Тёмный
No video :(

Ինչ անել Պահքի ժամանակ` ներում հայցեք ձեր մեղքերի համար։ Ինչ պատմեց մի հայր իր զավակների մասին 

Armen Hareyan
Подписаться 69 тыс.
Просмотров 3,1 тыс.
50% 1

Ինչ անել Պահքի ժամանակ` ներում հայցեք ձեր մեղքերի համար։ Ահա թէ ինչ պատմեց մի հայր իր երեխաների մասին։ Երեխաներին պետք է սովորեցնել ներողություն խնրդել։
Սիրելի մարդիկ, ներում հայցեք ձեր մեղքերի համար, թէ չէ կկորցնեք ձեր ունեցվածքն ու կյանքը:
Արտաքսման Կիրակիի այս շաբաթը մտածում էք ինչ տխուր պատմություն էր, որ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից։ Բայց մեր մեղքերն ավելի շատ են քան Ադամի մեղքը։ Որպեսզի մենք մեզ տրված լավ բաները չկորցնենք, պետք է միշտ ներում հայցենք մեր մեղքերի համար, այլ ոչ թէ ուրիշին մատնացույց անենք։
Ինչպես երեխաներին սովորեցնել ներողություն խնդրել։

Опубликовано:

 

19 фев 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 32   
@goharmameyan7019
@goharmameyan7019 5 месяцев назад
Աստված մեր երկրին ել զղջման շնորհ տա։Մենք էլ դարձի գանք։❤❤❤
@karineharutyunyan7126
@karineharutyunyan7126 5 месяцев назад
ԱՄԵՆ։Ճանաչենք մեր մեղքերը և ձգտենք ազատագրվել դրանցից։
@arevhakobyan4133
@arevhakobyan4133 5 месяцев назад
Ողորմիր մեզ Աստված Քո մեծ ողորմությամբ
@user-mv7su6do9t
@user-mv7su6do9t 5 месяцев назад
Տեր Ողորմյա Տեր Ողորմյա, Տեր Ողորմյա Տեր Ողորմյա Հիսուս Փրկիչ մեզ Ողորմյա, Տեր Ողորմյա, Տեր Ողորմյա։ԱՄԵՆ 🙏🙏🙏
@user-vb8wz3ni7j
@user-vb8wz3ni7j 5 месяцев назад
Փառք մեր Սուրբ ւ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։
@araqsyadanelyan6547
@araqsyadanelyan6547 5 месяцев назад
Շնորհակալություն
@user-el7kx5nw1y
@user-el7kx5nw1y 5 месяцев назад
🙏🙏🙏🙏🙏Տեր ողորմեա,Տեր ողորմեա🙏🙏🙏
@sonaayvazyan3824
@sonaayvazyan3824 5 месяцев назад
Փառք քեզ Տեր Աստված, ողորմյա մեզ բազմամեղներիս
@MarineSargsyan1985
@MarineSargsyan1985 5 месяцев назад
Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա 🙏🏾
@caxik-el3wy
@caxik-el3wy 5 месяцев назад
ՏԷՐ ՈՂՈՐՄՅԱ, ՏԷՐ ՈՂՈՐՄՅԱ, ՏԷՐ ՈՂՈՐՄՅԱ ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ մեզ ՈՂՈՐՄՅԱ ԱՄԵՆ👏👏👏♥️💙🧡
@caxik-el3wy
@caxik-el3wy 5 месяцев назад
Հարգելի Marinesargsyan ջան մի խնդրանք էլի Տեր քահանաի համար կարող ենք գրել իսկ երբ դիմում ենք մեր ՓՐԿԻՉ՝ ՏԻՐՈՋԸ ուրեմն գրում ենք Է-տառով, երբ Մովսեսը հարցրեց ԱՍՏԾՈՒՆ ասեց ի՞նչ ասեմ, ՈՎ է ուղղարկել կամ ասել, ԱՍՏՎԱԾ պատասխանեց ասա.- Է- ասած և մեր հայ Առաքելական եկեղեցիներում Խորանի վրա կա Է տառը, խորհրդանիշը մեր ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾԸ, ուղղակի շատ շատ եմ տեսնում ,որ սխալ են գրում ուզում եմ բոլորս սովորած լինենք: Հույսով եմ չեք նեղանա, բարի օր Ձեզ և ՏԷՐԸ ՕՐՀՆԻ Ձեզ
