Тёмный

Էպիզոդ#8 / «Առանց աղմուկ». զրույց «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ 

Meri Musinyan
Подписаться 549
Просмотров 613
50% 1

«Առանց աղմուկ» փոդքասթի հեղինակ Մերի Մուսինյանը զրուցում է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ։ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 95րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, բայց միևնույն ժամանակ փոխանցում է ժամանակի ընդհանուր իրավիճակը: Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են։ «Արշալույսի լուսաբացը» վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունը։ 14 ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։ Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։ «Հոգիների աճուրդ»-ը իր ժամանակի ամենամեծածավալ և հայտնի կինոստեղծագործություններից մեկն է դառնում․ առաջին ցուցադրությունների տոմսերը վաճառվում են 10 դոլլար, այն ցուցադրվում է ոչ միայն Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ նաև Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում և հասնում անգամ Ավստրալիա։
Ֆիլմ դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի բարեգործական արշավի հիմնաքարը, որը ընդհանուր առմամբ հավաքում է ավելի քան 116 մլն դոլլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր են խնամք ստանում։
Հետևեք «Առանց աղմուկ» փոդքասթի թողարկումներին և եթե ձեզ զրույցները դուր գան, բաժանորդագրվեք, ինչպես նաև գրեք ձեր տպավորությունը, կարծիքը, հարցը մեկնաբանությունների բաժնում։
Փոդքասթի հեղինակին կարող եք աջակցել այստեղ՝ / merimusinyan
Շնորհակալություն։

Развлечения

Опубликовано:

 

6 ноя 2022

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 5   
@zaranazarian
@zaranazarian Год назад
Մերի ջան, շատ-շատ հետաքրքիր էր... , շնորհակալություն! Ինչպես հասկացա, ֆիլմը ցանցում չկա, հա? Շատ կուզեի տեսնել....
@merihajastan
@merihajastan Год назад
Զառա ջան, ֆիլմը օնլայն չկա և դեռ շատ երկար չի լինի, քանի որ փառատոնային ճանապարհ է անցնում և ցուցադրվում է տարբեր երկրների կինոթատրոններում։ Այս պահին Հայաստանում՝ մինչև նոյեմբերի տասնյոթը։ Սպասենք Օսկարին, գուցե հետո ստեղծագործական կազմը որոշի օնլայն տեղադրել, թեև վստահ եմ, որ առաջիկայում դա չի կարող լինել։ Հնարավոր է, որ ֆիլմը մյուս տարի ցուցադրվի նաև Կանադայում։ Իսկապես հրաշալի ֆիլմ է, շատ կուզեմ, որ հնարավորինս շատ մարդիկ դիտեն։
@dilettantslab2020
@dilettantslab2020 Год назад
@@merihajastan Եթե Զառան բնակվում է Լոս Անջելեսում, ամսի 14-ին ժամը 12։00 ֆիլմը ցուցադրվելու է Մարինա Դել Ռեյում։
@merihajastan
@merihajastan Год назад
@@dilettantslab2020 , շնորհակալություն տեղեկացնելու համար, վստահ եմ այս զրույցը Լոս Անջելեսից էլ դիտողներ կլինեն։ Ես և Զառան Տորոնտոյում ենք։
@dilettantslab2020
@dilettantslab2020 Год назад
@@merihajastan Ձեր մասին գիտեի, Մերի ջան, մեկ անգամ արդեն զրուցել ենք Ձեր հերթական շատ հաճելի հարցազրույցից հետո։💐
Далее
МЫ ПОХОДУ ЧТО-ТО НАПУТАЛИ
0:20
Утонуть НЕВОЗМОЖНО 😱 #Shorts
0:19
They got a Golden Buzzer 🤣✨
0:46
Просмотров 33 млн
19 июля 2024 г.
0:20
Просмотров 8 млн