Тёмный

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ - Վահե Լոռենց, պատմաբան, բացահայտումներ, Վասակ Սյունի և Մամիկոնյաններ 

Vardan Hakobyan
Подписаться 68 тыс.
Просмотров 3,8 тыс.
50% 1

Հայաստանը Մենք Ենք / We Are Armenia on Facebook:
/ werarmenia
Նվիրաբերել Հայաստանը Մենք Ենք նախաձեռնությանը / Donate to project We Are Armenia:
donate@myarmeniafund.org
Ինքնաճանաչում / Inqnachanachum on Facebook:
/ inqnach
Նվիրաբերել Ինքնաճանաչում հաղորդաշարին / Donate to Inqnachanachum series:
www.paypal.me/inqnach
Վարդան Հակոբյանի ԱՆՑՅԱԼ և ՄՈՏԻՎԱՑԻԱ գիրքը։
www.amazon.com/Background-Mot...

Опубликовано:

 

12 май 2020

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 49   
@1883mark
@1883mark 4 года назад
Հայոց առաջին ցեղասպանության համար պարտական ենք պարտադրված նորաոճ քրիստոնեությանը․
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Ապրեք - գրեք այս մասին թուրք-ադրբեջանական ֆորումներում, լավ հաջողություն կունենաք: Լոռենցն իր հիվանդ երևակայությամբ սենց բաների է հասցնում մարդկանց...
@user-yb2mn3to4v
@user-yb2mn3to4v 7 месяцев назад
​@@mherhakobyan804арохджел ереви дуес микич патмутюн усумнасирек
@user-yb2mn3to4v
@user-yb2mn3to4v 7 месяцев назад
Минчев има чэ карохацак асканал вор айэ да азга воч те ават
@naravard151
@naravard151 4 года назад
Ապրեք: Ցավոտ է, բայց բուժիչ:
@user-xs3uu9se1y
@user-xs3uu9se1y 4 года назад
Շատ հետաքրքիր էր,ցավալի է։ Ցավալի է որ այս օր էլ նույն տաշտակի մեջ ենք։
@maximasatryan131
@maximasatryan131 Год назад
Վարդան ջան, հասարակ ժողովրդիս զարմացնում ու հիացնում էս քո գիտական հզոր դիապազոնով։ Հերթական խորին շնորհակալությունս։
@armbar3723
@armbar3723 3 года назад
Շնորհակալություն, իրոք ինքնաճանաչում էր
@Tw1x_1k
@Tw1x_1k 3 года назад
մինչև մենք չվերադառնանք մեր կրոնին, մենք մեր իրական հաղտանակները չենք տոնի
@misteratayan5475
@misteratayan5475 4 года назад
Շատ հետաքրքիր էր,փաստորեն մեր նախնիները մեծ հաշվով մեզանից չեն տարբերվել, փողի, նյութի համար առանց վարանելու հանգիստ իրենց հայրենիքը ծախել են։ Հայոց պատմությունը գժանոցա ։
@Alvard965
@Alvard965 3 года назад
Աստված իմ , էդ ինչքան նման է ձեր պատմածը հիմիկվա կռվի հետ, հրեշություն...
@rimghazaryan2647
@rimghazaryan2647 2 года назад
Վասակ Սյունի✨ ✨ 🌟 🌟 🌟 ✊ ✊ ✊ ✊ ✊ ✊ ✊ 💪 💪 💪 💪 👑 👑 👑 👑 👑 👑!!!!!!!!!!!!!!!!!!
@lusinekhachatryan264
@lusinekhachatryan264 3 года назад
շնորհակալություն 🇦🇲
@Tw1x_1k
@Tw1x_1k 3 года назад
շնորհակալ ենք շաաաատտտտտ, մեծ հարգանքներս Ձեզ, պահանջում եմ իրական մեր պատմությունը
@MARAT1984am
@MARAT1984am 4 года назад
shat hetaqrqirer
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Մանիպուլատիվ անգրագիտություն է:
@Alvard965
@Alvard965 3 года назад
ԱՊՐԵՔ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՃԻՇՏԸ ԳԻՏԵՆԱՆՔ...
