1. Թե հանգիստ չէ սիրտդ և տանջվում ես դու,
Քեզ կանգուն պահողը՝ ուժն է Սուրբ Հոգու։
Ով Աստծո Հոգուց է կյանք և ուժ գտնում,
Նա գոտեպնդվում է ու սրտանց երգում։
Տե՛ր, Դու մեր հույսն ես, Դու պահպանում ես մեզ,
Դու միշտ մեր կողքին ես, ով կա Քեզ պես։
Նեղության պահին էլ Դու մեզ կառաջնորդես,
Ո՛վ Տեր, բավական է Քո շնորքը մեզ։
2. Ում Հոգում Հիսուսն է, սիրտն է միշտ երգում՝
Տերն է իմ բաժինը, Տերն է ինձ պահում,
Երբ կանչեմ լսում է և արձագանքում,
Տերն իր բարությամբ է ինձ շրջապատում։
3. Եվ անգամ թռչնի պես, երբ անցնենք ճամփան,
Մեզ դիմավորողը Տերն է՝ մեր Արքան,
Եվ Նա ում ձեռքում է տիեզերքը ողջ,
Թող հաջողություն տա, մեզ պահի առողջ։
6 авг 2024