Тёмный

Խաղ վիկտորինա Ներքին Գետաշենի մանկապարտեզ 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Просмотров 574
50% 1

2023 թվականի հունիսի 30-ին Մարտունի համայնքի «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացավ խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի, Ներքին Գետաշենի և Վերին Գետաշենի մանկապարտեզների ավագ խմբերի սաները:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Մարտունի համայնքի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Հովհաննիսյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Դավիթ Դավթյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի մասնագետ Աննա Նավասարդյանը, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նարեկ Շահինյանը, Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Արմինե Մկրտչյանը և Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Թինա Ալավերդյանը: Հյուրերի կազմում ընդգրկված էին նաև այլ ՀՈԱԿ-ների տնօրեններ:
Մրցույթի ընթացքում սաները փայլեցին իրենց գիտելիքներով, բազմաբովանդակ հարցերին ճիշտ պատասխանելու և արագ կողմնորոշվելու կարողություններով:
«Լավագույն մանկապարտեզ» մրցանակը շնորհվեց Ներքին Գետաշենի մանկապարտեզի «ԱՐԾԻՎՆԵՐ» թիմին:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, հեքիաթների գրքեր նվիրեց մասնակից սաներին:
________
ՀՀ Մարտունու համայնքապետարանի բոլոր նորություններին հետևեք www.martuni.am պաշտոնական կայքում,
կամ Ֆեյսբուքյան էջում՝ / martunuhamaynqapetaran

Опубликовано:

 

8 июл 2023

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии    
Далее
100-ամյա Դուխիկ տատիկը
5:23
Просмотров 88 тыс.