Շնորհակալությու՜ն,Ձեր անաչառ,արդարամիտ,երբեմն սուր և նուրբ հումորով համեմված հաղորդումների,Ձեր ,հիրավի,անհրաժեշտ,չափազանց անհրաժեշտ աշխատանքի համար:Ձեզ ուժ ու եռանդ և քաջառողջություն:
❤💙🧡Շնորհակալություն պր․ Բարսեղյան օրվա կարևոր լուրերը՝ կառճ և հստակ ներկայացնելու հասարակությանն։Հարցնում էիք ում հետ ենք ցանկանում հարցազրույց ունենաք,կցանկանայինք հարցազրուց վարեիք տիկ․Թոփչյանի և պր․Արթուր արմինի հետ։ 🙏🙏🙏👏👏👏
Բարսեղյան ջան Ողջույն ձեզ և շատ լավ հաղորդում և վերլուծություններ ։ Էտ սրբազանը սպառել է իրեն ու էս ամեն ինչը թատրոն է։ Բայց դե Փաշինյանն էլ ժողովրդի մոտ հիասթափություն է առաջացնում արդեն ։
Հուսիս հարավ ճանապարի թալանչիների վրա հոդվածներ կան ու փախել էն Հայաստնից մեկի դեպքում դատը վերջացել է գումարը բռնագանձման ընթացքում է մնացածը խելացի մեկնաբանություն էր,շնուրհակալություն:
Սրբազանը մոռացած որ Մայիսի 9 -ն Հայ Առաքելական եկեղեցու տաղավարներից մեկն էր՛ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՑՄԱՆ ՕՐՆ էր, նաև կարևոր ( բայց ցավոք կորցրած…) Արցախի Շուշիի ազատագրման Օրն էր նաև, Չխանգարեց որ ժողովրդին սուտ խոսելով հասավ հրապարակ …և հանկարծ բացահայտեց որ ՀՀ սահմանազատումը չի ցույցի նպատակը…… այլ «իշխանափոխություն», և ՞?՞?
Հարգելի Լեվոն։Վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ասուլիսներում Ձեզ չեմ տեսնում։Չեն հրավիրում,մերժում եք ,թե մի այլ պատճառ կա։?Ինձ եվ համոզված եմ շատերին շատ հետաքրքիր կլիներ Ձեր երկուսի չմիջնորդավորված հարց ու պատասխան ասեմ,բանավեձ ասեմ-ը։Թե չե այնպես է ստացվում որ Դուք շատ սուր եվ կոնկրետ պատասխաններ ակնկալող հարցեր եք բարձրացնում որտեղ նա չկա,իսկ նա /կրուտիտ/է անում,իր կիսապատասխաններով այնտեղ որտեղ Դուք ներկա չեք։Մեզ պետք չի Բադուլլայի եվ աշուղ Դոստիի երգավեճը։Նախընտրելի է Բադուլլա-Սայաթ Նովան։Հարգանքներով՝Լեննականցի Սաքո։
Ես կամ մեր ակումբի լրատվամիջոցները հավատարմագրված չեն այդ ասուլիսներին մասնակցելու համար։ Բայց հարցազրույցի առաջարկ կանեմ, տեսնենք ինչ կասի։ Իմ հարցերը հրապարակավ են հնչում, մի անգամ վեթինգ չանելու մասին հարցրի, ասաց ընդունում եմ քննադատությունն ու վերջ…
Պետք է ամեն ինչ անել ,պատին դեմ տալ որ էլ փախնելու տեղ չունենա։Այնպես չէ որ ես սրա կամ նրա կողմնակիցն եմ։Ինձ պարզապես զզվացնում են կիսապատասխանները ։Կոնկրետ հարցին՝կոնկրետ պատասխան 1-2 րոպեից ոչ ավել պատասխանի համար։Թե չէ ոնց որ էն մեր մանկության ԱՆՈՐՍԱԼԻ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ/ֆիլմում՝կոնկրետ հարց են տալիս իսկ նա սկսում է/Авраам родил Исаака,Исаак родил…/հենց էս օրինակն էլ դրեք իր առաջ որ հասկանա հերիք է,կուշտ ենք,կուտը չենք ուտելու։Ռւուսերենի համար էլ՝ներող։
Ես մեղադրում եմ առողջապահության նախարարին, որ նրանց չի հետաքրքրում Էդգար Ղազարյանի առողջական վիճակը։Ես բազմիցս եմ մեղադրել նրանց, որ նրանք չեն ցանկանում Էդգար Ղազարյանին ուղարկեն ստացիոնար բուժման, ամոթ ձեզ։
Ինչպես միշտ, երկու կողմն էլ միասին խառնեցին ու արհամարեցին մարդկանց արդար բողոքն ու պահանջը, այս անգամ սահմանազատման հարցում։ Երկու կողմն էլ հարցը փակեցին ու դեն դրեցին ոնց որ լուծվեց ու գնացին իրենց դարդը դարման անեն։ Այո, շատ կուզենք մի քանի կողմի մտքերը, կարծիքը և լուծումը լսենք դեմ դիմաց։ Լուրջ բանավեճ առանց հայհոյանքի։
