Тёмный

«Վերնատուն»․ «1489»-ը՝ ֆիլմ պատերազմի միջով անցնող մարդկանց մասին 27.11.2023 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 1,2 тыс.
50% 1

Շողակաթ Վարդանյանի «1489» դեբյուտային ֆիլմն արժանացավ ամենահեղինակավոր փառատոններից մեկի՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնի՝ IDFA-ի երկու մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» և կինոքննադատների FIPRESCI պարգևներին։
Ֆիլմը 44-օրյա պատերազմի ընթացքում Շողակաթի անհետ կորած եղբոր Սողոմոնի որոնման պատմությունն է, որը նկարահանվել է որոնումներին զուգահեռ։
«Չէի սպասում, որ որևէ մրցանակ կստանամ, առաջին մրցանակը ստանալուց հետո լաց եղա, քանի որ պատերազմի կորուստների վերքը նորից բացվեց։ Մրցանակը չգիտակցված ուրախության ալիք էր, ես ուզում էի հասկանալ, թե որ ուրախությունն է սա», - ասում Շողակաթը։
Պատմում է, որ ֆիլմը նկարելիս իրենից շատ մեծ ճիգ է պահանջվել՝ հաղթահարելու ներքին պատերազմները։
«Ամբողջ ճիգս կենտրոնացած էր իրականությանը ուղիղ նայելու և ֆիքսելու վրա։ Ամբողջ ընթացքում, իմ արած աշխատանքն այն էր, որ թույլ տամ նկարածս նյութն ինձ ասի՝ ինչ է պետք իր հետ անել։ Ես ինձնից ոչինչ ֆիլմի մեջ չեմ դրել, ու աշխատանքի բարդությունը հենց նրա մեջ էր, որ կարողանամ տարանջատել՝ ինչ է ուզում իմ նկարած նյութը և ինչ եմ ուզում ես», - ասում է Շողակաթ Վարդանյանը։
Ասում է՝ ֆիլմը քաղաքական է, բայց ֆիլմում հատուկ քաղաքականություն չկա։ «Պատմությունն այդ պահին էր տեղի ունենում, և եղբորս հետ կապված ամեն վայրկյան սպասում էի որևէ լուրի, այդ պատճառով ես ստիպված էի անդադար նկարել։ Շատ մոտ էի կոտրվելու եզրին, բայց ես պետք է նկարեի»։
Ասում է, որ ուրախության զգացմանն առնչվելը դժվար էր, այն ավելի շատ ցավոտ էր։ Ասում է, որ բոլորս մեր հույզերի հետ առերեսվելու և աշխատելու խնդիր ունենք։ Եվ բոլոր դրական ու բացասական հույզերը, որ մենք ստանում ենք պիտի ծառայեցնենք ինչ-որ բան ստեղծելուն։
«1489» Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Кино

Опубликовано:

 

26 ноя 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 2   
@sofiamargarjan8385
@sofiamargarjan8385 7 месяцев назад
Իմ շատ սիրելի Շողակաթ! Ապրես, Տղաների հիշատակը վառ կմնա։ Սողոմոնը շատ կհպարտանա երկնքում քեզանով։ Քեզ շատ սիրում եմ։❤
@annabarsegyan2365
@annabarsegyan2365 8 месяцев назад
Շնորհավորում եմ և նոր հաջողություններ մաղթում Շողակաթին։
Далее
Խոսք երջանկության մասին
16:35
Просмотров 28 тыс.
Она Может Остановить Дождь 😱
00:20
Ճանապարհ դեպի թանգարան. Դսեղ
25:23
Փրկիր ինքդ քեզ
15:11
Просмотров 13 тыс.
Հուդան՝ մեզանից մեկը
17:18
Просмотров 10 тыс.