"Բալլադ Ներսես պապի մասին"
Հեռու գյուղում իմ հայրենի
ապրում էր ծեր Ներսես պապին,
սիրում էր որս, նռան գինի
ու հարևան Քնար տատին
Ամեն շաբաթ կեսգիշերին
Քնար տատին գաղտագողի,
կիրքը սրտում, խինդը դեմքին
այցելում էր իմ ծեր պապին
Կրկներգ
Ա՜խ պապի, իմ խե՜ղճ պապի,
կորցրիր կնգան քո թանկագին
նա ցուրտ գիշերը անտառում
դարձավ ընթրիքը գայլերի
Ա՜խ տատի, Քնար տատի,
կորցրիր մարդուն քո սիրելի
երբ որ նրան որսի պահին
կերավ գորշ արջը վայրենի
Շաբաթ օրվա մի երեկո
այցելեցի իմ ծեր պապին,
որ առնեմ կարոտը հին
ու ճաշակեմ նրա գինին
Եվ նրա հետ նստած հովին
խմում էինք մենք առանց չափի,
խոսում կյանքից ու երկնքից
մինչև պրծավ նռան գինին
Կրկներգ
Եվ իզուր չէր այն համբավը
Ներսես պապի գինու մասին,
ինչքան էլ պինդ լինի մարմինը
արբեցնում է նա հոգին
Իմ ծեր պապին քմծիծաղով
խորհուրդ տվեց "գնա քնի"
Եվ ես հոգնած ու գինովցած
մի կերպ հասա մահճակալին(?)
Կրկներգ
Կեսգիշերին ես արթնացա
ձայներից անմարդկային,
Ձեռքս առա կացինը հին,
որ օգնեմ Ներսես պապին
Թախտի վրա պառկած էր նա,
մի դև բազմած նրա կրծքին,
բութ ու ծանր հին կացինը
տուր թե կտաս դևի գլխին
13 июн 2012