Тёмный

Առաջին Պատվիրան. Ե՛ս եմ քո Տեր Աստվածը: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար: 

Armenische Gemeinde Baden-Württemberg
Подписаться 597
Просмотров 432
50% 1

Սիրելի բարեկամներ, սկսում ենք տեսազրույցի ձևաչափով քննարկումների շարք, որի ընթացքում կխոսենք ժամանակակից «կուռքերի» մասին․ սպառողական հասարակության, սոցիալական ցանցերի ազդեցության և կարիերիստ լինելու ձգտման մասին:
Հյուրս հոգևոր նորություններ լուսաբանող փորձառու լրագրող Նարինե Կիրակոսյանն է, ում հետ ներկայացնելու ենք անձնական պատմություններ այն մասին, թե ինչպե՞ս է մարդն ապրում իր հավատքով առօրյա կյանքում, և ինչն է խանգարում դա անել: Համատեքստ. թվային աշխարհի, FakeNews-ի և ներկայիս միջավայրի ազդեցությունը երիտասարդության հոգևոր կյանքի վրա: Զրույցը սկսել ենք պատվիրաններից։ Եվ այսպես․ առաջին պատվիրանը.
Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
Քննարկումն ու տարածելը խրախուսվում է։
@NarineKirakosyan
-
Սիրելի բարեկամներ,
ձեր ուշադրությանն ենք ներկայացնում
Տիրատուր քահանայի PODCAST-ը
Այստեղ կարող եք լսել հոգևոր զրույցներ հավատքի ու աշխարհի մասին: Հետաքրքիր թեմաներ, պատմություններ, աստվածաշնչային մեկնաբանություններ:
Լսեք մեզ հայերենով այստեղ՝
Apple Podcast -
podcasts.apple.com/us/podcast...
Spotify -
open.spotify.com/show/1e4Ygkj...
AmazonMusic -
music.amazon.de/podcasts/8be9...
#christianity #iisus #cross #հայառաքելական #chars #church #narinekirakosyan #armenia #լուրեր_հայաստանից #news #հավատք #եկեղեցի #armenian #տասպատվիրան #երջանկություն

Опубликовано:

 

21 май 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 8   
@NarineKirakosyan
@NarineKirakosyan Месяц назад
Տեր հայր շնորհակալություն նախաձեռնության և հրավիրելու համար։ Շատ հետաքրքիր էր։ Հուսամ շարունակությունը ևս նման ակնթարթային կերպով կանցնի, երբ արագ է անցնում ժամանակը, խոսելիքի գրավչության շնորհիվ։
@agbw-online
@agbw-online 22 дня назад
Շնորհակալպւթյուն, սիրելի Նարինե նաև ձեզ: Հուսանք շարունակական կլինի: Առաջն Աստված:
@VahanToroyan-zx4ed
@VahanToroyan-zx4ed Месяц назад
Ողջույնալից շնորհավորանքներ Ձեր նախաձեռնությանը
@agbw-online
@agbw-online 22 дня назад
Շնորհակալություն: Սիրով կարող եք ձեզ հերաքրքրող հարցեր և առաջարկներ գրել:
@agbw-online
@agbw-online 27 дней назад
Առաջին պատվիրան. Հավատարմության և փոխադարձ սիրո կոչ «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»: Առաջին հայացքից գուցե և մի փոքր հնաոճ և անհասկանալի հնչող այս նախադասությունը իրականում ահառելի խորություն ոնեցող և մեր ժամանակակից կյանքի հետ անմիջականապես կապ ունեցող պատվիրան է: Աստված, որ ազատում է և փրկում Այս պատվիրանի կենտրոնում հավատքն է առ մի Աստված, ով կատարյալ սեր է՝ ազատագրող և փրկություն շնորհող: Նա է, ով հանեց Իսրայելին Եգիպտոսի ստրկությունից, Նա է, ով փրկեց նաև մեղքի ստրկության մեջ գտնվող մարդուն, իր Միածնի աշխարհգալոցով։ Նա է ազատագրման, հույսի և նոր կյանքի Աստվածը։ Առաջին Պատվիրանը սովորեցնում է մեզ, որ Աստված, որին մենք հավատում ենք, վերացական, հեռավոր մի Աստված չէ, այլ Աստված, ով հոգ է տանում իր ժողովրդի մասին և գործում է նրա պատմության մեջ: Նա կենդանի և ներկա Աստված է, ով ինքն իրեն հայտնում մեզ: Աստված, որի կողքին ուրիշներ չկան «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չպիտի ունենաք»: Առաջին պատվիրանը ընդգծում է Աստծո եզակիությունը. Նա բազում աստվածներից մեկը չէ, այլ միակ Աստվածը, ով իսկապես գոյություն ունի և արժանի է մեր երկրպագությանը և նվիրվածությանը: Ի տարբերություն տարբեր չաստվածների, որոնք հաճախ կապված էին բնության հատուկ վայրերի կամ ուժերի հետ, Իսրայելի Աստվածը ողջ արարչության Տերն է: Նա ամենակարող է, ամենագետ և ամենուր: Նախանձող Աստվա՞ծ Աստված, որ անմնացորդ սիրում է մեզ, իր արարածներին, պահանջում է մեր անբաժան հավատարմությունն ու սերը, քանի որ նա սիրուց բխած է ստեղծել է մեզ և ազատել մահվան կապանքներից: Հետևաբար, այլ չաստվածների երկրպագելը դավաճանություն է այդ սիրո հանդեպ: Պերք է ասել, որ արաջին պատվիրանը հավատարմության և սիրո պարվիրանն է, որն անմիջական կերպով կապնված է մերձավորին սիրելու տեհունական պատգամի հետ և գուցե հենց դա է հաջողված կյանքի արվեստը, սիրո չափանիշը գտնել. հարատեվ հետևելով և վերանայելով թե որտեղ ես գտնվում այն եռանկյունում, որ կազմված է Աստծո հանդեպ, մերձավորի հանդեպ և անձիդ հանդեպ սիրուց:
@AGA4280
@AGA4280 Месяц назад
Մարդու համար Աստված կարող է լինել, փողը, գործը, սպորտը և այլ, այդ պատճառով Աստված ուզում է որ մենք իրեն փառաբանենք Եհովան պատվիրեց իսրայելացիներին պահել այս պատվիրանները ոչ թե իր, այլ իրենց շահի համար։ Երբ իսրայելացիները հավատարիմ էին Եհովային, նրանք բարգավաճում էին։ Եվ երբ նրանք երկրպագում էին այլ ազգերի աստվածներին, անախորժություններ պատահում էին նրանց։
@agbw-online
@agbw-online 22 дня назад
Շնորհակալություն ձեր գրառման համար:
@agbw-online
@agbw-online 16 дней назад
Իր ընթացիկ փոդքասթի շարքում Տեր Տիրատուր քհն Սարդարյանը լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, զրուծում է Աստծո 10 Պատվիրանների մասին: Անկախ նրանից՝ երիտասարդ թե տարեց, այս փոդքաստը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են զբաղվել քրիստոնեական բարոյականության հիմունքներով: Լսեք, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք և բաժանորդագրվեք մեր ալիքին: Կիսվեք այս հղումով ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ, ովքեր նույնպես հետաքրքրված են այս թեմաներով. studio.ru-vid.comPLK7YazZHikvORhXVTvrMlyFNUM8vEwb6j
Далее
Sinfdosh xotin 7😂
01:01
Просмотров 1,5 млн
Sinfdosh xotin 7😂
01:01
Просмотров 1,5 млн