Ամենակալ Տեր,ներիր իմ մեղքերը։🙏Շնորհակալ եմ Տեր,որ միշտ իմ կողքին ես, ներում ու ողորմում ես ինձ🙏Աղաչում եմ, Դու գործիր իմ կյանքում, անհնարինը հնարավոր դարձրու,ապրեցրու ինձ ըստ Քո բազում ողորմության🙏🙏🙏Հավիտյան փառք և երկրպագություն Քեզ,Ամեն🙏🙏🙏
Nerir im bolor mexqer@ ter......chlqes u chtoxnes inc....qo kariq@ yes amen varkyan em zgum..tox im qaylern u bolor npatakners qo kamq@ lini ter.....amen
1Տմ Ա 1:15: "Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։" - Սուրբ Պողոս Առաքեալ
Տէ՛ր ամենակալ, Աստոուա՛ծ Աբրահամի, Իսահակի, Յակոբի եւ նրանց արդար զաւակների. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ արարեցիր երկինքն ու երկիրը եւ նրանց բոլոր զարդերը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ կապեցիր ծովը Քո հրամանի խօսքով, փակեցիր անդունդները, կնքեցիր Քո ահաւոր եւ փառաւորեալ անուամբ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Որ ամեն ինչ սարսում է եւ դողում Քո զօրութեան ահից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Անբաւ է Քո սրբութեան փառքի մեծավայելչութիւնը, սաստիկ է Քո սպառնալիքների բարկութիւնը մեղաւորների հանդէպ, անչափ են եւ անքննելի Քո աւետիսների ողորմութիւններիը. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Դո՛ւ, Տէ՛ր, բարձրեալ, գթած, համբերող, բազումողորմ ես եւ ցաւում ես մարդկանց չարիքների համար. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Դո՛ւ, Աստուա՛ծ, չկարգեցիր ապաշխարութիւն արդարներիª Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Այլ ապաշխարութիւն կարգեցիր մեղանչեցի աւելի, քան ծովի աւազները, եւ բազմացան իմ անօրենութիւնները. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Արժանի չեմ նայելու եւ տեսնելու երկնքի բարձունքները իմ բազում անօրենութիւնների պատճառով. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Կորացել եմ ես երկաթէ կապանքների բռնութիւնից եւ չունեմ հանգիստ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Սաստկացրեցի զայրույթդ եւ չարիք գործեցի Քո առջեւ, [կռապատկեր] կանգնեցրեցի եւ աւելացրեցի ցասումդ իմ անձի հանդէպ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցնում եմ իմ սրտի ծունկը եւ հայցում Քո քաղցրութիւնից. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Մեղա¯յ, Տէ՛ր, մեղա¯յ, իմ անօրենութիւնները ես ինքս գիտեմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Աղաչում եւ խնդրում եմ Քեզ, ների՛ր ինձ, Տէ՛ր, ների՛ր ինձ, եւ կորստեան մի՛ մատնիր ինձ ըստ իմ անօրենութեան. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Տէ՛ր յաւիտեան մի՛ բարկանա ինձ վրայ եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորեցրու ինձ չարիքներով երկրի ստորոտն իջնողների հետ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Քանի որ Դու, Աստուա՛ծ, ապաշխարողների Աստուածն ես, ի՛նձ էլ ցոյց տուր Քո բարերարութիւնը, որին անարժան եմ. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո բազում ողորմութեան, եւ ես կօրհնեմ Քեզ իմ կեանքի բոլոր օրերում. ամենակա՛լ Տէր, ների՛ր իմ մեղքերը: Քեզ են, Տէ՛ր, օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, եւ Քոնն է փառքը յաւիտեանս. ամէն: