Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Ադրբեջանին փոխանցվող հարակից Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Ասում է՝ երեկ վարչապետի հրապարակած քարե, համարակալած սյունը աչքով չի ընկել, բայց փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից։ Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է, ասում է։
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ tv.azatutyun.am
Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
#ազատություն #լուրեր
🔶 Facebook - bit.ly/3cauM2T
🔶 RU-vid - bit.ly/2UNf47I
🔶 Instagram - bit.ly/3c3eiJt
🔶 Twitter - bit.ly/2yF0OW1
🔶 Telegram - bit.ly/2yzVAL8
23 апр 2024