@user-ti7kn3el5c
@user-ti7kn3el5c 5 месяцев назад
Ներիր Տեր ջան ազգիս հայոց 🙏🙏🙏
@vardanushhovhannisyan6530
@vardanushhovhannisyan6530 5 месяцев назад
Ազգովի ծունկի գանք ԱՍՏԾՈ առաջ և մեղքերի թողություն խնդրենք որ արժանանաք ՆԻՆՎԵԻ պատմությանը ԱՄԵՆ ❤❤❤
@user-tb8ty4xo4u
@user-tb8ty4xo4u 5 месяцев назад
Դողում է սիրտն իմ ամեն օր Դատաստանի ահից ահավոր , Տրտմած եմ ինչպես սգավոր, Գործած մեղքերիցս բյուրավոր
@liannamkrtchyan7605
@liannamkrtchyan7605 5 месяцев назад
Ամեն։Երանի բոլորս էլ զղջանք մեր մեղքերի համար և Տերը ողորմություն անի մեզ
@user-kl2qv5sc8j
@user-kl2qv5sc8j 5 месяцев назад
Ամեն. Շնորհակալություն. Արմեն. Հարեյան. Դուք. Ճիշտ. Քարոզ. Եք. Տալիս. Հավատացյալների. Աստված. Օրհնի. Ձեզ. ևձեր. Ընտանիքը.
@user-tb8ty4xo4u
@user-tb8ty4xo4u 5 месяцев назад
Աստված պահպանի մեր զինվորներին 🙏🙏🙏🙏🙏🙏
@ahareyan
@ahareyan 5 месяцев назад
Ամեն անգամ երբ Աստված հրեա ազգին, կամ որևէ անհատի մի բան էր հանձնարարում և նրանք համառելով չէին կատարում, դա ավելի էր վատացնում նրանց վիճակը։ Օրինակ, չնայած այդքան հրաշքներին՝ հրեաները Եգիպտոսից դեպի սեփական պետականություն ստանալու ճանապարհին հաճախ ապստամբում էին Աստծո դեմ և երկրպագում կուռքերին, ինչը հանգեցնում էր նրանց ճանապարհորդության հետաձգումների, դժվարությունների և հարևաններից-պարտության։ Այս շաբաթվա սկզբին Արտաքսման Կիրակիին մենք տեսանք որ Ադամի համառությունը ավելի վատացրեց իր վիճակը։ Հովնան մարգարեի համառությունն ավելի վատացրեց իր վիճակը։ Սավուղի համառությունն ավելի վատացրեց իր վիճակը։ Սիրելի ժողովուրդ, Աստծուն հակադրվելու մեր համառությունը պետք է մեզ սովորեցնի, որ դա ավելի է վատացնում մեր վիճակը։ Աստվածաշունչն ու եկեղեցին մեզ սովորեցնում են, որ մի կառչեք ձեր արդարացումներին, այլ ներողություն հայցեք, ներողություն խնդրեք և ուղիղ կամ անուղղակի կերպերով հատուցեք ձեր գործած մեղքերի համար։ Թէ չէ կկորցնեք այն ինչ ունեք ու կժառանգեք մահ, ինչպես տեսանք Ադամի օրինակից։ Ադամից սկսած տեսնում ենք, որ մեր մեղքը չտեսնելն ավելի վատ հետևանքներ է ունենում։ Խնդրում եմ, սովորեցրեք այս բաները ձեր երեխաներին մանկուց, որ լավ մարդիկ մեծանան ու մեր ազգի համար բարի առաջնորդներ լինեն։ Թող Տեր Հիսուսն օգնի մեզ, որ այս Մեծ Պահքին օրերին ավելի շատ հեզություն ու խոնարհություն ձեռք բերենք։ Քանի որ Աստված նայում է խոնարհին ու չի արհամարում խոնարհի աղոթքը։
@narmenaznarmenaz3101
@narmenaznarmenaz3101 5 месяцев назад
Ամեն🙏
