Գյումրին իմ սերն է ու ես սիրով եմ լսում իմ հարազատ քաղաքի երաժիշտներին ու տարբեր սերունդների երգիչներին։Յուրահատուկ հնչեղություն ունի գյումրեցիների կատարումները։Միգուցե ինձ է այդպես թվում, բայց դա այդպես է հաստատ։Գյումրեցու երգի ու երաժշտության մեջ յուրաքանչյուր նոտան համ ու հոտ ունի, ինչպես՝ բարբառը։ Գյումրի ծնվել, Գյումրի կապրիմ Ես գյումրեցու ցավը տանիմ❤🇦🇲
Երևանում եմ ծնվել ու մեծացել, բայց հումորիս համար շատերը մտածում էին, թե գյումրեցի եմ, որի համար շատ լավ եմ զգացել։Սիրում եմ գյումրեցիներին( տատս Ղարսից գաղտելիս Գյումրիով է եկել)❤։
Երախտապարտ ենք Երգ երգոց ֊իաշխատակազմին գերագույն հաճույքով ենք սպասում և դիտում,հատկապես Խորեն Լևոնյանը մաքուր ոսկեղենիկ հայերենով խոսքը և հատուկ ճաշԱկով կազմված ծրագիրը։Ամենա սպասված համերգային ծրագիր,որով սերունդներ են դաստիարակում,կրկին մեծ Շնորհակալություն
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵԿՈՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ ԿԵՑՑԵՔ ՀՐԱՇԱԼԻ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ ԷՐ։
Ապրեք հրաշք երգիչ, երգչուհիներ, դուդուկահարներ, Համլետ Մուրադյան, նվագախումբի կատարողներ, ղեկավարներ, տիկին Քաղցրիկյան, հարգելի դիրիժյոր, սիրելի Խորեն և իհարկե բոլոր կազմակերպիչներ և շնորհակալ եմ էս գեղեցիկ համերգը մեզ հասցնողներին՝ նկարահանող խմբին👏👍🏻👍🏻👍🏻👍🏻🤗💖🤩🇦🇲
Գյումրու նոտան 8֊րդ նոտան է՝ ծիծաղի նոտան, և յուրահատուկ է, որովհետև այդ ծիծաղը ոչ մի երգահան չի կարող նոտագրել։/Գյումրեցի առակագիր֊բանաստեղծ։ Լոս Անջելես/
Շնորհակալություն որ պահպանում էք մեր բոլոր ավանդույթները գեղեցիկ հաքնվելը սիրում էմ ձեզ և հպարտանում իմ լավ հայեր քաղցր բարևներ ղազախստանից 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍👍👍👍👍
Իմ շատ սիրելի Գյումրի, իմ հայրենի քաղաք, միշտ հաճույքով եմ հետևում քեզ վերաբերվող բոլոր հաղորդումներին։Իսկ նկարահանումների ժամանակ դպրոցական էի և պարում էի Երկաթուղայինների մշակույթի պալատի պարախմբերից մեկում։ Երևանում ապրելով, ոչ մի վայրկյան չեմ մոռանում գյումրեցի լինելս։ Շնորհակալություն հաղորդման կազմակերպիչներին։
Որքան մեծ բավականություն պատճառեցիք , շնորհակալ եմ այսքան հայեցի ու մաքրամաքուր երգերիու մեղեդիների համար : Կեցցե Գյումրին , կեցցեն գյոմրեցիները : Միայն անհասկանալի էր անճաշակ նունեն , իր գռեհիկ արտաքինով : Նայում ես նվագախմբի ճաշակով , գեղեցիկ տարազով հագ ու կապին , ու զարմանում , թե ռաբիս երգիչն ինչ գործ ունի այս հիասքանչ համույթի հետ : Իսկ կանաչ շալվարն ու ժողովրդական երգն անհամատեղելի են : Երանի այն օրվան , որ կտեսնենք մեր բեմերը մաքրված այդպիսի անճաշակ կլկլան երգիչ կոչվածներից :