@misteratayan5475
@misteratayan5475 4 года назад
Փաստորեն Վարդան Մամիկոնյանը մեր օրերի տուշոնկա մանվելնա եղել։
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Ցավալի է, որ այդ մտքին եկաք այս շառլատանին լսելիս...
@lusinekhachatryan264
@lusinekhachatryan264 3 года назад
@@mherhakobyan804 բա դու՞ ինչ ես , կեղծ պիղծ հոգևորական
@tadevostonoyan
@tadevostonoyan 4 года назад
Պատմիչներին էլ պետք չէ ,,համատեղել,,,
@kostanagajanyan6578
@kostanagajanyan6578 4 года назад
Шнорнакалутйун
@taronstepanyan5418
@taronstepanyan5418 Год назад
Vahe Lorenc@ lav vstaheli patmicha
@samvelter-antonyan1927
@samvelter-antonyan1927 4 года назад
Դավաճանը Եկեղեցին է՝ ոչ Վասակը, ոչ էլ Վարդանը։
@MG-xw1up
@MG-xw1up 4 года назад
Վարդան, ինչ կատարվում է այսօր, մտածում եմ, դուրս կշպրտենք այս դավաճաններին և երկրի մեջքը կուղղվի: բայց որ 1500 տարի հայ ժողովուրդը անընդհատ խափվել է , ես չեմ պատկերացնում: Ես ուղղակի շոկի մեջ եմ, չգիտեմ, տեղս չեմ գտնում:
@aspramdavtyan5294
@aspramdavtyan5294 4 месяца назад
Exishen parsbanele Vardan Mamikonyanin park mer heros Vardan Mamikonyanin Vasaknel ir zorkov miaceler parsiknerin ev krvumer vardananc dem dael chisht cher anmiabanutyuny korcanele mer erkiry
@user-vt3en2pd8u
@user-vt3en2pd8u 4 месяца назад
Պարոն Լորենց ձեր այս դասախոսությունը նեղ,գիտական շրջանի համար պետք է լինի և ոչ ժողովրդի։Դարերով Վարդանի կերպարը մեր ժողովրդին ուժ է տվել ,պայքարի կամք,վստահություն,պետք չէ ոչնչացնել այդ ամենը։Ես որպես մանկավարժ հարցնում եմ ,ո՞ւմ ոգով դաստիարակենք մեր սերունդներին...
@kostanagajanyan6578
@kostanagajanyan6578 4 года назад
Шат шнонакалутйун мер патмутйуно
@lusinekhachatryan264
@lusinekhachatryan264 3 года назад
մեկ էլ նիկոլն էր չէ՞ ասում, սիրելի ադրբեջանի ժողովուրդ մենք ձեզ խփելու ենք սիրելիներս😡
@naravard151
@naravard151 4 года назад
Վարդան ջան մեր պատմությունը խեղած կառույցը մինչ այսօր կենդանի է և ղեկավարում է հայ ազգի հոգին և ուղեղը:
@DepiMecHayq
@DepiMecHayq 4 года назад
պղտորում է
@naravard151
@naravard151 4 года назад
@@DepiMecHayq ո՞վ է պղտորում և ինչը։
@DepiMecHayq
@DepiMecHayq 4 года назад
«Ղեկավարում է» ֊ն փոխարինեք «պղտորում է» ֊ով
@tadevostonoyan
@tadevostonoyan 4 года назад
Վարդանը չի ճողոպրում, նեղացած հեռանում է, սրանք տարբեր բաներ են: Չի ճողոպրել:
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Ակնհայտ է մղումը՝ նսեմացնել, ստորացնել Վարդանին: Սա միայն հակազգային մղումենրով տոգորված մարդը կարող է անել:
@tadevostonoyan
@tadevostonoyan 4 года назад
Պետք չէ նաև հնարել, մինչև Տղմուտ հասած աշխարհազորայինները չէին փախչի...
