AsekoseNews-«Այ եղբայր, ասացի, որ այս տղան իրեն չի արդարացնում, սա , առանց նախապայմանի պատեամզ հայտարարած Թուրքիայի հետ գնում է հարաբերությունների»,-ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, արտերկրի ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների:
Դրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմը կրկնել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել «օկուպացված տարածքները» և հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից:
«Աստված Ձեզ խելք տա, մեզ էլ՝ համբերություն»,- իր ֆեյսբուքյան ուղիղ միացման վերջում ասել է Պարույր Հայրիկյանը:
11 дек 2018