Тёмный

Խաչատուր Չոբանյան-Ինֆորմացիա/Xachatur Chobanyan-Informacia 

Saro Hambaryan
Подписаться 939
Просмотров 1,9 тыс.
50% 1

Կիրակնօրյա խոսքով ծառայեց մեզ Խաչատուր Չոբանյանը։ Նա խոսեց ինֆորմացիայի մասին։ Մերօրյա ժամանակաշրջանում կա 3 տեսակի ինֆորմացիա. 1. Իսկական ինֆորմացիա, որը ծառայում է նեղ շրջանակների։ 2. Ժամանցային ինֆորմացիա, որը նման է աղբի, կլանում է քո ժամանակի մեծ մասը, եւ անօգուտ։ 3. Մանիպուլյացիոն ինֆորմացիա, սա տարակուսանքի մեջ է քեզ պահում եւ զբաղվում է մանիպուլյացիայով։ Աստվածաշունչն ասում է. Եփես.4:22 "Ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը... եւ ձեր մտքի հոգովը նորոգվեք. Եվ նոր մարդին հագեք' որ Աստծո պատկերին պես ստեղծված է...": Այո սիրելի'ս, հարկ է մեզ նոր մարդու մեջ ապրել, որ Աստծո պատկերով ստեղծված է։ Հանեք հին մարդը իր գործերով եվ հագեք նոր մարդին, եւ մի տարվեք աշխարհի սին ինֆորմացիային, այլ լցվենք Աստծո խոսքով։ Եփես.5:19 " Խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններ ով եւ հոգեւոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտումը Տիրոջը": Աստված օրհնի ձեզ։

Опубликовано:

 

4 окт 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 3   
@ЮрийАвраменко-н3п
@ЮрийАвраменко-н3п 2 года назад
Խաղաղություն բոլոր եղբայրներին՝ Քրիստոսով... Թանկագին Աստծո ժողովուրդ Այսօր պետք աղոթք եվ միայն աղոոթ կենդանի Աստծուն իր միածին Որդու Հիսուս Քրիստոսի անունով... Ապաշխարության աղոթք, որ Աստված տեսնելով մեր սրտերը զորությունը ցույց տա մեր կյանքում... Մենք ոչ մեկին՝ չենք կարող փոխել, միայն Սուրբ Հոգու զորությամբ Աստծո կամքի համաձայն՝ եվ Հիսուս Քրիստոսի անունով մենք կկարողանաք հաղթել թշնամուն եվ լույս դառնալ Աշխարհին... Ի"նչն է ո"րն է պատճառը որ չենք կանգնում այսօր աղոթքի... Գործք Առաքելոց 4 գլուխ 23 Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ 24 Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25 Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր.«Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները,եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26 երկրի թագաւորները իրար մօտ եկան,եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ»։ 27 Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28 անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ 29 Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30 եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»։ 31 Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում։ 32 Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր։ 33 Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին։ Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային։ 34 Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում 35 ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում։ 36 Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:37 նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ
@AYan-nn5sc
@AYan-nn5sc 2 года назад
TER@ aratapes ORHNI qez exbayr jan🙏🏻🙏🏻🙏🏻
@vachikkarapetyan1695
@vachikkarapetyan1695 2 года назад
Амен 🙏
Далее
Frunz Arsenyan Հավատքի քննություն
44:55