Մենք պայքարում ենք, որ այս հողատուները հեռանան, հանգիստ թողնեն մեր երկրում ապրենք: Այս մասին Alpha News-ին Կառավարության շենքի առջև ասաց ակցիայի մասնակից Արմինե Արշակունին:
«Ես այս շարժմանը միացել եմ հանուն իմ հայրենիքի, իմ ազգի: Մենք պայքարում ենք, որ այս հողատուները հեռանան, հանգիստ թողնեն մեր երկրում ապրենք: Հույս ունեմ, որ Սրբազանի առաջնորդած այս շարժմանը կմիանան նույնիսկ այն մարդիկ, ովքեր համարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Այդ հողատու Նիկոլի հայտարարությունից հետո, որ ասաց կարող էինք ունենալ նույն արդյունքը առանց զոհերի, բոլորս պետք է ոտքի կանգնեինք, և նա այդ հայտարարության երկրորդ օրը այլևս չպետք է ղեկավարեր: Այսօրվա ՔՊ-ականները ընդամենը Նիկոլի ուսապարկներն են, և նրանք որոշում կայացնելու իրավունք չունեն: Բայց այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր ավելի շատ փորձ ունեն ու պետք է հասկանան, որ սա վերջն է: Նիկոլն ինքն ասաց՝ փորձենք էլի ապրել ադրբեջանցիների հետ, կստացվի-կստացվի՝ չէ-չէ: Այս հայտարարություններն արած անձը չի կարող կառավարել և ժողովրդի օրինական ցասումը կհասցնի նրան, որ այդ հողատուն հրաժարական կտա: Մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք, պետք է հարց տանք մեզ՝ եթե ոչ ես, բա ով պետք է պայքարի մեր հողի համար, մեր ազգի համար»,- ասաց ակցիայի մասնակիցը:
15 май 2024