AsekoseNews-Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս:
Հանդիպման ավարտին վարչապետը ճաշել է զինծառայողների հետ, միաժամանակ ծանոթացել նոր սննդակարգին: Սնունդը փորձելուց հետո վարչապետը նշել է, որ նախկինի համեմատ տարբերությունն ահռելի է: «Որակի ահռելի տարբերություն կա: Շատ բարձր որակի սնունդ է ապահովվում: Ե՛վ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
#asekose #nikolpashinyan
18 июл 2019