вопросы в нашей потерянной стране! Не устану восхищаться тобой и хвалить !
@satpoghosyan8348
@satpoghosyan8348 Год назад
Ինչպիսի բովանդակալից հաղորդում։ Որքան բան կա սովորելու🫶։ Անհնար է բառ-վ նկարագրել թե որքան գրագետ ինֆորմացիա կա հաղորդման մեջ։ Շնորհակալ ենք կեցցցեեեեք Նազենի Հովհաննիսյան ջան
@seriesam09
@seriesam09 Год назад
Հարգելի Նազենի Հովհաննիսյան, շատ կցանկանայինք ձեր այս աննման հաղորդմանը հյուր տեսնել սիրված դերասանուհի ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆԻՆ ❤
@Marin781
@Marin781 Год назад
Այոո շատ հաճելի կլիներ Նելլի Խերանյանին և Տիգրան Ներսիսյանին միասին տեսնել այս հաղորդման շրջանակներում❤
@naravoskanyan2233
@naravoskanyan2233 Год назад
Ի դեպ,աղջիկս,որըմեծացել ու ապրում է Մոսկվայում, Երևանի սրճարաններից մեկում անջատել տվեց բարձր միացված Ջոնիի երգը,որը շատ շատերին դուր չեկավ,սակայն աղջիկս պնդեց,որ անջատեն,ու մի լավ ամոթանք տվեց նստած երիտասարդներին,նշելով ,որ մեր պարտքն է դա,որպիսի թշնամու ձայնը չլսվի մեր երկրում🇦🇲
@zoyaaraqelyan8941
@zoyaaraqelyan8941 Год назад
Շնորհակալություն սիրելիներս💥💋💞 Այնքան տարվեցի Ձեր հետաքրքիր հաղորդումով, որ գործերս մնաց☺..... Ձեզ բարի բախտ եմ ցանկանում❤💥💖
@zarapanyan4781
@zarapanyan4781 Год назад
Շատ հետաքրքրությամբ եմ դիտում կամ լսում ձեր երկուսի հաղորդումներն էլ։ Սակայն մի բան եմ ուզում ասել հաղորդման մի մասի մասին, ադրբեջանցի երգչի մասին։ Ճիշտն ասած օձի լեզվից և այս հաղորդումից իմացա այդ երգչի և երգերի մասին, բանն այն է, որ հնարավոր է լինեն իմ նման մարդիկ, ովքեր շոուբիզնեսի, երգիչների կյանքին ծանոթ չլինելով՝ չիմանալով թե որ երգիչը կամ երգչուհին ինչ ծագումնաբանությունի ունի, ուղղակի լսեն նրան, հաճելի երաժշտությում ումենալու պատճառով։ Բայց լավ է, որ գոնե այս հարթակներով տեղեկանում եմ😀
@annasargsyan1055
@annasargsyan1055 Год назад
Դուք միշտ ընտրում եք ճիշտ ազգային արժեքներ կրող հյուրեր, ու երանի դիտումները ավելի շատ լինեն, որպեսզի մեր ժողովուրդը դուրս գա խավարից... Ձեր այդ նուրբ ու սրամիտ, բայց շաաատ տեղին ակնարկները անհայրենիքության և հայրենազրկողների մասին շատ մխիթարող է այն առմով, որ մեր մտավորականության մեջ բոլորը չեն անսկզբունքային և վախկոտ ու անտարբեր... Շնորհակալություն նման գեղեցիկ նախաձեռնության համար մեր գեղեցկուհի, բազմաշնորհ Նազենի!
@nellystepanyan1345
@nellystepanyan1345 Год назад
Էս ի՞նչ սրտություն էր, երանի էսպիսի հաղորդումները, էսպիսի էներգիան, էսպիսի բարությունը, հայրենասիրությունը գերիշխեր հայկական մեդիան և նաև մեր սրտերը, հարգելի Նազենի, դուք հրաշք եք, ձեր մասին անվերջ կարելի է խոսել, շնորհակալություն որակյալ կոնտենտի համար, ևշնորհակալություն, որ չեք թողնում ձեզ կարոտենք։ Մհերի հետ կամուրջը ստացվեց, շատ հաճելի զրույց էր, Մհերը սիրելու մարդ է։ ❤️❤️❤️❤️
@nune3111
@nune3111 Год назад
Մեծ հաճույքով ու մի շնչով նայեցի ամբողջ հաղորդումը։Ջերմ,զարգացնող և անչափ հետաքրքիր զրույց էր,շնորհակալ եմ։
@annaayvazyan8013
@annaayvazyan8013 Год назад
Ծիշտ էս Մհեր ջան Նազենին միշտ պետք է լինի եթերուն Էսքան գեղեցիկ ,իր գործի վարպետ,խելացի իր ու իր նմանների կարիքը միշ կա բոլոր հերուստականալներում։ Քեզ միշտ սիրել եմ ու սիրում եմ Նազենի ջան🥰🥰👍👍
@rimagrigoryan4222
@rimagrigoryan4222 Год назад
Հաջորդ հյուրը շատ կուզեի տեսնել Ավետին Բարսեղյան վստահ եմ որ կլինի ամենից հետաքրքիր,ճանաչողական ,սովորեցնող ասող հաղորդում Հայաստանի երկու ամենագրագետ,ամենազարգացած,ամենաճաշակով,ամենահայ հայերի մասնակցությամբ❤
@ingaharutyunyan2033
@ingaharutyunyan2033 Год назад
Հրաշալի էր ես հիացած եմ Մհերով ու շատ ճսրգեցի այս գրագետ կիդթ տղային,Նազենի հարգելիս դուք ինչպես միշտ չքնաղ եք ձեր գրագիտությամբ,ես ձեզ շատ եմ սիրում❤
@alisa.m9731
@alisa.m9731 Год назад
Նազենի ջան մի շնչով նայեցի կամուրջների հերթական հաղորդումը ինչ խոսք ստացված ու շատ սպասված է ձեր բոլոր եթերները փոքր , թե մեծ բոլոր հսրթակներում.... Բայց ես այս հաղորդումից մի շատ կարևոր բան հասկացա , որ հանրային մարդիկ պիտի հաճախ շփվեն ու կամրջվեն մեր դպրոցահասակների հետ։ Նկատեցի թե ձեր ամեն մի խոսք , ոնց էին սպունգի պես կլանում ,անգամ եթե հարց կար համակարգչի ընտրության ու չնտրության միջև , երեխեքը լավ խոսքի , լավ մտքի պակաս ունեն ու էլի շատ բաների պակաս... Հարգում եմ ձեր լավ տեսակը ❤️❤️❤️
@Ann2583-ad
@Ann2583-ad Год назад
Ողջ եթերը դիտեցի մեծ հետաքրքրությամբ։Երբ մեկ տաղավարում երկու պրոֆեսիոնալ ինտելեկտուալ մարդիկ են,ապա հաղորդումը ստացված է։ Հ.գ. Ողջ եթերին մի բան որ չվրիպեց աչքիցս դա այն էր,որ Նազենին անչափ նման էր Մոնիկա Բելուչիին,ինչը առավել հաճելի էր❤❤❤
@geghamgevorgyan5431
@geghamgevorgyan5431 Год назад
Նազենիին հետևում եմ «Կռունկ» փառատոնի ժամանակներից, բաց չեմ թողել իր մասնակցությամբ որևէ հաղորդում, ներկայացում, ֆիլմ կամ նախագիծ , միշտ սիրել և գնահատել եմ իր լայն մտահորիզոնը, ուսուցանող , օրինակելի և բազմաբովանդակ հաղորդակցվելու կարողությունը, վայելուչ կեցվածքը, երկար ուսերին թափվող միշտ հավատարիմ սանրվածքը😉, ուրախ եմ այս նոր նախագծի համար, բայց ինձ համար միշտ առաջին տեղում կմնա «Ամենախելացին» նախագիծը , որ շունչներս պահած հետևում էինք , ուրախանում կամ տխրում յուրաքանչյուր մասնակցի հետ։ Մհերի հաղորդումները նույնպես հետևում եմ , նա նույնպես փայլում է իր ոլորտում ։ Հաջողություն եմ մաղթում երազանքներն իրագործելու գործում❤❤❤
@myfriends9795
@myfriends9795 Год назад
Друзья мои , как я вас люблю ❤️ Всегда интересно слушать интеллектуально развитых и мудрых людей !
