Աշուղ Նազելի , սիրում եմ ձեզ և ձեր բոլոր երգերը , նրանք այնքան մոտ ու հարազատ են իմ և իմ հասակակիցների սրտին , լսել ենք , լսում ենք և դեռ կլսենք մեծագույն հաճույքով , որովհետև կատարվում են արտակարգ , անուշ ու քաղցր , անթերի ու անզուգական , երգերն ամբողջովին տակնուվրա են անում հոգիդ , մեծ բավականություն ենք ստանում։ Շատ ապրեք , երկար ու անհոգ կյանք եմ մաղթում ձեզ ֊ բոլորիդ ։ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Էս ինչ հայկական երգի սուփրա ես բացել ։ Ամեն ինչն այնքան հայկական է, այնքան շքեղ ու հարազատ։ Ընկերներով մանկության, ու դեռ դասընկերներ՝ վեց հոգի, ամեն անգամ երբ հավաքվում էինք ու այն էլ բավականին հաճախ, երգում էինք միայն ժողովրդական ու գուսանական երգեր, այսինքն ես էի երգում ու մի շնորհաշատ ընկեր, ինքնուս, սակայն ում ՝ ուսուցմամբ որդին ու դուստրը ընդունվեցին և ավարտեցին կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ երեք տարուց յոթերորդ տասնյակս եմ բոլորում, և այս երգերը արթնացնում են անուշ հուշեր, կարծես նրանցից չորսը հյուր եկել այն աշխարհից... 😢
Մխիթար Քեթցյան , ուղղակի հրաշալի, անկրկնելի կատարում էր , երգը ձեր կատարմամբ լսեցի առաջին անգամ և մեծ հաճույքով կլսեմ նաև մնացած բոլոր աշուղական , գուսանական երգերը , ասեմ , որ մեր սերունդը մեծացել է այդ անաղարտ , հայեցի , և ինչու չէ նաև շատ խորհուրդ ու խրատ պարունակող երգերի հետ ։ Ուրախ եմ , որ այս սերունդը ևս սիրում ու գնահատում է մեր անցյալի անգին երգերն ու երաժշտությունը ։ Իմ և իմ սերնդի ներկայացուցիչների անունից խորին շնորհակալություն ձեզ այս հաճելի պահերը մեզ պարգևելու համար։ Աստված օրհնի ամենքիդ։
...Միասնական Մեծ Հայաստան. Ա~խ, որքան կարոտն ունինք հայրենասիրական հարուստ կառուցուածքով երգերու. Եզակի և տաղանդաւոր աշուղ Նազելի, ձեր աշուղական, քնարական և հայրենասիրական հեղինակային երգերով հմայում էք համայն Հայ ժողովուրդը. Հիացումի անսահման տուրքս եմ տալու ձեզ.
НАЗЕЛИ ДЖАН, ЗЕМЛЯЧКА МОЯ, Я РОДОМ ИЗ СОСЕДНЕЙ АЗЕРБ. ДЕРЕВНИ, ЖИВУ В БАКУ, ПРОФЕССОР, ДЕСЯТКИ РАЗ ПРОЕЗЖАЛ ЧЕРЕЗ БАГАНЕС К РОДНИКАМ В ЛЕС, УВИДЕВ ЗНАКОМЫЕ МЕСТА СЛЕЗИЛСЯ, КАКИЕ ХОРОШИЕ ВРЕМЕНА БЫЛИ !
Ոսկե խոսքեր արժանավորին֊ այն է ԱՇՈՒՂ ՆԱԶԵԼԻԻՆ, տա Աստված որ երբեք չսասանվի հնի ու նորի ,,, հզոր կամուրջը ,,, , անկրկնելի է Նազելիի յուրաքանչյուր կատարում , ամենախոր բջիջներով զգում ես երգը , երգի իմաստը , մի տեսակ փշաքաղվում ես , և ... մտորում ֊ միթե կարելի է երգի միջոցով այդքան բան տալ մարդուն ։ Թող Աստված օրհնի քեզ , ապրիր առողջ ու երջանիկ , ապրիր մեզ հետ , մենք սիրում ենք քեզ , մենք զգում ենք քո կարիքը։
ARES ASHUGH NAZELI JAN, ET INSH LAV ERGER UNES U INSH LAV KATARUM,UGHAKI HOYAKAP,HIACRECVIR BOLORIS SHAT SIRECINQ QO ERGER@ U XUMB2, SHAT APRES VOR MER ZINVORNERIN NVIRVAC ERG EL UNEYIR, DA ARDEN SHAT GOVCELI E BRAVOOOO