«Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ». ՍԵՅՐԱՆ ՍՈՂՈՅԱՆ
Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին: Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել:
Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը: Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում:
3 дек 2020