Тёмный

ԽԱՄՇԻ ՎԱՆՔ 

Իմ Հայաստան My Armenia
Подписаться 676
Просмотров 303
50% 1

Պատմությունը. Խամշի վանքը միջնադարյան Հայաստանի Ուտիք նահանգի Միափոր գավառի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն էր: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից 3 կմ հեռավորության վրա, Գետիկ գետակի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին: Վանքը հիմնադրվել է 9-10-րդ դարերում և գոյատևել մինչև 13-րդ դարի կեսերը: 12-13-րդ դարերում Խամշի վանքը հանդիսացել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը, որի մասին հիշատակվում է հայ մատենագրության և վիմագրության մեջ:
Համաձայն 13-րդ դարի նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու Խամշի վանքն առաջին անգամ ավերածությունների է ենթարկվել 1231 թ. Խորեզմի թագաժառանգ Ջալալեդդինի ավերիչ արշավանքների ժամանակ: Աղվանից կաթողիկոսության միաբանները տեսնելով, որ վանքն անհնար է վերականգնել, վերադառնում են Արցախ և Խամշի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օրինակով սկսում կառուցել Գանձասարի վանքը: Խամշի վանքն այլևս չի հիշատակվում աղբյուրներում, իսկ վանքն ավերակ վիճակում մնացել և հասել է մինչև մեր օրերը:
Ճարտարապետությունը. Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, դրանց կից գավիթներից ու սրահներից և միաբանության շենքերից, որոնց շուրջը տարածվում էր ընդարձակ բնակատեղին:
Համալիրում հնագույն կառույցը արևելքում գտնվող 9-10-րդ դարերում կառուցված գրեթե ամբողջովին կանգուն, ոչ մեծ չափերի խաչաձև կենտրոնագմբեթ կառույցն է չորս փոքր ավանդատներով` կառուցված կոպտատաշ բազալտ քարով: 12-րդ դարի սկզբներին այստեղ կառուցվել է ևս մի եկեղեցի ` Ս. Գրիգոր Լուսավորիչ, սրբատաշ վարդագույն ֆելզիտ քարերով: Եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով կառույց է և պատկանում է գմբեթավոր սրահ տիպին: Սրահի չափերն են` 12,0 մ X 17,0 մ: Եկեղեցու ճարտարապետը, ըստ եկեղեցու քանդակազարդ բեմի (բեմառեջքի) վրա եղած արձանագրության, եղել է Հովասափը:
Հնագիտական պեղումները. Խամշի վանքում պեղումներ են կատարվել 1979-84 թվականներին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից: Պեղումներից հայտնաբերված վանքային համալիրին տրվեց Հին Գետիկ անվանումը, որը ավելի ուշ պարզվեց, որ Հին Գետիկը չէ, այլ Խամշի վանքը կամ Կարմիր Եղցին (կարմրերանգ քարերով շարված լինելու պատճառով այդպես են անվանում այդ ավերակ համալիրը տեղաբնակները), սակայն այդ անվանումը` Հին Գետիկ, մնաց համալիրի վրա:
Պեղումներով մաքրվել է վանքի մայր տաճարը (Ս. Գրիգոր Լուսավորիչ) և նրա գավիթը, փոքր եկեղեցին (9-10-րդ դդ.) և նրան օժանդակ մի քանի շինություններ:
Պեղումներով բացվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հյուսիսային, հարավային և արևելյան պատերը, ամբողջովին մաքրվել է քառախորան գմբեթավոր սրահի ներքին տարածությունը: Պեղումներից հետո բացված եկեղեցուց պահպանված հատվածը երկաստիճան գետնախարսխի վրա բարձրացող քարի երկուսից երեք շարքերն են: Եկեղեցին ունի բեմ, որի ճակատը բաժանված է 12 մասի` տրամատավոր կամարաշարերով: Բացվել է նաև եկեղեցուն կից կոպտատաշ քարով կառուցված գավիթը, որը կառուցելիս օգտագործել են 10-11-րդ դարերի ամբողջական գեղաքանդակ խաչքարերն իբրև երեսապատող քար:
Գիտական ուսումնասիրությունները. Պեղված հուշարձանապատկան բեկորներն ասում են, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին շատ զարդարուն և պճնագեղ է եղել և ունեցել է շքեղ գեղարվեստական հարդարանք: Այդ մասին են վկայում եկեղեցու գտնված պատուհանների պսակները, քանդակազարդ քիվերը, թմբուկի հնգաթև, վեցաթև և այլ բազմապիսի քանդակներով հարդարված գեղաքանդակ բարձրարվեստ բեկորները: Ունեցել է հովհարաձև վեղար, զարդաքանդակ թմբկապատեր: Բեկորների նախնական ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ այն եղել է Գանձասարի եկեղեցու նախատիպը:

Опубликовано:

 

18 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 1   
Далее
GIANT Gummy Worm Pt.6 #shorts
00:46
Просмотров 9 млн
Գումի շուկա, Երևան
17:19
Просмотров 11 тыс.
КАРАБАХ СКРЫТОЕ СОКРОВИЩЕ
35:20
Travel blog KHNDZRISTAN / ԽՆՁՐԻՍՏԱՆ
12:47
Просмотров 1,5 тыс.
Խոսող կոթողներ. Ամարասի վանք
2:09
Հրաշք Գանձասար
9:13
Просмотров 1 тыс.