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
3. «Հեղինակի հիվանդ երևակայության արդյունքում ավարտված բանակցությունները ինչ որ տեղ կիսատ են մնում և սկսվում է պատերազմ»: Ի դեպ, հեղինակը կրկին տրամաբանական սխալ է անում՝ եթե պարսիկներն այդքան բարի էին և բաակցում էին, ինչո՞ւ հանկարծ հարձակվեցին և ջարդ կերան Խաղխաղում, 4. «Պարսիկների հրաժարման մասին» - իրականում հեղինակը կրկին տրամաբանական սխալ է անում, ընդ որում միանգամից մի քանի պահով: Նախ նա ասում է, որ պարսիկները հրաժարվել էին կրոնափոխությունից, բայց միաժամանակ հարձակվեցին և ջարդ կերան Խաղխաղում: Ո՞նց: Հետո՝ ըստ հեղինակի եկեղեցին, պարզվում է, դեմ էր անկախությանը, այն անկախությանը, որ պարսիկներն էին առաջարկում և այն անկախությանը, որն իր հետ բերելու էր պարսիկների թողած կրոնական ազատություն, կրկին ըստ հեղինակի, բայց ձգտում էին... շարունակել ապստամբությունը, որ... արդյունքում մնան պարսից տիպատւթյան տակ: Բան հասկացա՞ք: Ես ևս չհասկացա, բայց սա հեղինակի պնդումներից է, նայեք 41:30-ից սկսած: 5. «Սրակոտոր անել սյունեցիներին» - հակավարդանանց հերթական պասաժն է, որն իր հիմքում ընդամենն ունի միջնադարյան պատմիչի չափազանցրած պատկերացումները, 6. «Արևմտահայությունը չի միացել պատերազմին» - հարց, պարոն Լոռենց, իսկ ո՞վ այնպես արեց, որ դա այդպես լինի, այդ Վասակը չէ՞ր, որ նամակ ուղարկեց կայսերական տարածքներ և այնտեղի հայերին ասաց, թե ամեն ինչ վերջացած է, մի եկեք, դե սա էլ ասեք, 7. «Զորանամակն է հիշատակում, թե իբր Վասակյանները շատ են» - Իրադրությունն ուղիղ հակառակ տեսքն ունի, հարգելի պարոն Լոռենց, հակապատմական պնդումներ մի արեք, 8. «Քաղաքացիական պատերազմ» - Հին և ծեծված հակապատմական թեզն է, ընդ որում, ըստ հեղինակի՝ պատերազմ «կրոնի և ազգայինի միջև»: Ո՞ր կրոնի և ո՞ր ազգային ու ամենագլխավորւ՝ իսկ ո՞ւր մնացին պարսիկները, 9. «Վարդանը փոքրաթիվ ուժերով հարձակվեց պարսից երկրի վրա» - կներեք, բայց ՀԱԿԱՊԱՏՄԱԿԱՆ անգրագիտություն է: Ստեղ դզեց լրագրողի անմեղ հարցը՝ այսինքն, փաստորեն ոչ թե պարսիկներն էին հարձակվել, այլ հայերն էին նախահարձակ եղել: Փառքդ շատ, տեր Աստված, մեր լրագրողի ուղեղին հասավ..., ու դեռ լավն էն է, որ զարմանում է, թե էդ դեպքում իմաստը ո՞րն էր հարձակվել պարսիկների վրա: Հարգելի լրագրող Վարդան Հակոբյան, իսկ իմաստը ո՞րն է նման կեղծ ու փաստերը խեղաթյուրող մարդուց ինտերվյու վերցնել, հը՞, 10. «66.000-ը հիմնականում շիանականներ էին» - կրկին անգրագիտություն, որովհետև սկզբնաղբյուրը հստակորեն ասում է, որ այդ 66.000-ը կազմված էր նախարարան զորքերից՝ հաստիքային, պրոֆեսիոնալ զինվորականներից, 11. «Քաոս ստեղծել» - Քաոսը հենց դու ես ստեղծում, Լոռենց ջան՝ քո անտեղյակ պնդումներով և մանիպուլյացիաներով: Ու ի դեպ, փաստորեն Ավարայրի դաշտը պատմական Պարսկաստան է, հզոր է...,
