Тёмный

Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական պետությունների ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան 

A1plus
Подписаться 257 тыс.
Просмотров 2 тыс.
50% 1

Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր:
Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:
Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ դատախազության հուշանվեր ժամացույցով:
Հիշեցնենք, որ պատվիրակությունները մասնակցում են Գլխավոր դատախազության՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովին:

Опубликовано:

 

25 апр 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 11   
@user-bm9xd5pz8q
@user-bm9xd5pz8q 18 дней назад
❤❤❤❤ սոեքսոտիկ գեներա լուհհիինն❤❤
@serakuzbartolomeo5643
@serakuzbartolomeo5643 18 дней назад
🤷‍♂️🙄🤔Ի՞նչ կապ կա դատախազության և ժառանգության հետ։ Մեկը դատում է, մյուսը փրկում։ Այսինքն՝ եթե կյանքին դիտենք օղակաձև տեսքով, չէ որ կյանքը կրկնվելու հատկությունն ունի, ապա մեկը կտրում է, մյուսը ստեղծում։ Երկու հակադիր բևեռնեը դառնում են օղակաձև, եթե դրանց դիտես ամբողջական տեսքով։
@zdayzday1090
@zdayzday1090 18 дней назад
Բարեւ ձեզ։ Շատ հետաքրքիր տեսակետ է։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Չարն ու բարին իրոք ամբողջության մեջ մեկը մյուսի շարունակությունն են ինչպես գիշերն ու ցերեկը, բայց արդյո՞ք արվեստն ու մշակույթը բարին են իսկ օրենգը ( իր մարդկանցով) չարը։ Թե՞ մարդիք ստեղծել են օրենքը որ ո՛չ բարբարոսական ձեւով պայքարեն չարի դեմ պաշտպանելու արվեստը, մշակույթ ու բարու արժեքը ։
@serakuzbartolomeo5643
@serakuzbartolomeo5643 18 дней назад
@@zdayzday1090 Բարին չարի հակասությունն է։ Չ՛ի կարելի համեմատել մեկը մյուսի հետ։ Օրենք ստեղծողը մարդն է, իսկ հետևողը, որ այդ օրենքը չխախտվի՝ դատախազությունը։ Դա լրիվ տարբերվում է չարից և բարուց։ Նորից, ի՞նչ կապ ունի ժառանգությունը դատարանի հետ։
@allaalaverdyan613
@allaalaverdyan613 17 дней назад
Աննա Վարդապետյան հույսներս լրիվ մահացան,տեսնելով օլիգարխների ,,սխոդկան, DVIN ռեստորանում,կարծես էս վեց տարին չի եղել,նորից նույնը։😌😌😌😌
@serakuzbartolomeo5643
@serakuzbartolomeo5643 18 дней назад
Ավելի լավ կլիներ բացեյիք բոլոր բանտերի դռները, չէ որ մարդը դա ամենալավագույն Աստվածի ստեղծագործած նյութըն է, որը գալիս է, թողնում է իր գործունեության ընթացքում ստեղծածը, և նորից վեր է ածվում հողի…
@zdayzday1090
@zdayzday1090 18 дней назад
Իսկ բանտերում գտնվողները բոլորն ե՞ն Աստծո ստեղծեծ լավագույնը ։ Ներողություն եմ խնդրում, բայց ցավոք ոչ բոլոր մարդիք են լավը Թե օրենքի, թե Աստվածաշնչի տեսակետից ... թոշակառույին թալանողը, մարդասպանը , բռնաբարողը Աստծո ստեղծած լավագույնը չեն .
@pepronebarseghyan7094
@pepronebarseghyan7094 18 дней назад
Էս դատախազա, թե Մշակույթի նախարար? Դուք զգում եք, որ տեղում չեք?
@Relaxationforsleep.111
@Relaxationforsleep.111 18 дней назад
Դա քո խելքի բան չէ։
@zdayzday1090
@zdayzday1090 18 дней назад
Լավ բժիշկը , Իրավաբանը վարորդն ու կիրթ գյուղացին էլ են < մշակույթի Նախարար > ։
@N85.
@N85. 18 дней назад
Բա հո քրեակատարողական հիմնարկ չէր հրավիրելու😏
Далее
КОРОЧЕ ГОВОРЯ, 100 ДНЕЙ В СССР
09:31