Тёмный

«Մասնագիտություն»․ Կառավարման արվեստի հիմունքները 25.04․2023 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 103
50% 1

Մեր ամբողջ կյանքը բաղկացած է ամեն քայլափոխի հետևող չնախատեսված փոփոխություններից, որոնք անկախ մեր ցանկությունից մեր կյանքի մի մասն են կազմում՝ երբեմն փոխելով նրա ողջ ընթացքը։ Հետևաբար կյանքում ճիշտ և ժամանակին կողմնորոշվելու, փոփոխությունները կանխատեսելու, որոշումներ ընդունելու և առհասարակ ողջ գործընթացների համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ և գիտելիքներ, որոնք իր մեջ է ամփոփում կառավարումը։ Ու չնայած առաջին հայացքից այն կարող է թվալ շատ հեշտ, բայց ցանկացած բնագավառում, ցանկացած գործունեության սխալ ընթացքի, անհաջողության գերագույն պատճառը կառավարման ոչ ճիշտ մոտեցումն է։
Մարդկային համակեցության կարևորագույն բաղադրիչներից է կառավարումը. այն կիրառում ենք թե՛առօրյայում, և թե՛ գործնականում։ Պետության, տնտեսության, բիզնեսի, կրթության, կենցաղի, հանրության և անհատի կենսագործունեության ամեն մի ոլորտի բնականոն գործունեության, առավել անխոչընդոտ զարգացման ապահովումը պահանջում է խելամիտ և արդյունավետ կառավարում:
Պլանավորում, կազմակերպում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ, վերահսկողություն. նպատակաուղղված, բարդ և դինամիկ գործընթաց, որն ապահովում է ցանկացած համակարգի արդյունավետ զարգացումը և առկա սահմանափակ ռեսուրսների պայմաններում մաքսիմալ արդյունքների ձեռքբերումը:
Կառավարումն ինքնին զարգացող գիտություն է, և շուկայական անընդհատ փոփոխվող պայմաններում առաջ են գալիս կառավարման տարբեր մոտեցումներ, սկզբունքներ, հայեցակարգեր, իսկ հմուտ կառավարչի գերխնդիրն է` որքան հնարավոր է կարճ ժամանակում ընտրել մեթոդներից և ձևերից ամենաօպտիմալը՝ խնայելով նյութական, ֆինանսական, արտադրական և այլ ռեսուրսներ ու ժամանակ՝ գերագույն նպատակին հասնելու համար:
Ու չնայած կառավարումն այսօր լայն տարածված գիտություն է, բայց դատելով պատմական արմատներից՝ մարդկության ամբողջ պատմությունը կարելի է դիտարկել որպես կառավարման պատմություն, իսկ արդյունավետ կառավարման հիմքը գիտելիքի և արվեստի համադրումն է, իսկ գիտելիքը արվեստի վերածելու գլխավոր պայմանները կառավարչի լիարժեք կրթվածությունն է, լայն աշխարհայացքը, ցանկությունը, կամքը...
Զրույց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ:

Опубликовано:

 

2 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
#kikakim
00:10
Просмотров 13 млн
БАГ ЕЩЕ РАБОТАЕТ?
00:26
Просмотров 107 тыс.