121 1. Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ, Փոխի՜ր բնույթս, դառնամ խոնարհ, հեզ, Խղճա՜ անճարիս, կրկին արի՛ տես, Ողորմած Փրկիչ, հազար մեղա Քեզ: Տե՜ր, լվա՛ մեղքերս, Տե՜ր, բուժի՛ր վերքերս, Որ խոսի իմ սերը, Փրկարար Տերս: 2. Չեմ կարող ապրել առանց Քեզ, Տերս, Ես վայր եմ ընկած՝ մեկնած է ձեռքս, Ընկածիս հանի՛ր, Հիսուս սիրելի, Որ նախկին սիրով սիրեմ Քեզ էլի: 3. Նենգ անօրենը հանգիստ չի տալիս, Երբ թուլանում եմ, այցի է գալիս, Ատել է տալիս նույնիսկ եղբորս, Որ սևի փոխի այս պայծառ օրս: 4. Ես մեղավոր եմ, իսկ Դու՝ ճշմարիտ, Դու միշտ արթուն ես, իսկ ես՝ միամիտ, Ես` Քեզ մոռացող, Դու՝ հավատարիմ, Դու դեղ ու դարման՝ փրկության ճար իմ:
Ապրե՛ք սիրելի Աստծո զավակներ, երգեք Աստծո փառքի համար, որ մեր անուշ Տերը փառավորվի թե երգերով և թե մեր ապրած կյանքով։ Աստված պահապան ձեզ անուշ բալաներ։