Тёмный

«Ձկնաբուծությունը ձեռնտու բիզնես է, եթե համապատասխան ներդրում անես» 

Mediapoint
Подписаться 1,3 тыс.
Просмотров 6 тыс.
50% 1

Սիսիան համայնքի բնակիչ Ժորա Համբարձումյանի համար ձկնաբուծությամբ զբաղվելու «պատճառ» դարձել է Որոտան գետում տարեցտարի ձկների քանակի նվազումը, ինչը նրան այժմ էլ մտահոգում է։ Դեռ պատանի տարիքից հաճախ էր օրերն անցկացնում Որոտանի ափին՝ ձուկ որսալով․ բայց տեսնելով, որ գնալով գետի ձուկը պակասում է, որոշեց «իր պարտքը վերադարձնել գետին»։
Նա դեռևս 1980-ականներից սկսել է հենց իր լոգարանում կարմրախայտի մանրաձուկ ստանալ և լցնել Որոտանը։ Այնուհետև ձեռք է բերել ինկուբատոր, որի օգնությամբ տարեկան մինչև 20 հազար մանրաձուկ է լցնում գետը՝ փորձելով կրճատել մարդկության կողմից բնությանը հասցվող ամենօրյա վնասը, ու դրան զուգահեռաբար՝ զբաղվել նաև ձկնաբուծության զարգացմամբ։
«Մանրաձուկ ստանալը, կերակրելը ծախսատար աշխատանք է, ու որպեսզի կարողանամ հոգալ ծախսերը, սկսեցի նաև ձկնաբուծությամբ զբաղվել․ հիմա հա՛մ ուտում ենք, հա՛մ վաճառում և ծախսերը հոգում։ Միանշանակ, ձեռնտու է, մնում է միայն համապատասխան հմտություն, ժամանակ ունենաս, ներդրում անես և լուրջ սկսես զբաղվել։ Արդյունքը հաստատ կգոհացնի»,- վստահեցնում է բնության բարեկամը։
ավելին կարդացեք mediapoint.am/?p=10803 կայքում

Опубликовано:

 

25 сен 2021

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Вопрос Ребром - Субо
49:41
Просмотров 1,4 млн
15-ամյա բիզնեսմենը Գավառից
3:44
Просмотров 474 тыс.
Вопрос Ребром - Субо
49:41
Просмотров 1,4 млн