Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#գազալցակայանի_պայթյուն #5tv
7 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նրացից 6-ը այս պահին բուժվում են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում, մեկը դուրս է գրվել: Կեսգիշերից 30 րոպե առաջ է Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել Կոտայքի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մասին: Մինչև ուշ գիշեր փրկարական մեծաքանակ ուժեր փորձել են հանգցնել կրակը: Առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհաշիջումը հաջողվել է: Ներքին գործերի նախարարությունը նաև հերքել է տարածվող տեղեկությունը, թե պայթյունը մեկ տասնյակից ավելի մարդու կյանք է խլել:
6 июн 2024