#Իրան #Ռայիսի #5tv
Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ռադարներից կորել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնային շրջանում։
Իրանական աղբյուրները հայտնում են մառախուղի պայմաններում հնարավոր կոշտ վայրէջքի մասին: Ըստ իրանգետ Վարդան Ոսկանյանի՝ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել վթարի վայր։
Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի նախագահի ուղղաթիռն` ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ, թռիչքը սկսել է Արաքսի հովտից, Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը։
Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ։
Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
18 май 2024