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Բավականին հայտնի Վահե Լոռենցի տեսանյութը, որտեղ հեղինակը, ինձ անհայտ ինչ-ինչ մոտիվներով, ամեն կերպ վատաբանում և փնովում է ինչպես եկեղեցին, այնպես էլ, բնականաբար՝ Վարդանանց: Այս ամենն արվում է բավականին մակերեսային, հակապատմական, հաճախ՝ հակատրամաբանական, դիրքերից: Ահա որոշ դիտարկումներ. 1. Ավարայի մասին ոչինչ չկա ոչ հայկական աղբյուրներում, ինչով էլ իբր ենթադրվում է, թե երևույթը «կարևոր չէր»: Ես արդեն 25 տարի է ուսումնասիրում եմ Վարդանանք ու Ավարայրը, նույնիսկ հարցրել եմ Իրանի դեսպանատանը, խորացել եմ Իրանի մշակութային ժառանգության մեջ, փորփրել եմ, և արդյունքում կարող եմ ասել՝ իրանական աղբյուրներում այս մասին ՈՉԻՆՉ չկա: Ավելին, բուն Հազկերտ II-ի մասին իրանական աղբյուրներում գրեթե բան չկա՝ նա հիշատակվում է Ֆիրդուսիի Շահնամեում, դա X-XI դար է, 600 տարի Վարդանանքից հետո, ընդ որում՝ իսլամական ֆոնի վրա: Շահնամեում Հազկերտ II-ի մասին կա 30-40 տող, որոնք ունեն կրոնական բովանդակություն և ցույց են տալիս, թե նա ինչ բարեպաշտ արքա է: Վերջ: Ոչ հայկական աղբյուրներից այս մասին 2-3 տողով խոսում են 19-րդ դարի վրաց պատմիչ Դավիթ Բագրատունին, XII դարի ասորի պատմիչ Միքայել Ասորին և XVIII դարի արմատներով արաբ, բայց օսմանյան պատմիչ Մյուենջջիմ-Բաշին՝ չասելով ոչ մի էական և նոր բան, ուղղակի ֆիքսելով փաստը, այն էլ մի քանի տողով: Հիմնականը հայերն են, ընդ որում նրանց մեջ առաջնայինը Եղիշեն և Ղազար Փարպեցին են: Կարևոր են նաև Թովմա Արծրունին, Մովսես Կաղանկատվացին և այլոք, սակայն սրանք բոլորը իրենց արմատներով գնում են դեպի Եղիշե և Ղազար Փարպեցի, քիչ թե շատ անկախ է միայն Թովմա Արծրունին, այն էլ՝ զուտ Արծրունիների մասով: Սա է: Այս կապակցությամբ ասեմ, այն, որ իրադարձությունները չեն հիշատակվում պարսկական աղբյուրներով, կարող է բացատրվել միանգամից մի քանի հանգամանքներով կամ դրանցից մի քանիսով միանգամից. • Այո, իսլամը ջնջեց զրադաշտական աղբյուրները, դա այդպես է: Միայն որոշ իսլաական պատմիչներ, օրինակ Տաբարին, Յակուբին և այլոք, մի ինչ որ պահ գրեցին մինչիսլամական Պարսկաստանի պատմությունը, սակայն նրանց մոտ ամեն ինչ անչափ անորոշ է, պատված է լեգենդների քողով, լի է անախրոնիզներով և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ - այնտեղ շեշտադրված են պարսիկների հարաբերությունները ամենից առաջ հենց արաբների, հետո «Արևմուտքի» հետ: Հյուսիսի հետ պարսիկների հարաբերությունների