Тёмный

Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան 

Nairi Medical Center
Подписаться 1,9 тыс.
Просмотров 3,3 тыс.
50% 1

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Մնացած բոլոր տարբերակները, որոնք կարելի է նշել որպես պատճառ, պարզապես ռիսկի գործոններ են համարվում:
Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ փուլերում կարող է գանգատներով չուղեկցվել, իսկ ախտանշանների դեպքում ամենահաճախ հանդիպողը կնոջ մոտ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից: Բարդացած փուլերում դիտվում են սուր ցավեր, առատ արյունային արտադրություն, կարող են լինել նաև այլ օրգան-համակարգերի հետ կապված փոփոխություններ, հատկապես՝ միզուղիների: Քաղցկեղի երրորդ-չորրորդ փուլերում հաճախ ձևավորվում են միզուկ-հեշտոցային, միզապարկ-հեշտոցային խուղակներ, որոնց պարագայում մեզը կամ կղանքը անկանոն կերպով հոսում է սեռական օրգաններից:
Ցանկացած ախտորոշում, սովորաբար, սկսում են ամենապարզ մեթոդներից: Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար առաջին այցի ժամանակ հետազոտությունն սկսվում է գինեկոլոգիական հայելիներով զննումից: Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կատարում է կոլպոսկոպիա. հատուկ մշակումից հետո խոշորացնող սարքի օգնությամբ զննվում է արգանդի վզիկը:
Եթե կինը կանխարգելիչ նպատակով է դիմել բժշկի, կարելի է կատարել ՊԱՊ քսուքի բջջաբանական հետազոտություն և մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման թեսթ, որից հետո, ուռուցքի կասկածի դեպքում, հարկ է դիմել ուռուցքաբան-գինեկոլոգի: Այս էտապում իրականացվում է կոլպոսկոպիա, հաջորդիվ, վտանգավոր փոփոխություններ հայտնաբերելու դեպքում, կատարվում է կասկածելի օջախի բիոպսիա:
Եթե ուռուցքի առկայությունը հաստատվում է, կատարվում են ռադիոլոգիական հետազոտություններ՝ ներհեշտոցային ներքին էքսպերտ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա: Արդյունքում, բժիշկների ընդհանուր խորհրդատվությամբ, կազմվում է հիվանդի բուժման պլանը:
Կան հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տվել որ նախաքաղցկեղային առաջին փուլից մինչև քաղցկեղի առաջացումը կարող է տևել մինչև 5 տարի: Ուստի եթե կինը մեկ կամ երկու տարին մեկ անգամ հետևողական անցնի վերոնշյալ հետազոտությունները, քիչ հավանական է, որ նրա մոտ հետագայում կարող է հայտնաբերվել երկրորդ, երրորդ, չորրորդ, անգամ առաջին փուլի քաղցկեղ: Մասնագիտական թիմի կողմից իրականացված սքրինինգային հետազոտությունների դեպքում նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման հավանականությունը բավականին բարձր է, իսկ հայտնաբերման դեպքում բուժումը` ավելի արդյունավետ:
Եթե 20-30 տարի առաջ արգանդի վզիկի քաղցկեղը համարվում էր անբուժելի հիվանդություն, այսօր բոլորովին այլ պատկեր է:
Բնականաբար, հիվանդության առաջին՝ սկսվող փուլերում, բուժման արդյունավետությունը մեծ է (95-97 տոկոս):
Բուժման հիմնական, արմատական մեթոդը վիրահատությունն է: Ավելի ուշացած բոլոր փուլերում՝ երկրորդ, երրորդ և չորրորդ, բուժման արդյունավետությունը նվազում է:
Այդ պատճառով բոլորին հորդորում ենք կանոնավոր դիմել բժշկի, դիմել սքրինինգային հետազոտությունների, որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում` ապահովելու առավել արդյունավետ բուժում:

Опубликовано:

 

4 дек 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
@lilitsmbatyan6401
@lilitsmbatyan6401 2 месяца назад
Xelaci bjisk
Далее
МОЙ НОВЫЙ ДОМ
1:01:04
Просмотров 1,2 млн
This Stop Motion is Insane
00:39
Просмотров 3,4 млн
Երբ հղիության թեստը դրական է
1:37