Тёмный

Անասունների է սպանել, տներ քանդել․ կարկուտից տուժածներին փոխհատուցում է հասնում 

Epress. am
Подписаться 17 тыс.
Просмотров 20 тыс.
50% 1

Կարկուտից հետո Պրիվոլնոյե գյուղի բնակիչները զբաղված են տանիքները կարկատելով։ Մարդ կա՝ վարկ է վերցրել, որ շիֆերները փոխի․ «Ջուրը տուն է լցվում»։ Մյուսները ծակերը շինարարական փրփուրով ու քարերով են ծածկում՝ ժամանակավոր լուծում, «մինչև երևա ինչ ենք անում»։
Գյուղապետը նկարահանվել չուզեց։ «Գնահատում ենք անում, 50-ից ավել վնասված տուն կա, բազմաթիվ վնասված մեքենաներ, ցորենի արտերն են վարի գնացել, տվյալները կփոխանցենք համայնքապետարանին»։ Գյուղապետարանի կիսաքանդ շենքում միայն վարչական ղեկավարի աշխատասենյակն է թարմ վերանորոգած, կողքի դահլիճները դատարկ են ու կիսաքանդ, գրադարանի փոշոտ պահարաններին խորհրդային գրքեր են։
Կարկուտի կիսահալ կտորները գյուղացիները սառցարանում են պահում, որ ցույց տան՝ «ձվի չափի էին», «շատ չէր, բայց խոշոր», «տալիս, տեղնուտեղը փշրում էր»։ Հովիվներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, մի քանի կենդանիներ՝ սատկել։
Շարքից դուրս են եկել բնակելի տների, գոմերի, ավտոտնակների շիֆերապատ տանիքները։ Մետաղապատերին փոսեր են մնացել։
Տիկին Անահիտի տան մի մասը փլվել է։ Կտուրը կարկուտից առաջ էլ էր խարխուլ։ Ժամանակավոր փակել են բրեզենտով։ Տան ներսում անձրևաջրեր են․ «Դոշակներս էլ փչացան»։
Անահիտն այս տունը դստեր ու թոռների համար էր առել։ Աղջիկը կարկուտից հետո գնացել է տեգրոջ մոտ։ Տղան և ամուսինը վաղուց Ռուսաստանում են՝ «գնում են Պոդմոսկովյե, որ շինարարություն անեն»։ Ռուսաստանում են նաև նրա հարևանուհիների ամուսինները։ Մարդ կա՝ մի քանի տարի չի եկել, մարդ կա՝ տարին մի քանի օրով է գալիս։
Զեփյուռը օրորում է նորածին երեխային և ցույց է տալիս ամուսնու մեքենան՝ ապակիները կարկուտից փշրվել են։ Նրա հարևանուհին էլ տան պատուհաններն է ցելոֆանով փակում, մինչև նոր ապակի գցի։
Գյուղի մեծ մասն ապրում է անասնապահության, կաթ հանձնելու հաշվին։ Աշտարակ կաթը լիտրի համար 130 դրամ է տալիս․ «Առաջ 170 էր»։ Մեծ ընտանիքները նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում։
Գյուղացիներից մեկը ցորենի դաշտերն է ցույց տալիս։ Հասկերը ջարդվել են, բերք չի լինի։ Խոսքը հարյուրավոր հեկտարների մասին է՝ բաժանված բազմաթիվ ընտանիքների մեջ։ Ոչ ոք, ըստ նրա, ապահովագրություն չուներ։ Գյուղում կարկտակայան էլ չկա։
Գյուղացիք «փող չեն խնայում», ապրում են «օրվա հացով»։
Եկեղեցու հարևանությամբ տուն է, տերերը՝ հայր և որդի, առավոտից տանիք են փոխում։ Մետաղյա շիֆերներ են բերել Վանաձորից․ «600 հազար ենք մուծել՝ ուստի փողը չհաշված»։ Վարկ են վերցրել, և «եթե փոխհատուցում չտան, հեչ լավ չի լինի»։
Տիկին Դունյայի մոտ ավելի վատ վիճակ է։ Տան, գոմերի, ավտոտնակի տանիքները վերանորոգման ենթակա չեն։ Փոխելու համար մոտ երեք միլիոն է պետք։ Նրա ամուսինը պատմում է հետխորհրդային տարբեր երկրներում ապրող եղբայրների, քույրերի, երեխաների մասին։ Ընտանիքի մի մասը Մինսկում է, բայց շուտով վերադառնալու է Հայաստան․ «Լուկաշենկոյի երկրում ապրել չի լինի»։
Գյուղացիք դժգոհում են Տաշիրի Սամոյից, նրա քաղաքականացված բարեկամներից, իրենց համայնքի ընդդիմադիր ղեկավարից և ապաքաղաքական գյուղապետից։
Բոլորը լուրի են սպասում՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի, ինչքա՞ն։
Epress.am-ն այս հարցերն ուղղել է Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությանը, Լոռվա մարզպետարանին, Տաշիրի համայնքապետարանին։ Պատասխանները՝ epress.am/2024...

Опубликовано:

 

28 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 12   
@Mane-Harutyunyan
@Mane-Harutyunyan 3 месяца назад
ինչ լավ մարդիկ են
@v5271n
@v5271n 3 месяца назад
kuzei es gyuxum aprel
@ЛусинеРостомян-н6о
@ЛусинеРостомян-н6о 3 месяца назад
Гна апри
@AquaService-j3o
@AquaService-j3o 3 месяца назад
Ինքնա կպչուն ժապավեն կա հատուկ ազբո շիֆրի համար։ Որպեսզի ավելորդ ծախսեր չանեք։,👍💯
@МаратАрутюнян-я4б
@МаратАрутюнян-я4б 3 месяца назад
Жох джан анец ми твек. Анецкы галиса аницохи глхин мер азги мот шат ка эт соворуцуны анецк ми твек
@vadikpopov7269
@vadikpopov7269 3 месяца назад
Ցավալի է
@НеляБегларян
@НеляБегларян 3 месяца назад
Кесы авела кыга жаманакы лав шинилия пайдот
@НаираКазарян-ч5ж
@НаираКазарян-ч5ж 2 месяца назад
НИКОЛНА МЕХАВОР
@АнаитАбгарян-х3з
@АнаитАбгарян-х3з 2 месяца назад
😂😂😂😂😂😂😂😂😂
@AshotAvetyan
@AshotAvetyan 3 месяца назад
😂😂😂😂
@Артур-ь2т3ы
@Артур-ь2т3ы 3 месяца назад
Путина мегавор😂😂😂
Далее
Новый вид животных Supertype
00:59
Просмотров 176 тыс.
Офицер, я всё объясню
01:00
Просмотров 3,7 млн
Խառը Թթու / Թթվի ՃԻՇՏ աղաջուր
9:43
Новый вид животных Supertype
00:59
Просмотров 176 тыс.