մասին ոչինչ չկա, • Այն, որ այդ ճակատամարտի մասին ոչինչ չկա պարսկական աղբյուրներում, կարող է լավագույնս վկայել այն մասին, որ իրադարձությունները պաշտոնական Տիզբոնի համար դրական ելք չեն ունեցել, իսկ չէ՞ որ հայտնի փաստ է, որ ոչ-ոք չի սիրում խոսել իր անհաջողության մասին, Եվ այսպես, Լոռենցը տարրական կուրսի չէ թեմայից, ընդ որում խոսքն առ այն, որ (2:15) «պարսիկների մոտ, կարծեմ, մի ինչ որ հիշատակում կա, որ հյուսիսում մի ինչ որ շարժում», ուղղակի անտեղյակության արդյունք է: Իր հերթին, ամենևին էլ պարտադիր չէ, որ Քաղկեդոնյան եկեղեցական ժողովում, որտեղ քննարկվում են կրոնական հարցեր, այս հարցը քննարկվեր, ընդ որում դա այն պարագայում, երբ նույն այդ իրադարձությունների ժամանակ պաշտոնական Կոստանդնուպոլիսը չօգնեց հայերին և դա իրենց ամոթն էր, իսկ ամոթը չեն ցուցադրում:
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
20. «Վասակի դեմ խոսելը ատյանում» - Տարածված թեզ է, երբ Վարդանանց, հետագա դատավարություն ժամանակ, մեղադրում են նրանում, որ իբր նրանք ձգտում էին գլուխ խոնարհել, մեղքը բարդել Վասակի վրա և այլն: Բայց իմ կարծիքով դա ճիշտ չէ: Ի՞նչ գլուխ խոնարհելու մասին է խոսքը, երբ երկրում եռում էր կատաղի պայքարը և նախարարները փաստորեն Տիզբոն էին գնացել հաշտության բանակցությոններ վարելու: Իսկ Վասակի վրա մեղքը գցելը հետապնդում էր երեք նպատակ: 1) դրանով նրանք վրեժ էին լուծում դավաճանից, վրեժ որն այդ պայմաններում այլ կերպ հնարավոր չէր, 2) այդ միջոցով ուղի հարթվեց հաշտություն կնքելու համար 3) փրկվեցին իրենք՝ նախարարները, որոնք վերադարձան Հայաստան: Եվ ի վերջո պարսիկներն էլ միամիտ չէին: Նրանք առիթ էին որոնում առանց արքայից-արքայի և իրենց զորավարների հեղինակությանը վնաս հասցնելու վերականգնել նախկին վիճակը, և փաստորեն բոլորի համար խիստ պետք էր Վասակին մեղադրել: Սա էլ հենց ցույց տվեց Վասակի քաղաքական գծի լրիվ սնանկությունը (որը չուներ սոցիալական հենարան) և նա զրկվեց կյանքից: 21. «Արցախի և Սյունիքի զորությունն այն է, որ... եկեղեցի այնտեղ չկա» - Գանձասարն է, Դադիվանքն է, Տաթևն է... չկաաաաաա...: Հա, Լոռենց ջան, հա..., 22. «Տաթևի վանքի դեմ 906 թ-ին տեղի ունեցած գյուղացիական ելույթը համաշխարհային պատմության մեջ ԱՌԱՋԻՆ գյուղացիական ապստամբությունն է» - օֆ, օֆ, եսիմ է..., ի՞նչ ասես այ ԷՍ մակարդակի դատողություններ անողի պատմական գիտելիքների մասին, Ու վերջում ամենաբոցը՝ ԷՍՔԱՆԻՑ հետո Լոռենց ասում է, թե... կարդացեք սկզբնաղբյուրները: Էղավ, ախպերս, լավ էղի... Ու նաև ասեմ արդեն լրագրող Վարդանին՝ չեք ամաչո՞ւմ, երբ Սարդարապատի ինքնապաշտպանության միակ մոտիվացիան հռչակում ես... գանձերի պաշտպանությունը: Զուտ մարդկայնորեն, էլի, չե՞ս ամաչո՞ւմ, նման բան ես ասում: Կներես, Լոռենց ջան, բայց փուչիկը հենց քո մոտ էր, որ այս վիդեոյով պայթեցրիր, ցույց տալով գիտելիքներիդ և տրամաբանական մտածողությանբ բացարձակ սնանկությունը:
