Тёмный

Դիլիջանի քաղաքապետարանի մոտ հավաքված մեծ թվով բնակիչներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների 

Gagik Shamshjan
Подписаться 6 тыс.
Просмотров 21 тыс.
50% 1

Այսօր՝ մայիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և արդարացիորեն բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը առանց պատճառաբանությունների թույլ չի տալիս, որպեսզի բնակիչները անտառից հավաքեն բնական աղետի հետևանքով կոտրված ու թափված ծառերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ ասում էին. «Կոմունիստների ժամանակ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել՝ ծառեր կտրելու, անտառը ոչնչացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեծ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք՝ մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր էրեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով: Հիմա ի՞նչ են էկել հայտնի հեքիաթի յոթ գլխանի հրեշի նման նստել անտառի պռունկում ու սաղիս ստիպում, որ կամ արտագաղթենք, կամ գնանք գողություն անենք, որ կարանանք մեր մատղաշ էրեխեքին պահենք»:
Մանրամասները` shamshyan.com/h...

Опубликовано:

 

25 май 2016

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
Վնասազերծում Դիլիջանում
6:34
Просмотров 58 тыс.
연준 (YEONJUN) ‘GGUM’ Official MV
02:44
Просмотров 7 млн
Ջրաշենում կրքերը շիկանում են
5:56
Վարդան Ղուկասյան 20.09.2024
1:33:58
Просмотров 8 тыс.