Тёмный

Աշոտ Հովհաննիսյան | Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում 

Synergy Armenia
Подписаться 189
Просмотров 784
50% 1

«Գիտեմ, որ հարկային արտոնություններ կան, բայց մի նոր բան պետք է մտածել, որ ՏՏ ոլորտը զարգանա, գիտահետազոտական խմբեր ստեղծվեն»,-«Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում․ կրթությունն առանցքում» թեմայով խորհրդաժողովին հայտարարեց Synergy International Systems, Inc-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։
Ներկայացնում ենք Աշոտ Հովհաննիսյանի ամբողջական ելույթը․
00:00 Տեխոլոգիական աշխարհում հիմնական մրցակցությունը տվյալների հասանելիության համար է։ Եթե նկատել եք, այն ընկերությունները, որ ունեն մեծ տվյալներ, ինչպես Google-ը, Facebook-ը, կարող են մրցել, քանի որ մեծ տվյալների են տիրապետում։ Եթե Դուք այդ տվյալները չունեք, չեք կարող մրցակցության մեջ մտնել։ 80-ականներին էլ արհեստական բանականությունը ոչ այնքան պակաս էր զարգանում, բայց ինչու՞ արդյունքներ չկային, որովհետև չկար ինտերնետ, կային ֆրագմենտացված փոքրիկ տվյալներ, իսկ դրանց հիման վրա չէին կարողանում բոլոր մոդելներն աշխատեցնել ու մեծ արդյունքներ ստանալ։ Միայն մեծ տվյալների քանակությունն է, որ բերում է առավելություն, և դրա համար այսօր շատ արագ զարգանում են տվյալների մեծ բազաները՝ «Big data» կոչվածը, որ թույլ տվեցին մեքենայական ուսուցումն առաջ տանել։
02:04 Հայաստանում այսօր ծրագրավորման շատ լավ ընկերություններ կան, բայց իրենք ծրագրի տերն են, ոչ թե տվյալների։ Տեսեք, Synergy-ն 80 երկրում ծրագրեր է իրականացնում տարբեր երկրների կառավարությունների, միջազգային մեծ կազմակերպությունների համար։ Սակայն տվյալները Synergy-ինը չեն, տվյալներն այդ երկրների կառավարություններինն են պատկանում, բայց շատերը չեն ուզում պետության տվյալները վստահել արտասահմանյան ընկերություններին։ Չնայած մենք էլի հնարավորություն ենք ունենում տվյալներ ստանալ և այդ բազայի հիման վրա լուրջ վերլուծություններ անել, սակայն նշածս խնդիրը կա։
02:49 Ինչու՞ է կարևոր, որ կառավարությունն ուշադրություն դարձնի ու տվյալներ ստեղծվեն հե՛նց Հայաստանում։ Լուրջ վերլուծություններն ավեն Հայաստանում, ոչ թե հույսը դնենք դրսի վրա։ Մեր երկրի ծրագրավորման ընկերությունների մեծ մասը դրսի համար է աշխատում։ Եվ դա չի նպաստում, որ Հայաստանում զարգանա այդ (արհեստական բանականության) ուղղությունը:
03:22 Երկրորդը, պետք է ավելի լավ հասկանանք, թե որտեղ ենք։ Այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ բավականին վատ վիճակի մեջ ենք, մենք պատրանքների մեջ չպետք է լինենք։
03:49 Այսօրվա քննարկմանն, իհարկե, նաև շատ լավ բաներ լսեցի, որ կառավարությունը լավ նախագծեր ունի, բայց դրանք քայլերի կեսն են։ Կես քայլն ավելի վտանգավոր է, քան ոչ մի բան չանել, որովհետև եթե կես քայլն ես անում, թվում է, թե դու մի բան անում ես, բայց իրականում, դու գործ չես անում։ Եթե օրինակ՝ 5 հոգու ընդունում ես արհեստական բանականության ուղղությամբ, նախ և առաջ պետք է հիշել, որ այդ մարդիկ 4-5 տարուց միայն կավարտեն։ Բայց այդ ժամանակահատվածից հետո մեր կարիքները 4-5 հոգու կլինե՞ն։ Գուցե 50 հոգու կարիք ունենանք, և եթե մինչև անգամ այսօր 5 հոգուն ընդունում ես, ովքե՞ր են դասավանդելու, ովքե՞ր են, որ այդքան բարձր որակավորում ունեն արհեստական բանականության ոլորտում, որ դասավանդեն։ Դրա համար մեծ քայլեր են պետք։
04:57 Մենք սփյուռքում ունենք բավականին մեծ ներուժ, որոնք արհեստական բանականության մեջ առաջամարտիկներ են։ Կառավարությունը պետք է գումար ներդնի, ոչ թե 0-ից սկսի․ այդպես հեռու չես գնա։
05:31 Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ մարդիկ ստեղծեն հզոր հիմք ալգորիթմների զարգացման համար, հետո ստեղծենք պայմաններ, որ նրանք մնան ու աշխատեն։ Եթե մենք չունենք նպատակներ ու քայլեր ենք անում, որ պարզապես ցույց տանք, թե անում ենք, դա կարծում եմ ուղղակի մոլորություն է։
06:12 ՄՄի կարևոր հանգամանք էլ կա․ ուժեղացնել գիտահետազոտական աշխատանքները՝ «R&D-Research and development»-ը: Պետք է խրախուսվեն այն ընկերությունները, որ ներդրում են անում իրենց ապրանքը ստեղծելու համար և հիմնվում են Research and development-ի վրա։ Այսօր, իհարկե, շատ ընկերություններ կան, որոնք անում են աութսորսինգ, բայց իրենք Հայաստանի համար քիչ արժեք են թողնում:
06:58 ԲՏԱ-ն և Էկոնոմիկայի նախարարությունները, կարծում եմ, պետք է մտածեն՝ ինչպես խրախուսել, որ ընկերությունները ապրանք ստեղծեն։ Եթե ապրանք ես ստեղծում, դու մեծ շանսեր ունես, որ արհեստական բանականության ալգորիթմներ կներդնես, որովհետև աութսորս անելուց դու ապրանք չես ստեղծում։ Գիտեմ, որ հարկային արտոնություններ կան, բայց մի նոր բան պետք է մտածել, որ ՏՏ ոլորտը զարգանա։ Օրինակ՝ Վիրջինիայում ՏՏ ոլորտով զբաղվողներն ազատվում են սեփականության հարկից։ Այնտեղ կարող են ոչ մի բան կարող չանել ընկերությունների համար, որովհետև ՏՏ ոլորտն ինքն իրեն շատ լավ զարգանում է, բայց պետությունը հավելյալ շատ առավելություններ է տալիս ոլորտին։ Այս ամենը մեզ էլ պետք է, որ գիտահետազոտական խմբեր ստեղծվեն ու հետազոտեն։ Պետք է ենթակառուցվածքներ ստեղծել ոլորտի համար։

Опубликовано:

 

25 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@user-dk4lx5mw8g
@user-dk4lx5mw8g 2 года назад
,,ПАНАКАНУТЮН , ЭТО ИНТЕЛЛЕКТ ЧТО ЛИ ,НУ ТАК И СКАЖИТЕ ....
Далее
Я ВЕРНУЛСЯ 🔴 | WICSUR #shorts
00:57
Просмотров 767 тыс.
#Synergy_Insider I 10 facts about 2022
5:51