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
2. Մեջբերումներ: Բերում է միջնադրյան, իր ժամանակի մարդկանց մտածողության տեսանկյունից գրված մասեր և փորձում է, արդեն ժամանակակից հայի տեսանկյունից, դրանք ի ցույց դնել բացասական լույսի ներքո: Մոտեցումն արդեն իսկ աբսուրդ է, քանի որ ամեն ժամանակ ունի իր մտածողությունը և նույն Լոռենցի խոսքերը, շատ հնարավոր է, աբսուրդ հնչեն 1.600 տարի անց: Ամեն դեպքում՝ կոկրետացնենք. - 428 թ-ին հանձնեցին: Իսկ Վասակ Սյունին հանձնողների մեջ է՞ր: Անկասկած այո: Ավելին, եթե Վարդան Մամիկոնյանը 428 թ-ին չէր ղեկավարում Մամիկոնյաններին, ապա Վասակ Սյունին, ընդհակառակը, հենց հանձնողներից մեկն էր: - Հեղինակը ձգտում է ապստամբության մոտիվացիոն համակարգի մեջ դնել միայն եկեղեցական ոտնահարվող շահերը, այն դեպքում, երբ իրականում դա պատճառներից ընդամենը ՄԻԱՅՆ մեկն էր, - Հեղինակը պնդում է, որ Հազկերտը հայերին ոչ թե զրադաշտականությունն էր պարտադրում, այլ նրանց առաջարկում էր... հայերի հին կրոնը: Ծիծաղելիորեն հակապատմական պնդում է, որովհետև ուղղակի դեմ է դուրս գալիս պատմական փաստերին: Զուտ հիշենք, որ Եզնիկ Կողբացին իր գաղափարական պատասխանում խոսում էր հենց զրադաշտականության մասին: Հետաքրքիր է, որ ողջ իր այս կասկածելի պասաժը հեղինակը հիմնավորում է, քաշքշելով «հեթանոս» տերմինը: - «Պարսիկ արքան ամենևին նպատակ չուներ ձուլելու հայերին» - ուղղակի ծիծաղելի է, որ նման պնդում կարող է անել իրեն պատմաբան համարող մեկը: Այո, պարոն Լոռենց, Հազկերտը նստում և մտածում էր, թե ինչպես ուժեղացնի հայերին: - «Քեզ հավատարմությամբ ծառայում ենք» - իսկ ո՞վ է ժխտում: Զարմանալի է, որ Վահեն չգիտի, որ ապստամբության նպատակների մեջ առաջնաինը հենց հավատքի ազատությունն էր, այլ ոչ թե, օրինակ, անկախ թագավորության ստեղծումը: «Անկախ թագավորության» ստեղծման նպատակ ապստամբությունը չի ունեցել, այստեղ արտաքին շերտում եղել է, այո, հավատքի խնդիրը, սակայն ներքին շերտում տնտեսական, սոցիալական և նույնիսկ ազգային խորը դրդապատճառներ կային, - «301-ին Հռոմը պարտադրեց հայերին քրիստոնեությունը»: Պատմական գրագիտության գագաթնակետ է, առանց մեկնաբանության: - «Քրիստոնեությունն ընդունվեց տասնյակ, հարյուր հազարավոր հայերի արյան գնով»: Անհիմն պնդում է, ո՞ւր են այդ հաստատող փաստերը, - «Շատ պատմիչներ գովում են Վասակին»: Իսկ ինչո՞ւ հեղինակը չի ասում, որ այդ «շատ պատմիչները» այդ կարծիքը հայտնել են ՄԻՆՉԵՎ 449 թվականը, այսինքն՝ մինչև Վասակ Սյունու դավաճանական գործունեություն սկսելը: Կրկին անբարեխիղճ մոտեցում է: - «301-ից արգելված էր հայոց ազգային պարը» - անհիմն պնդում է, - «Վասակը նաև վրաց մարզպան էր» - հի՞մքը: Հիշեցենք, որ այդ ժամանակ կար Իբերիայի թագավորություն, - «Վարդանը ոչ մի անգամ որևէ էական ճակատամարտի չի մասնակցել» - կրկին պատմական գրագիտության խնդիր կա: «Երբ սպառվեց Արշակունիների թագավորությունը, ինչպես այդ բանն Աստծուց ներշնչված ասաց սուրբ Ներսեսը, Վարդան Մամիկոնյանը 20 տարի տիրեց Հայոց և Վրաց թագավորությանը` արիաբար ու քաջությամբ 42 պատերազմներ մղելով պարսից զորքի դեմ, որոնք գալիս էին նրա վրա» (Մեսրոպ Վայոցձորեցի «Հիշատակարան 967 թվականի»): «Դրանից հետո սուրբ Վարդանին հնազանդվեցին Հայոց բոլոր նախարարները, որոնց հետ նա սուրբ Սահակի օրհնությամբ պատերազմ էր մղում Պարսկաստանում՝ 19 տարում, մինչև նահատակությամբ իր կյանքի ավարտը, տանելով 42 հաղթանակ, այն Սահակի, որն իր մահվան ժամին՝ նավասարդ ամսի 30-ին՝ իր ծննդյան օրը, օրհնեց նրան և նրա եղբայրներ Հմայակին ու Համազասպյանին» (Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 27): - «Վասակն էր ապստամբության նախաձեռնողը և առաջնորդը» - չի հաստատվում պատմական փաստերով, ընդ որում հեղինակն ինքն ընկնում է տրամաբանական սխալի գիրկը, քանզի ողջ իր խոսքում Վասակին ներկայացնում է որպես ապստամբության հակառակորդ, իսկ ապստամբությունն էլ փնովում է: Հիմա Վասակը, նախաձեռնելով ապստամբությունը, փաստորեն վատն էր ըստ Լոռենցի՞: Բոցն այն է, որ հաղորդավարը զարմանում է, թե. «ինչ որ բան չի բռնում իրար», բայց հետո լրիվ այլ բան է ասում, - «Վարդանի հեռանալը» - այս մասին լռում են հոգևորականները: Անտրմաբանական և սխալ պնդում է հենց միայն այն պատճառով, որ այդ մասին մենք գիտենք... Ղազար Փարպեցու հաղորդումից: Լռում են, հա՞: Ի դեպ, պարոն Լոռենց, Եղիշեն չի այդ մասին գրում, այդ մասին գրում է Ղազար Փարպեցին, գոնե սկզբնաղբյուրներին ուշադիր եղեք: Ինչ վերաբերում է նրան, որ դուք փորձում եք վատաբանել Վարդանին, իբր նա վախկոտ էր («նա ճողոպրել է») և փախչում էր, ապա կարելի է կարծել, որ իրականում դա ներքաղաքական հնարք էր, որ բոլորին ստիպի հավաքվել իր կողքին, - 28:00 «Բանակցություններ սահմանին, որտեղ պարսկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել հայերի անկախությունը» - փաստեր բեր, պարոն Լոռենց, հերիք է հորինես: Նման բան ոչ միայն չկա աղբյուրներում, այլև դա նաև քաղաքական առումով անգրագետ պնդում է՝ ինչո՞ւ պետք է Տիզբոնը հենց այդպես, բռներ ու ճանաչեր... Հայաստանի անկախությունը?!