@gayanaaivazian9339
@gayanaaivazian9339 Год назад
Անունիտ պես նազելի էս ու քնքուշ խեքացի գրագետ կարդացած ճաշակով բարձր մակարդակով հայրենասեր բարի լավ մարդ ամենակարևորը որի կարիքը մենք հիմա շատ ունենք Շատ եմ սիրում Մհերին ուրախ եմ Անիյի համար որը դարձյալ իմ սիրելիների շարքում է երջանկություն եմ մախթում բոլորիտ ❤ այս գեղեցիկ օրվաարթիվ❤
@narinearakelyan4469
@narinearakelyan4469 Год назад
Մհեր ջան, Նազենի ջան ❤️❤️❤️շատ սիրուն հաղորդում էր, չէի ուզում վերջանար
@dianapetrosyan3909
@dianapetrosyan3909 Год назад
Նազենի շատ շնորհակալ եմ լավ հաղորդման համար։Սիրում եմ Ձեր տված հարցերը Ձեր հանգիստ վիճակը ու տնական հարցազրուզի ոճը՞,որը նաև շատ էսթետիկ է ու գրավիչ։Մհերին էլ շատ ենք սիրում,հազվագյուտ գրագետ ու ճշտախոս լրագրող է։
@mariamarsenyan2700
@mariamarsenyan2700 Год назад
Նազենի ջան,շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել։Երկու գրագետ,խելացի,արհեստավարժ լրագրող -հաղորդավար մեկ վայրում։Հաճույքով դիտեցի։Շատ լավ գաղափար է,կամուրջի միջոցով կապվել անցյալի եվ ապագայի հետ։Շնորհակալություն։
@eranikgabrielyan7697
@eranikgabrielyan7697 Год назад
Նազենի ջան անչափ սիրում եմ ձեզ ու ձեր բոլոր հաղորդումները❤️❤️ միակ գրագետ ու բանիմաց հաղորդավորուհին եք Խնդրում եմ ձեր Կամուրջների շրջանակներում հաղորդում նկարեք Բաբկեն Չոբանյանի հետ ❤️💋💋
@ԱնահիտԲաբայան
@ԱնահիտԲաբայան Год назад
Սիրելի Մհերը❤️❤️❤️ Դե իսկ Նազենին , իր բարձրության վրա🥰👏🏻
@laurahak6061
@laurahak6061 Год назад
Շատ լավն եք, շատ անկեղծ, խելացի, գրագետ։ Մեծ բավականություն է ստանում մարդ ձեզ լսելիս։ Շատ կուզենայի հյուր տեսնել Սիրուշոյին, որևէ մեկի մոտ, կապ չունի, ով էլ ձեզնից հասցնի առաջինը, միևնույն է կլինի հետաքրքիր և հաճելի ❤️💋
@gayanebuniatyan1383
@gayanebuniatyan1383 Год назад
Բռավո Նազենի հիանալի հաղորդաշար ես ստեղծել միշտ նայում եմ մեծ հաճույքով ու հիանում քեզնով սիրելի Նազենի
@ovsannavoskanyan6382
@ovsannavoskanyan6382 Год назад
Նազենի ջան դու միշտ փայլում ես, ու քո անվան պես միշտ նազելիես, դու կաս ու կմնաս Նազենի Հովհաննիսյան, Մհերին նույնպես սիրում եմ, ու երկու տաղանդ ,,,,,, ուղղակի հրաշալի էր։
@arpinehayrapetyan8532
@arpinehayrapetyan8532 Год назад
Ինչպես միշտ յուրահատուկ եք, և չափազանց հետաքրքիր ու գրագետ։ Անչափ հաճելի է հևել Ձեզ, ՍԻՐՈՒՄ ԵՆՔ Ձեզ💋🥰
@gagikmanukyan4457
@gagikmanukyan4457 Год назад
Очень интересная беседа между двумя культурными людьми. Как будто обычный разговор, но в нём есть что-то завлекающая, это профессионализм. Покажите Хорена Левоняна. Далеко от моего Еревана всегда чувствую это нежное чувство ностальгии, по тем местам которые в молодости проходили с друзьями, по этим лавочкам , улицам, институтам.... Ապրեք Նազենի ջան ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ ։🙂🙂🙂🙂❤❤❤❤💯💯💯💯։ Привет из Санкт-Петербурга
@irinamovsisyan4360
@irinamovsisyan4360 Год назад
Հետաքրքիր հաղորդում ,դե Նազենիի մասին խոսք չկա յուրահատուկ բարձրաճաշակ հետաքրքիր ու բովանդակալից թող շարունակական լինի կամուրջները,մեծ բավականություն եմ ստանում նրա ամեն մի բառից ու տառից շաաատ սիրում ենք քեզ Նազենի ջան շատ
@azatuhiarzumanyan5047
@azatuhiarzumanyan5047 Год назад
Երկու մեդիա մեծություն👏👏👏👏
@НеляИванова-л2ю
De lav eli gitek inch bana metsutyun linele?
