Тёмный

Խաչվերացի  

Arman Balyan Zhorai
Подписаться 15 тыс.
Просмотров 104
50% 1

Պատարագիչ՝ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան։
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ։
#տերհրաչյա #սուրբխաչ #մեռելոց #եկեղեցի #հոգեհանգիստ #terhrachya #surbkhach #պատարագ #hogehangiat
Յիշատակ մեռելոց
ՄԵՌԵԼՈՑ
Այս անունն են կրում բոլոր ննջեցյալների հիշատակին նվիրված օրերը, որոնք հաջորդում են 5 տաղավար տոներին: Այդ օրերին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, և կատարվում է հոգեհանգիստ բոլոր քրիստոնյա ննջեցյալների հոգիների փրկության համար: Մեռելոցին շատերն այցելում են իրենց հարազատների գերեզմանները՝ աղոթելու, խունկ ծխելու և գերեզմանօրհնեք կատարելու համար՝ իբրև վկայություն հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է ս. հայրերի կողմից:
Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն:
Հոգեհանգստյան աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու փրկության համար խնդրելով՝ քրիստոնյան արտահայտում է իր սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ:
Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ:
ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ
Ըստ քրիստոնեական վարդապետության՝ մարդու մահը նրա հանդերձյալ կյանքի՝ հոգու երկնային ճամփորդության սկիզբն է, իսկ մարմնի ապականությունը՝ ժամանակավոր բաժանում հոգուց մինչև համընդհանուր հարության օրը: Քրիստոնյան հավատում է, որ տիեզերքի Արարիչը կարող է և պիտի հարություն տա բոլոր մարդկանց մարմիններին, ինչ աստիճանի ապականության կամ նույնիսկ ոչնչացման էլ դրանք ենթարկված լինեն: Այս պատճառով քրիստոնեությանը խորթ են մահացածի աճյունի հետ հոգեբանական կապվածությունը, նրա հանդեպ չափազանցված ուշադրությունը, այն զմռսելու, նրա հետ որոշակի իրեր թաղելու և այլ հեթանոսական սովորույթները, քանզի մահից հետո առավել կարևորվում է ոչ թե հանգուցյալի դիակի, այլ հոգու վիճակը և աղոթքը նրա փրկության համար:
Այնուհանդերձ, քրիստոնեությունը լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղման ու գերեզմանօրհնեքի արարողությամբ արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ քահանան աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար:
Տիգրան Խաչատրյան

Опубликовано:

 

20 сен 2024

Поделиться:

Ссылка:

Скачать:

Готовим ссылку...

Добавить в:

Мой плейлист
Посмотреть позже
Комментарии : 2   
@hovhannesjaghatspanyan6542
@hovhannesjaghatspanyan6542 4 дня назад
❤❤❤🙏🙏🙏❤❤❤
Далее
Նայիր  ինքդ  քեզ
41:02
Просмотров 21 тыс.
WHO IS MORE GREEDY?!
00:18
Просмотров 1,2 млн
Bike Vs Tricycle Fast Challenge
00:43
Просмотров 57 млн
Deep Parenting | ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
54:50
Просмотров 39 тыс.
Der Voghormia - Տէր Ողորմեա - Khorenian
6:28
Սուրբ Պատարագ
1:14:45
Просмотров 288 тыс.
ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1:21:21
Просмотров 42 тыс.