Тёмный

«Վերնատուն»․ Հայ ժամանակակից արվեստի գործերը՝ Ազգային պատկերասրահի հավաքածույում 05.08.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 336
50% 1

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Նոր մատերիա» խորագրով 1980-ականների վերջի և 90-ականների սկիզբի 6 հայ աբստրակցիոնիստների ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներառված շուրջ 42 ստեղծագործություն ամերիկահայ գործարար Սերգեյ Ջավադյանի հավաքածուից է, որը նա նվիրաբերել է Ազգային պատկերասրահին։
Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը և ֆրանսիայում բնակվող արվեստագետ, աբստրակցիոնիստ Աշոտ Աշոտը խոսում են ցուցահանդեսի առանձնահատկությունների, 80-90 ականներին Սերգեյ Ջավադյանի բացառիկ դերի մասին։
Վիգեն Գալստյանը պատմական փաստ է համարում Ազգային պատկերասրահի մշտական հավաքածույում հայ ժամանակակից արվեստի գործերի ներառումը․ «Սա ցուցում է այն մասին, որ Ազգային պատկերասրահի հայեցակարգը փոխվել է, և, որ արդեն այս արվեստն ընկալվում է որպես պատմական նշանակություն ունեցող և արվեստագետները, որոնք ներկայացված են, արվեստի պատմության համար ինչ որ առումով արդեն դասական են», - ասում է Վիգեն Գալստյանը։
«Սա էն զգացումներն է, որոնք մենք վերապրել ենք 80-ականներին, այսինքն 30 տարի անցել է, բայց այդ գործերը չեն կորցրել իրենց թարմությունը, արդիականությունը։ Ինձ համար էլ էր դա որոշակի քննություն, արդյո՞ք այսքան տարի անց, իմ գործերը ինձ վրա նույն ներգործությունը կունենան»,-ասում է Աշոտ Աշոտը։
Վիգեն Գալստյանը նշում է, որ Սերգեյ Ջավադյանի հավաքածուի պատմությունը հոլլիվուդյան կինոյին արժանի պատմություն է, որը բնորոշ է հենց այդ ժամանակաշրջանին։ Ջավադյանը ֆինանսավորում, ազատ ստեղծագործելու, արվեստի վրա ամբողջովին կենտրոնանալու հնարավորություն է ստեղծում արվեստագետների համար։
«Սերգեյի դեպքում գործ ունենք բացառիկ անհատի հետ, որ նա հասկանում է այս արվեստագետների ստեղծագործության կարևորությունը ժամանակի, նաև՝ ապագայի համար, տեսնում է գաղափարական ընդհանուր եզրեր», - ասում է Վիգեն Գալստյանը հավելելով, որ - ներկայացված գործերը կազմաքանդող ու հարցադրող նշանակություն ունեն, նրանք չէին կարող գալ ու հայտնվել թանգարանացված վիճակում, նրանք ինչ որ առումով պիտի «քանդեն» թանգարանը»։

Опубликовано:

 

10 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Bike vs Super Bike Fast Challenge
00:30
Просмотров 22 млн