@varsenikmkhitaryan2723
@varsenikmkhitaryan2723 Год назад
Շատ ճիշտ եք
@hamletavetian6370
@hamletavetian6370 Год назад
mi mecutyun el dues ay idiotka
@varsenikmkhitaryan2723
@varsenikmkhitaryan2723 Год назад
@@hamletavetian6370 ՈՒզում եմ հասկանալ որտե՞ղ ձեզ այդքան խոցեցին` այս մարդկանց մեդիա մեծություն կոչելով։ Ամեն դեպքում դուք հաստատ գարշախոսության մեջ մեծություն եք։
@hamletavetian6370
@hamletavetian6370 Год назад
@@varsenikmkhitaryan2723 ay but , vor xosum es kam mi ban es grum tpavorutyun toxelu hamar uxext sharji nor gri, mecutyun du gone haskanum es incha? inch but u stic masa eq bayc duq, gone du qez hargum es nman bareric heto?
@SedaAbajyan
@SedaAbajyan Год назад
Շնորհակալություն Նազենի ջան, Դուք միշտ շատ լավ հյուրեր եք հրավիրում, Ձեր ստեղծած բոլոր նախագծերն էլ շատ հիացմունքով և մի շնչով եմ դիտում: Սիրում եմ Ձեզ երկուսիդ էլ շատ:
@karinebaghramyan2690
@karinebaghramyan2690 Год назад
Ինչքան իմաստուն ու սիրուն է խոսում Մհերի մայրը 💜🌷
@mashok8191
@mashok8191 Год назад
Մեր դասղեկն ա
@karenkaren956
@karenkaren956 Год назад
Մհերը ճիշտ է ասում, մենք իրավունք չունեն չունենալու Նազենի Հովհաննիսյան։Մենք քեզ սիրում ենք ու ձեզ նման կարդացաց,կիրթ,գրագետ մարդու չենք կարող կորցնել։Ես խորը ցավ եմ ապրում, որ ձեզ այլևս երթերներում չեմ տեսնում։Դուք հայի լավագույն օրինակն եք♥︎։ Նազենի🧠❤❤
@ԱրուսյակԱվետիսյան
@ԱրուսյակԱվետիսյան 8 месяцев назад
Մհեր ջան , ԴՈւ շաատ բարեկիրթ մարդ ես , չշտապես գտիր անպայման քեզ համապատասխանին ... 💖
@arpineamiraghyan3630
@arpineamiraghyan3630 Год назад
Շատ հաճելի էր լսել Տա Աստված, որ արժանանաք հայր կոչմանը։ Շատ գեղեցիկ էր ասված
@aniaghajanyan2513
@aniaghajanyan2513 Год назад
Թշնամի լեզու սովորելը պետք է լինի առաջնային
@arpinehmagoyan8736
@arpinehmagoyan8736 Год назад
Շատ լավ հարցազրույց էր,հատկապես սրտիցս էր ադրբեջանցի երգչի պահով իր տեսակետին, Ես էլ եմ միշտ զարմանում,ո՞նց կարելի է ուշաթափվել դրա ոչինչ չասող-ով,և եթե անգամ շատ լավ արվեստ լիներ,ո՞նց կարելի է լսել ու հիանալ քո թշնամով
@ГоарОганисян-р2е
Աստված իմ, ինչ հաճելի պահ ենք վայելում, նորից ապրում, հավատում, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ուժ, եռանդ, հսվատ ներշնչողները նորից մեր կողքին են՝ իրենց յուրահատկությամբ, համով, հոտով, բանիմացությամբ և անվերջ ու անսահման Հայ լինելով։ Շնորհակալ եմ Ձեզ սիրելիներս։ Դուք անկրկնելի եք❤🌹
@juliantonian
@juliantonian 10 месяцев назад
Հաճելի է լսել երկու հասուն խելացի մարդկանց, ❤❤
