Тёмный

«Վերնատուն»․ Վերբացվել է Պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը 20.05.2024 

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Просмотров 63
50% 1

Հայաստանի Պատմության թանգարանում վերբացվել է «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցադրությունները։
Միջնադարյան նշանավոր մայրաքաղաք Անին թանգարանի ամենաարժեքավոր ցուցադրական հատվածներից մեկն է։ Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցասրահի արդիականացման աշխատանքներով պայմանավորված 3-4 տարվա դադարից հետո, ցուցադրությունը կրկին վերաբացվել է՝ համադրելով նոր վերակազմություններ, անիմացիոն լուծումներ, վավերագրական ֆիլմեր, նաև նոր հատված՝ նվիրված արշավախմբին և հնարդարանի գործունեությանը՝ հարգանքի տուրք ուղղված նշանավոր արշավախմբին։
Արևելագետ Նիկողայոս Մառի նախաձեռնությամբ Անիի պարբերական հետազոտությունները սկսվել են 1904 թվականից։ Նիկողայոս Մառը Անիի առաջին հնադարան թանգարանի, այսինքն առաջին գիտական թանգարանի հիմնադիրն էր։ Դավիթ Պողոսյանը նշում է, որ ցուցադրությունը խորհրդանշական է, քանի որ զուգահեռ նշվում է նաև մի շարք հոբելյաններ․ Հնադարան թանգարանի 120-ամյակը, Նիկողայոս Մառի 160-ամյակը, արշավախմբում ընդգրկված հայտնի ճարտարապետ Թորոս Թորոմանյանի 160-ամյակը, հնագետ Աշխարհբեկ Քալանթարի 140- ամյակը։
Անիի պեղումների արդյունքում շուրջ 2000 -ից ավելի նմուշ է հանձնվել Հայաստանի Պատմության թանգարանին։ Հնադարանը տարածաշրջանում եղել է նորարարական նախագիծ, երբ հենց հնավայրում թանգարանացվում է ժառանգությունը։ Գաղափար է եղել, որ Անին ամբողջապես վերածվի բացօթյա թանգարանի, - ասում է Դավիթ Պողոսյանը։
Հենց այդ ժամանակվանից է այն դարձել հայ ժողովրդի համար ուխտագնացության ու զբոսաշրջության վայր։ «Բագրատունիների մայրաքաղաքը մեր փառքի խորհրդանիշն էր, վերջին պատմական մայրաքաղաքը, եթե չհաշվենք Կիլիկիան, որը հայկական պետականության խորհրդանիշներից մեկն է։ Անին սերնդե սերունդ մեր գիտակցության մեջ է, որպես փառավոր անցյալի խորհրդանիշ։ Իսկ 20-րդ դարի առաջին կեսի պեղումների արդյունքում Անին կրկին դարձավ կարևոր խորհրդանիշ, այս անգամ պատմա- մշակութային ժառանգության, պահպանման ու վերակենդանացման համար, քանի որ հուշարձանների արժևորման գործընթացը հենց Անիով սկզբնավորվեց», - ասում է Դավիթ Պողոսյանը։

Кино

Опубликовано:

 

19 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Нюша на премии МУЗ-ТВ 2024 #нюша
00:11
Թույլ օղակ. 12-րդ թողարկում
43:41
Твои каникулы в детстве😁
1:00
Просмотров 577 тыс.
Панда 🐼🤣❤️
0:58
Просмотров 3,2 млн