294 - Հոգևոր երգարան 1. Մի ահավոր փոթորիկ է իմ շուրջը, Շփոթված ու մոլորված է իմ ազգը, Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր, Իմ հայ ազգին Քո երեսից մի՛ ձգիր: 2. Ա՜խ, իմ ազգը վիրավորված, լքված է, Կոտրված ու ջախջախված մի եղեգ է, Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր, Որ առկայծող մեր պատրույգը չմարի: 3. Վիշտն է տիրում, սուգը, լացը իմ ազգին, Որբացել են մանուկները իմ ազգի, Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր, Իմ հայ ազգի մանուկներին հայր եղիր: 4. Հողմից ծեծված, վշտից լացած է ազգս, Ցավի վրա ցավ են տալիս իմ ազգին, Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր, Իմ հայ ազգին Քո վերքերով բժշկիր: 5. Ո՜վ իմ ազգս, Քո հայացքը վեր հառի՛ր, Նայի՛ր երկինք, Հիսուս Տերը կկանչի. «Եկե՛ք ինծի, բեռնավորված հոգնածներ, Եվ Իմ ուրախությանս մեջ տեղ գտեք»:
Իմ ազգիս Տեր ու Փրկիչ, ազատիր մեր ազգին այս կրակներից, ևՔո մեծ հրաշքը գործիր ազգիս, հաղթությունը միայն Քեզանով է, ողորմիր աղաչում ենք Քեզ մեր ազգին ողորմիր։
Ov im Ter Hisus nranq ov mahacel en tar nranc qez mot qanzi qo anvan u parqi hamar meran ev nranq ov krvum en pahir u pahpanir qo surb Anvan hamar menq qez sirum u pashtum enq hogov u srtov amen 🙏🙏🙏🙏🙏
Парк кез тер Исус пркичахачум ем им ай азгин вохормир .зорацру мер аватке ахотки оки тафир болори вра кеи ахахакенк качохи срти мот кангнац е тере миабанвек мер ахоткнерин аммен🙏🙏🙏💋💋💋
TER HISUS VOXORMIR AZGIS ,AXACHUM EM,ARTNUTYUN TUR AMEN ANDZI,QEZ CHANACHELU, VORPES TER U PRKICH,EV MIAK ASTVAC.COVIN U POTORKIN XAXAXECNOX ASTVACS,AZGIS EL XAXAXUTYUND HRAMAYIR.ASTVAC ORHNI CARAYUTYUND, ARMEN EXPAYR JAN.