Тёмный

Դսեղի առաջին բրենդավորված ապրաքը ԼՈՌԵՆԻՆ է 

Lori TV
Подписаться 19 тыс.
Просмотров 10 тыс.
50% 1

Մանյակ Եգանյանը 30 տարի Դսեղի սարերի անուշաբույր թեյատեսակներն է հավաքում: Հարևաններին ու բարեկամներին է նվիրել, ով ինչքան ուզի՝ վերցնի: Քանի որ տունը գյուղի պտմամշակութային հուշարձանների ճանապարհին է, հաճախ անցորդներն ու զբոսաշրջիկները հարցրել են ՝ թեյարան կա՞ գյուղում, որպեսզի նստենք, զրուցենք, թեյ խմենք, ճանաչենք ձեր գյուղը…
Բիզնես գաղափարի ծնունդը
Մանյակը և իր դուստրը սկսել են անցորդներին վաճառել անուշաբույր թեյաբույսերը: Սկզբում պոլիէթիլենային թափանցիկ փաթեթներով, հետո աղջիկներն առաջարկել են թղթե փաթեթներ պատրաստել: Ի վերջո մասնակցել են ծրագրի և նվեր ստացել արդեն ֆիրմային փաթեթներ՝ ամենաշատ վաճառվող թեյատեսակների՝ ուրցի, դաղձի, լորենու տերևների, հազարաթերթիկի ու մասուրի համար:
Մարիամը զբաղվում է փաթեթավորման և բիզնեսի առաջխաղացման գործով
Փաթեթավորման գործով Մանյակի դուստրը՝ Մարիամն է զբաղվում, որևէ մեկին չի վստահում, դա ամենակարևոր փուլն է: Կշռում է, նորից մեկ անգամ ստուգում և տեղադրում տուփի մեջ: Մասնակցել է մի շարք դասընթացների և ծրագրերի՝ մարքեթինգի, բիզնես պլանների կազմման, էջերի վարման… Արդեն գրանցել են բիզնեսը և ունեն «Անհատ ձեռներեցի» իրավաբանական կարգավիճակ:
Համագործակցություն և վաճառք
Մանյակ Եգանյանը պատմում է, որ գյուղում ունենք վրանային հյուրանոց, որից արդեն առաջարկ են ստացել, որպեսզի իրենց թեյերը վաճառեն հյուրանոցում: Սեփականատերը հյուրանոցային ցանց ունի նաև Ռուսաստանում և առաջարկել է կնքել պայմանագիր և Լռենի ապրանքանիշի թեյատեսակներն արտահանել այնտեղ, հյուրերին հյուրասիրելու և վաճառելու նպատակով: Մինչև հիմա ամեն ինչ շատ սիրողական էր, հիմա արդեն ոգևորված են իրենց ֆիրմային փաթեթներով: Ներկայումս մոտ 30 տեսակի թեյաբույսեր են հավաքում և հույս ունեն, որ գործընթացը հետագայում կընդլայնվի և կբերնդավորվեն նաև մյուս թեյատեսակները:
Թեյերը վաճառում են զբոսաշրջիկների, գյուղի հյուրտների վրա: Տեղում կազմակերպվում է թեյախմություն: Մանյակը պատմում է, որ երեկ 4 հյուր են ունեցել Գերմանիայից, թեյը պատրաստել են հենց իրենց մոտ, թարմ վիճակում: Համտեսել են, գնել ու իրենց հետ էլ տարել Գերմանիա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Опубликовано:

 

11 июл 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 10   
@vardanush9896
@vardanush9896 Месяц назад
❤❤❤❤❤❤
@user-gb6eh8ny9n
@user-gb6eh8ny9n Месяц назад
👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻🇦🇲💪👍
@user-ep7ci2vt6x
@user-ep7ci2vt6x Месяц назад
🙏👍🇦🇲🤝❤️
@anahitkarapetian6062
@anahitkarapetian6062 Месяц назад
Apreq Astvac zez het 🙏❤️🇦🇲
@lidamixitaryan8546
@lidamixitaryan8546 Месяц назад
Orhnyal lini
@NareLusinyan
@NareLusinyan 26 дней назад
Այ շարքային խուժաններ,դուք հատուկ Հայաստան եք ներմուծված բոլոր Հայկական բառերը,անունները տեղանունները ամեն բառ ու բան ու միտք' աղավաղելու համար։Լո րեե նիի,ռ' ն,ոռդ կոխիր։😅🎉
@Play-sh4ts
@Play-sh4ts 23 дня назад
Նախ ասեմ,որ շատ անգրագետ ու անիմաստ ես շարադրել նախանձող ձեր խոսքերը։Չգիտեմ տիկին,թե օրիորդ 'Նարե Լուսինյան։
@Play-sh4ts
@Play-sh4ts 7 дней назад
Պատասխանի եմ սպասում Ն .Լուսինյան։
@Play-sh4ts
@Play-sh4ts 23 дня назад
Ուզում եմ իմանամ Նարե Լուսինյան ինչու՞էք վատաբանում մարրդկանց աշխատանքը։Բացատրություն եմ ուզում լսել։Մարդիկ ինչ վատ բան են անում ինչու՞էք վատաբանել։Սպասում եմ պատասխանի։
Далее
Կյանքն առանց սպասման
6:30
Просмотров 130 тыс.
Էթնոգույներ. Եզդիներ
28:57
Просмотров 240 тыс.