Արժե ավելի համապատասխան համարժեք գտնել հայերենում, կամ նոր բառ հորինել որ լիարժեքորեն կունենա «լեգիտիմ» բառի իամստը: Ես սովորաբար չեմ օգտագործում,հաղորդման մեջ մեջբերել եմ այլոց խոսքը, ես «օրինավոր» բառն եմ օգտագործում լեգիօտի փոխարեն, բայց դժգոհ եմ որովհետեւ լիարժեք չի արտահայտում իմաստը:
Բարեբախտաբար՝ Լենտեքսի колготка-ները չեք հագնում, դրա համար չգիտեք՝ ինչքան որ էժան են, այդքան էլ անորակ։ Մյուս ապրանքները, ըստ իս, տանելի են։ Ես գերադասում եմ գնել Լենտեքսի արտադրանքը, որ խրախուսեմ՝ կատարելու ներդրումներ և բարելավելու ապրանքների որակը։ Համ էլ կազմակերպությունը մարզիս բնակչության համար աշխատատեղեր է ապահովում ո ոչ քիչ։ Մի խոսքով՝ փայփայում եմ դրական տեղաշարժի հույսեր։
Փաշինյանի ձեռքն էր վիրավոր,սա էլ ոտքերն է տնգել,նույն խեղկատակությունը,երկու կողմն էլ սպասարկում են տականք ռսին,դիտավորյալ ամեն ինչ անում են որ երկու կողմն էլ մնան իշխանության,չձեվավորվի երորդ ուժ,իրենց խաղերով ամեն ինչ վիժեցնում են
6-րդ կանոնը: «Եպիսկոպոսը, վարդապետը կամ սարկավագը իր վրա թող չընդունի աշխարհիկ հոգածություներ: Այլպես կբանադրվի, կարգալույծ կարվի Սուրբ պաշտոնից: ----------- սույն կանոնը արգելում է շեղվել հոգևոր ծառայությունից այլ (իմա՝ աչխարհիկ ) հոգսերով: 6-րդ կանոնի իմաստը մեկնաբանվում է, պարզաբանվում և լրացվում է 81-րդ կանոնով ըստ որի եպիսկոպոսին, վարդ-ին, սարկ-ին պատշաճ չէ զբաղվել հանրային կառավարման գործերով: Կարճ ու համառոտ՝ արգելվում է տարվել «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ», քանզի ըստ մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքի. «ոչ ոք չի կարող ծառայել երկու տերերի» միաժմանակ: Հղումները կամենտում ջնջվում են։ Փնտրեք, "Առաքելական կանոններ" կամ "Апостольские правила". կանոնական է(ընդունված է) բոլոր Եկեղեցիներում (արևելյան և արևմտյան)
Լավ , Լևոն ջան, ենթադրենք Բագրատը քո բոլոր հարցապնդումներին տալիս ա դրական պատասխան և խոստանում ա կատարել այն ամենը, ինչ չի կարողացել դեռ անել Փաշինյանը ( հասկանում եմ քո ), արդյոք՞ դու պատրաստ ես կանգնել նրա կողքին: Ինձ չափազանց կարևոր ա լսել քո պատասխանը: Այսինքն դու ես ուղարկում մեր ժողովրդին հավատալ այս,արդեն իսկ այս նախկիններին: Ես քեզ չեմ , կներես
Ես միշտ իմ կողքին եմ։ Բայց դա հեչ, իմ հարցերին պետք չէ պատասխանել, այլ այն հարցերին որ շատերն ունեն, թե երկիրը լափելիս ինչ դիրք էիք բռնել, թող պատմեն այդ մասին, մարդիկ հասկանան ու կողմնորոշվեն՝ կանգնել կողքին որ ոչ։ Խոսքս միայն Գալստանյանին չի վերաբերվում, այլ բոլոր նրանց, որ կհավակնեն իշխանության, թեկուզ ախպերս։ Առանց այդ հարցերի պատասխանների, շատ անլուրջ են լինելու երկիր փրկելու բոլոր հայտերը։
Շնորհակալություն, Լեվոն ջան, արձագանքելու համար: խոսքս այն մասին էր, որ Բագրատը եվ իրեն հարող , եթե անգամ բոլոր քո հարցադրումներին տան պատասխաններ, միայն թե Իշխանությունները , արդյոք՞ պատրաստ ես աջակցել նրանց եվ քո բազմահազարանոց լսարանին տանել քո ետեվից: Սա է ինձ հետաքրքրում