Тёмный
No video :(

Երեք ոտք (Պուդուդի, Ջամբարամի) - Ուսուցողական հոլովակ | 3 Votk (Pududi Jambarami) - Teaching Video 

KARIN Folk Dance and Song Group
Подписаться 9 тыс.
Просмотров 15 тыс.
50% 1

Երեք ոտքը Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին պատկանում են շատ անուն պարեր, որոնցից գրանցվել են Ջամբար ամի կամ Չամբար ամի, Պուդուդի և պարաձևի Երեք ոտք անունը կրող մի շարք պարեր:
Ջամբար ամի կամ Չամբար ամի, տեղացիների կարծիքով Ջամբարը անուն է, իսկ ամի նշանակում է հորեղբայր:Ճամբար նշանակում է. գլխի ժապավեն, պարսկերենում -- շրջան, օղ, հազվադեպ հասկացվել է նաև մանյակ կամ վարսակալ: Գուցե և հնում կապ է ունեցել ինչ որ գլխազարդի հետ: Առայժմ այդ վերականգնել հնարավոր չէ:
Պուդուդի, պուտուտի, պուտուտիկ, այսինքն` պուտեր ունեցող, խատուտիկ: Հավանաբար պարն այդպես անվանել են մանր քայլերի համար:
Երեք ոտք-ի բնորոշ ձևը համարվում է Ջամբար ամին:
Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց Երեք ոտք անունով: Սա վկայում է այն մասին, որ պարերիտեքստերի հետ մոռացվել ու կորստյան են մատնվել նաև պարերգերի անունները, չէ՞ որ հաճախ այդ անունները կազմվում էին պարերգերի տեքստի առաջին կամ կրկնակի մեկ տողից: Սա վկայում է նաև, որ պարաձևի անունն ավելի մեծ դեր է խաղացել մարդկանց մտածողության մեջ, պարը պահպանելու հարցում: Հնում ոչ թե անունը, այլ ավելի շատ պարաձևն է կապվել արարողության նպատակի հետ: Երեք ոտք պարաձևում քայլերն հիմնականում շեշտված են, այսինքն քայլում են ոտ զարկելով: Զարկերն իրենց կարևոր դերն են ունեցել պարի նպատակադրման մեջ: Այդ մասին տեղացիներն ասում են` ոտը գետնին զարկելը չարքի համար է. կզարկենք որ չարքը փչանա:
Սա ընդհանուր երևույթ է ժողովրդական մտածողության մեջ. համաձայն նույն մտածողության, չարքերը պտտվում են ամեն տեղ: Պարողների երևակայությամբ ոտքը գետնին զարկելով ոչնչացնում կամ ծայրահեղ դեպքում վախեցնում ու փախցնում են չորս կողմը վխտացող չարքերին: Երեք ոտք պարերը իրարից հիմնականում տարբերվում են ոտքը զարկելու ձևով` ամբողջ թաթով, մատներով կամ կրունկով, ուժեղ ու թույլ:
Ջամբար ամի պարըհամարվում է Երեք ոտք պարերի հիմնական ձևը: Պարի մասին խոսելիս արագ կողմնորոշվում ենասելով`
«Ձախ ոտքը երեք անգամ գետին խփել, ապա մեկ դեպի ետ, երկեւս առաջ գալ»:
Պարերգի բանավոր տեքստից մնացել են թուրքերեն, իրար հետ չառնչվող մի քանի տող: Սովորաբար պարում են զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում են պարերգերի տեքստերից:Պարում են խառը: Ձեռքերը բռնում են տարբեր ձևերով, բայց ավելի տարածված է ափ-ափի բռնելու ձևը, արմունկները կիսածալ սուր անկյան տակ, դաստակները ուսերի բարձրության: Տեմպը դանդաղ է, ռիթմը հավասարաչափ: Պարեղանակը 6/8-է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 3/8 տևողություն: Պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ծունկկոտրուկ:

Опубликовано:

 

11 окт 2013

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 7   
@hasmikaghuzumtsyan6195
@hasmikaghuzumtsyan6195 Год назад
Շնորհակալ ենք, սիրելի, ազգապաշտ Գագիկ Գինոսյան։
@NewFamily1
@NewFamily1 2 года назад
Armenian dance tik tok trend😹
Далее
Ապարանի գյովնդ
5:18
Просмотров 2 тыс.
Ուս ուսի․ Երեք ոտք
7:13
Просмотров 4,8 тыс.