Գիտե՞ք մարդիկ ինչու են նախանձում: Իրենք չեն նայում այն բաներին, որ Աստված տվել է իրենց, այլ նայում են այն բաներին, որ Աստված տվել է իրենց մերձավորներին: Իրենք չեն զբաղվում իրենց տրված շնորհներով, այլ նախանձում են ուրիշի շնորհներին: Ու տառապում են, ու տխրում:
Պետք չէ ուրիշի շնորհներին նախանձել, այլ տեսնել թէ Աստված քեզ ինչ շնորհներ է տվելու՝ ու աշխատել դրանք պտղաբերելու: Կարելի է թուղթ ու գրիչ վերցնել ու գրել այն բոլոր շնորհները որ Աստված տվել է քեզ: Ու սկսել աշխատել դրանց վրա: Այսպիսով մենք հեշտությամբ կարող ենք հաղթահարել նախանձը մեր Աստուծո օգնությամբ:
(Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):
2 апр 2019