Тёмный

«Մասնագիտություն». Գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը` իր բոլոր դրսևորումներով. 14.05.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 313
50% 1

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին, ուսումնասիրում է կյանքի ծագումը, պատմական զարգացումը, բազմազանությունը, նրան բնորոշ ընդհանուր օրինաչափությունները, երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմներին․բույսեր, կենդանիներ, բակտերիաներ, սնկեր, վիրուսներ և, իհարկե, մարդ։
Անչափ բազմազան ու արագորեն զարգացող այս յուրահատուկ և բազմաթիվ ուղղություններ ներառող գիտության հայտնագործությունները մարդկանց կարող են պարգևել ավելի կենսունակ մոլորակ՝ լուծելով բազմաթիվ խնդիրներ:
Հունական ծագում ունեցող «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից է առաջացել կենսաբանություն կամ բիոլոգիա բառը:
Այս գիտությունն այնքան հին է, որքան կյանքը երկրագնդի վրա: Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է առաջացել ﬔր մոլորակի վրա, զարգացման ի՞նչ փուլեր է անցել, ո՞րն է հիվանդությունների առաջացման պատճառը. կենսաբանությունը գիտություն է կյանքի մասին: Յուրահատուկ գիտություն, որը սերտորեն կապված է մարդու առօրյա գործունեության հետ և բնությունը ճանաչելու հնարավորություն է ստեղծում՝ վերափոխելով, պահպանելով, հարստացնելով, այն դարձնելով ավելի գեղեցիկ և մարդու գոյատևման համար նպաստավոր:
Զրույց Երևանի պետական համալսարանի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի հետ:

Кино

Опубликовано:

 

13 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@mariettamikaelyan2281
@mariettamikaelyan2281 Месяц назад
Далее
Comedy Moments 🤣 #2
00:25
Просмотров 2,8 млн
I Built a SECRET Tree House in My Backyard!
26:09
Просмотров 7 млн
😾ПОКОРМИ уже кота, бабуля!
1:00
БОРЬКА ПЛАКИ-ПЛАКИ
1:00
Просмотров 799 тыс.
Leopard vs. Its Own Tail: A Hilarious Water Battle!
0:21