@christinapoghosyan5363
@christinapoghosyan5363 Год назад
Շնորհակալություն գեղեցիկ, հագեցած ու բովանդակալից հարցազրույցի համար Նազենի ջան։ Այո մենք պահանջում ենք քեզ կրկին ու կրկին տեսնելու և հիանալու համար։
@lilit2800
@lilit2800 Год назад
Անկեղծ ասած, նոր եմ հասցնում դիտել հաղորդումը, և ուղղակի հիացած եմ Ձեր վարպետությամբ, Մհերի համեստությամբ, մեկ շնչով դիտեցի,աանգամ աշխատանքի ժամին🤗🤗🤗Շնորհակալ ենք կամրջելու հնարավորությունը մեզ տալու համար…
@SV-zz6ig
@SV-zz6ig Год назад
Վերջին տարիներին մի բան նայել չեմ կարող,դիտելիս էլ առաջ տալով,այնքան էսթետիկ եք,այնքան գրագետ,լուսավոր ու պարզ,առանց դերասանական ձևի, ձևավոր ձևականության,ապրեք , որ այսքան ոգեշնչող եք♡♡♡Սեր եք
@haikouidanielian364
@haikouidanielian364 Год назад
Հրաշք Նազենի, հետաքրքիր երիտասարդ Մհեր, ինչու քունս փախցրեցիք մինչև գիշերվա երեքը😅 Մի շնչով նայեցի, անչափ շնորհակալ եմ❤❤❤
@RozaEgiazaryan-rx9nr
@RozaEgiazaryan-rx9nr Год назад
Նազենի ջան ,Մհեր ջան շատ շատ լավ հաղորդում է ստացվել, հետաքրքիր է կիրթ ու խելացի մարդկանց լսել, Մհեր ջան Անին հրաշք է ,բռնիր իրեն ձեռքը ու երբեք մի բաց թող
@AnnaGrigoryan-oi3ho
@AnnaGrigoryan-oi3ho 4 месяца назад
Հիանում եմ ուղղակի, ամեն անգամ կիրթ խոսք լսելը շատ հաճելի է, մի շնչով նայեցի հաղորդումը շատ տպավորված եմ մանավանդ վերջին հատվածը շատ խորիմաստ էր❤
@mariamyazichyan8016
@mariamyazichyan8016 Год назад
Շատ հետաքրքիր էր Նազենի ջան ինչպես միշտ մի շնչով դիտում եմ ձեր հաղորդումները❤
@irinaharutyunyan8268
@irinaharutyunyan8268 Год назад
Այնքան գեղեցիկ է խոսում Մհերը Անիի մասին❤
@AlinaAleqsanyan88
@AlinaAleqsanyan88 Год назад
Այս հաղորդումը առաջին ու վերջին անգամ նայում եմ միայն Մհերի համար🤞🏻
@melinetadevosyan8385
@melinetadevosyan8385 Год назад
Հախորդումը նայելու ընթացքում մտածում ես ,որ ավարտվի մի գովեստի, շնորհակալական ու մեծարելու խոսք պետք է գրես,բայց....... . Ավարտի վերջում պապանձվում ու դեռ հաղորդման մեջ ես մնում։ Սա է որակը,մակարդակը, լավ տեսակը,մեծ ճաշակի,կրթելու ուղին։ Իսկապես մեծ բավականություն է էս փչացած, օտարացած ու անճաշակությամբ ողողված մեդիաներից հետո ստանալ այ սենց մաքրություն։ Շնորհակալություն ձեզ անչափ սիրելի Նազենի։ Նաև այս դեպքում Մհերն էլ մի փայլող տեսակ է։ 👏👏👏👏👏🙏
@gayanehakobyan9874
@gayanehakobyan9874 Год назад
Հաճելի և անկեղծ զրույց։ Մհեր ջան, Ձեր հաղորդումները սիրելի են նաև Ձեր նուրբ տակտի շնորհիվ ։ Տա Աստված հայկական հեռուստատեսության որակն այնքան բարձրանա, որ Նազենիին տեսնենք նաև հեռուստատեսությամբ։
