Тёмный
No video :(

ԱՐԵԳ-ՎԱՀԱԳՆ կրթամշակութային ՀԿ, "Երիտասարդները հանուն քաղաքացիական մասնակցության" տեսահոլովակ 

Serob Antinyan
Подписаться 3
Просмотров 31
50% 1

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ» կրթական դրամաշնորհային ծրագրի մասին
«Արեգ-Վահագն» կրթական-մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և "Երիտասարդական ակումբների դաշնություն" ՀԿ հետ համագործակցությամբ ս.թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Կոտայքի մարզի խոշոր համայնքներում իրականացնում է "Երիտասարդները հանուն քաղաքացիական մասնակցության և կոռուպցիայի կանխարգելման" կրթական դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է ազգային մակարդակով իրականացնել քաղաքացիական մասնակցությանը և կոռուպցիայի կանխարգելմանը վերաբերող, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների շարք` ներառելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
Մասնավորապես, Կոտայքի մարզի խոշոր համայնքներում ս.թ հունիս ամսին անցկացվել են դասընթացներ երիտասարդների համար, այդ թվում` ավագ դպրոցների աշակերտների ներգրավմամբ: Ծրագիրն ընդգրկել է Ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված թվով 12 ուսուցողական դասընթաց` 14-20 տարեկան երիտասարդների (այդ թվում` հաշմանդամություն ունեցողների) համար, թեմատիկային վերաբերող բրոշյուր-գրքույկի տպագրություն և տրամադրում շահառուներին, ինչպես նաև սոցիալական գովազդի պատրաստում և հեռարձակում մարզային հեռուստաընկերությամբ: Ծրագրի լուսաբանման համար որպես գործընկեր ընտրվել է «Կոտայք TV» մարզային հեռուստաընկերությունը, որն ունի սփռման լայն տիրույթ և հեռարձակվում է ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև ՀՀ այլ մարզերում:
Դասընթացները վարել են քաղաքացիական և հակակոռուպցիոն կրթության բնագավառում փորձառություն ունեցող դասընթացավարներ, ոլորտում աշխատող մասնագետներ:
Ծրագրի ուղղակի մասնակիցների թիվը գերազանցել է 300-ը: Անուղղակի շահառուները (մարզում բնակվող երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ ևն) մի քանի հազարն են` նկատի առնելով ծրագրի լայն լուսաբանումը, տեսահոլովակի կանոնավոր հեռարձակումը «Կոտայք TV» մարզային հեռուստաընկերության եթերով, տպագրված բրոշյուր-գրքույկների տրամադրումը մեծ թվով երիտարսարդների:

Опубликовано:

 

1 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Tom Swarbrick’s takedown of ‘racist’ rioter | LBC
10:13