@user-hi6zg2lt2g
@user-hi6zg2lt2g 5 месяцев назад
Ամեն🙏🙏🙏 Փառք Տոիրոջը.
@armin685
@armin685 5 месяцев назад
Ամեն 🙏🙏🙏
@Xachatryan777-q4s
@Xachatryan777-q4s 5 месяцев назад
Ayo ev Amen🙏
@user-ux3dk3ix5w
@user-ux3dk3ix5w 5 месяцев назад
🙏🙏🙏
@user-sh2eu1gb4k
@user-sh2eu1gb4k 5 месяцев назад
Փառք տիրոջը
@alexmarti1811
@alexmarti1811 5 месяцев назад
Պահքը Տեվողություն է քօ կօղմից
@-dedmoroz
@-dedmoroz 5 месяцев назад
🙏
@ahareyan
@ahareyan 5 месяцев назад
Այն մարդիկ, ովքեր չեն հասկանում թէ ապաշխարությունն ինչ բան է, ասում են "դե լավ ա էլի, գնա ինչ մեղք ուզում ես գործի, հետո արի ներողություն խնդրի ու Աստված կների հա՞։" Չէ։ Հեչ էլ չէ։ Ժողովուրդ ջան, ապաշխարության կյանքը ոչ բանահյուսություն է, ոչ էլ բարեպաշտության ցուցադրում։ Ապաշխարությունը մեղքից հեռացումն է և դա արվում է բարի գործերով և ՍՐՏԻ ԿՍԿԻԾՈՎ; Եթե քո սիրտը ցավ չի զգում քո գործած մեղքերի համար ու դու քո մեղքերի համար չես հառաչում, հոգոց չես հանում ու դրանցից չես հրաժարվում, դու դեռ չես սկսել քո ապաշխարության "շինարարությունը։" - Հիմա, քանի որ մեր ազգի միակ փրկության նավահանգիստը ապաշխարությունն է, (Քրիստոս Աստծուն դառնալով), խնդրում եմ, գրեք իրար այս բաների մասին, դուք էլ խոսեք ու սովորեցրեք մարդկանց, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, հրաժարվեն մեղքից ու դառնան Քրիստոս Աստծուն։ Հաղթանակը պատկանում է Աստծո Գառին։ Ամենավերջում խաչված ու հարուցյալ Քրիստոսը, և նրանք ովքեր պատկանում են Նրան և խաչված են Նրա հետ, ՀԱՂԹՈՂ են լինելու։ «Դրա համար դո՛ւրս եկեք նրանց միջից (չար ու անօրեն մարդկանց շրջանակներից) և հեռո՛ւ մնացեք, - ասում է Տէրը, - և մի՛ դիպեք պիղծ բաներին և ԵՍ պիտի ընդունեմ ձեզ. և ԵՍ պիտի լինեմ ձեզ համար Հայր. և դուք պիտի լինէք Ինձ համար որդիներ եւ դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը։ - 2 Կորնթ․ 6։17-18։
@HAYK777
@HAYK777 5 месяцев назад
ԱՅՈ
@gayanesimavonyan2874
@gayanesimavonyan2874 5 месяцев назад
Իսկ եթե խոստովանելուց հետո կրկին մեղք են գործում ինչպես դեմն առնել
@goharananyan675
@goharananyan675 5 месяцев назад
Բարև Ձեզ հարգելի պր. Հարեյան, ուզում եմ Ձեր ֆեյսբուքյան էջին նամակ ուղարկել, չի ստացվում, կարևոր հարց է՝ Ձեր էջի վերաբերյալ, խնդրում եմ որևէ ձևով պատասխանեք
@user-tb8ty4xo4u
@user-tb8ty4xo4u 5 месяцев назад
Դողում է սիրտն իմ ամեն օր Դատաստանի ահից ահավոր , Տրտմած եմ ինչպես սգավոր Գործած մեղքերիցս բյուրավոր
Далее
Будзек и рецепт🐝
00:25
Просмотров 118 тыс.
до/после Знакомо?
00:16
Просмотров 13 тыс.
Մոր ԲԱԽՏԸ, Աղջկա ԹԱԽՏԸ
14:33
Просмотров 62 тыс.