@tadevostonoyan
@tadevostonoyan 4 года назад
Եթե մերոնք աշխարհազորով էին, ուրեմն ժողովրդական էր, գոնե հակառակը չպետք է ասել:
@hamestantonyan8182
@hamestantonyan8182 3 года назад
Բայց ոչ կամավորական սկզբունքով, այլ բռնի ուժով էր աշխարհազոր ստեղծված ։
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
12. «Առանձար Ամատունու էպիզոդը» - ըստ մեր գերգրագետ հեղինակի՝ դա Առվեղան սեպուհն էր, որին Վարդանն ուղարկում է... արթնացնելու պարսիկներին: Լոռենց, գժվել ե՞ս, որտե՞ղ է նման բան գրած:, Հետո, որ ասում ես, թե պարսիկները վսյո ժե 200.000 էին, ապա ո՞նց դուրս եկավ, որ կռիվը քաղաքացիական է և գնում է Վարդանի և Վասակի միջև: Եվ կրկին ի դեպ, մի սուտ խոսիր՝ ոչ մի բան նման բաներ պատմիչները ՉԵՆ ասում, մի վերագրիր քո հիվանդ երևակայությունը պատմիչներին կամ, առավել ևս Վարդանին, 13. «Չթողեցին զորքը քնել» - Հեղինակը կրկին հաշվի չի առնում միջնադարյան կրոնական իրողությունները և այն, որ քրիստոնեական պատմիչներն ուղղակի գեղեցիկ լուապսակ են ստեղծել, 14. «Պատմիչները մանրամասն ասում են, թե ինչքան զոհ ենք ունեցել, մի հազար վեցհարյուր քանի հոգի...» - Տո դաժե էդ չգիտես, այ Լոռենց, ախր հո միայն ակնոց դնելն ու խելացի տեսք ընդունե՞լը չի, 15. «Վարդանը ստրատեգիական (??!! հենց տենց, որ թե մարտավարական) լուրջ սխալ է անում, զորքը բաժանում է երեք մասին (??!!)» - Բա: Ընենց որ, ով որ դրանից առաջ և հետո զորքը բաժանել է երեք մասին, ըստ մեր Լոռենցի, «ստրատեգիական սխալ է արել»: Ու էս մակարդակի մարդը քննարկում է Վարդան Մամիկոնյանի քայլերը, որպես զորավար, 16. «Կարելի էր Տղմուտ գետը, որ շատ ծանծաղ և լայն գետ է» - բարբաջանք..., առանց մեկնաբանության, 17. «Զոհերի թվերը» - Հարգելի կեղծ պատմիչ, 3.544-ը պարսիկների կողմում հանդես եկող ուրացողների թիվն է, 1.036-ը, ո թե մոտ 1.500-ը, ոնց դու ես ասում, ուշադիր՝ հայ ազնվականների կորուստն է: Խելոք տեսք ընդունելուց առաջ սկզբնաղբյուրները կարդա, 18. «Վարդանը շատ արագ զոհվել է, պարսիկները շատ արագ հաղթել են» - զատո մի քիչ առաջ ասաց, որ ճակատամարտը եղել է մինչև գիշեր: Էս մարդու տրամաբանությանը նույնիսկ Պլատոնը կնախանձեր, 19. «Ումի՞ց են պատանդ վերցնում, ումից որ վախենում են» - գիժա...,
@tadevostonoyan
@tadevostonoyan 4 года назад
Կռվի դաշտ եկած եկեղեցականներին անհիմն նսեմացնում եք...
@mherhakobyan804
@mherhakobyan804 4 года назад
Այո, հակաեկեղեցական մոտիվն ակնհայտ է, խոսողը տենդենցիոզ է:
Далее
Украшаю чехлы 🎀
00:51
Просмотров 283 тыс.