Тёмный

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 

Karen R. Kocharyan
Подписаться 10 тыс.
Просмотров 557
50% 1

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին կառուցվել է 1996-2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ն.Ս.Օ.Տ.Տ.Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք։ Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը».-ասել է Կաթողիկոսը 1990 թվականի մարտի 31-ին, երբ իր օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները։ 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը։ 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը։
Հենց այդ օրվա մասին պատմում է մեր տեսաֆիլմը, որը նկարահանվել է «3-րդ ալիքում»:
Տեսաֆիլմուն զետեղված են հարցազրույցներ հայ մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի, եկեղեցու նախագծի հեղինակ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի, եկեղեցու շինարարության ղեկավար Էդվարդ Բալասանյանի, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հետ:
Հարցազրույցները վարում է՝ Կարեն Քոչարյանը
Օպերատոր՝ Տիգրան Մանկիկյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
© «3-րդ ալիք» 2000
© K.R.K. production 2020

Опубликовано:

 

29 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
Далее
▼ КАПИТАН НАШЁЛ НЕФТЬ В 🍑
33:40
Просмотров 311 тыс.
Կռիվ Մայր Աթոռի բակում 😡😡
9:29
Մեր մեծերը - Վազգեն Ա
46:14
Просмотров 13 тыс.