Օրեր առաջ լրահոսը ցնցեց զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահը: Պաշտպանության Նախարարությունը վստահեցնում է, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել, նա ուղեգրված է եղել լրացուցիչ հետազոտության։ Նշենք, որ Էրիկի հարազատները լրատվամիջոցներին ասել են, որ զինկոմիսարիատի աշխատակիցներն անտեսել են որդու հետազոտության արդյունքները: Տղայի ծնողները մի քանի անգամ զգուշացրել են, որ երեխան հիվանդ է և չի դիմանա, բայց մերժում են ստացել:
9 янв 2024