@АнаитВарданян-и9т
Նազենի ջան, դուք սիրով ընթերցում եք մեզ , մենք էլ ձեզ սիրով հետևում ենք , ինստագրամով և այստեղ, ❤Մհեր ջան ❤ Անի ջան ❤
@ЛилитЕраносян-й4ь
Inch lav kina iskakan hay mayr ❤❤
@armine4197
@armine4197 11 месяцев назад
Նազենի ջան, շատ ողջունելի է որ դուք էք վարում այս հաղորդումը, շատ անթերի ու պրոֆեսիոնալ է ամեն ինչ։Շատ Կուզենայի մյուս հաղորդմանը հրավիրեք Սյուզան Մարգարյանին ու իր ամուսնուն
@yuliatadevosyan7459
@yuliatadevosyan7459 Год назад
Շատ հաճելի էր տեսնել եվ լսել ձեզ ՆազեՆի ջաան դուք հրաշք եք՚ Մհեր խելացի մտքեր եվ լուսավոր երիտասարդ ❤
@gregbabayan
@gregbabayan Год назад
Միշտ յուրահատուկ ու հետաքրքիր ԿԱՄՈՒՐՋՆԵՐ
@НвардМурадян
@НвардМурадян Год назад
Ես միշտ դիտում եմ ձեր հաղորդումները, մեր սերունդները շատ կարիք ունեն լավ խորհրդի և դռւք շատ օրինակելի եք նրանց համար, իմ երեխանները 5 լեզուների են տիրապետում, բայց ցավոք ճակատագիրի բերումով, որ օտարության մեջ ենք, ձեզ բարի եթերներ
@Kakush1971
@Kakush1971 Год назад
Երկու որակով մարկիկ👍🏻👏
@aninersisyan4802
@aninersisyan4802 Год назад
Անչափ հետաքրքիր և տարբերվող հաղորդում է, կեցցես Նազենի ջան 💗
@lusianamoon8818
@lusianamoon8818 Год назад
Շաաատ հաճելի դիտեւմ էր🙏🙏🙏 Շնորհակսլ եմ հարգելի Նազենի😍
@sonasandroyan9764
@sonasandroyan9764 Год назад
Սիրել եմ ձեր մասնակցությամբ յուչաքանչյուր հաղորդում,և ամեն անգամ հաճելի է ձեզ լսել,կուզենայի տղաներս ձեր նման զուսպ ու խելացի լինեն։Սիրում եմ ձեզ Մհեր ջան։Իսկ Նազենին բնականաբար անփոխարինելի է ու հիասքանչ։(Դե հուսանք աղջիկս,էլ ձեզ կնմանվի)։😉😉😉
@melineghubatyan8083
@melineghubatyan8083 Год назад
Նազենի ջան շատ հետաքրքիր ու մեկ շնչով նայվող հաղորդում էր։Շնորհակալություն🤗🤗Մի խնդրանք էլի,հրավիրեք Խորեն Լեվոնյանին։
@rimagrigoryan4222
@rimagrigoryan4222 Год назад
Հերթական բրավոոոոո Նազենի ջան որակ ստեղծող որակով մարդ ❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥
@anushhayrapetyan2203
@anushhayrapetyan2203 Год назад
Երկուսիդ էլ շատ եմ սիրում,որովհետև կիրթ եք ու բազմակողմանի զարգացած 😘
@Armenian_politics
@Armenian_politics Год назад
Voxchuin hargeli Nazeni)) Shat hetaqerqir ev xelaci haxordum e ❤ Shat kuzei Sofi Mkheyanin hravireq
@ladylady7826
@ladylady7826 Год назад
Լավ էլի😃🤦‍♀️
@vahagkharatyan
@vahagkharatyan Год назад
Նազենի ջան դու միշտ քո բարձրության վրա ես։ ✌️👍👌
@АреватХачатрян-н4л
Իմ շատ սիրելի Նազենի
@An-qg1nm
@An-qg1nm Год назад
Որտեղ Նազենին է,այնտեղ ճաշակ ու սեր🥰
Далее
Կերպարից դուրս. Խորեն Լևոնյան
34:48